Eduardo Eurnekian

Miércoles, abril 16th, 2014

Էդուարդո Էռնեկյանը Լատինական Ամերիկայի օդային տրանսպորտի ոլորտում ճանաչվեց տարվա ակնառու նորարար

EE-Մի ամբողջ կյանք` նվիրված բիզնեսի տարբեր ոլորտների զարգացմանը: Էդուարդո Էռնեկյանը ներդրել է հնարամտություն, աշխատանք և նորարարություն արդյունաբերության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ օդանավակայանային ոլորտում: Ահա թե ինչու «Աերո Լատին Նյուզի» հազարավոր ընթերցողների և օդային գործում մասնագիտացած լրատվամիջոցների կողմից արժանացել է  Լատինական Ամերիկայի օդային տրանսպորտի ոլորտի տարվա ակնառու նորարարի կոչմանը 2014-ի Գալա մրցանակաբաշխության ժամանակ: Արարողությունը տեղի ունեցավ Չիլիի Սանտիագո քաղաքում «FIDAE» օդային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված «Wings of Change» համաժողովի ընթացքում:

(más…)

Jueves, marzo 27th, 2014

Տեղի է ունեցել «Խորխե Նյուբերիի» անվան քաղաքային օդանավակայանի պաշտոնական բացումը

        aerop04 

«Աերոպուերտո Արգենտինա 2000»-ը 600 մլն պեսոյի ներդրում է կատարել քաղաքային օդանավակայանի թիվ 3 և թիվ 4 տերմինալների կառուցման համար:

«Խորխե Նյուբերիի» քաղաքային օդանավակայանի թիվ 3 և թիվ 4 նոր տերմինալների պաշտոնական բացումը կատարեցին երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը: Նոր շինությունների կառուցման համար կատարվել է 600 մլն պեսոյի ներդրում:

Միջոցառմանը ներկա էին «ԱԱ2000»-ի նախագահ Ռաֆայել Բիելսան, օդանավակայանների գործադիր տնօրեն Մատիաս Պատանյանը, Պլանավորման նախարար Խուլիո դե Վիդոն, Էկոնոմիկայի նախարար Ակսել Կիսիլյոֆը, Ներքին գործերի և տրանսպորտի նախարար Ֆլորենցիո Ռանդազոն և «Աերոլինեաս Արգենտինայի» նախագահ Մարիանո Ռեկալդեն: Ինչպես նաև նրանց ուղեկցում էին Օսկար Պառիլյին, Ալեխանդրո Ռամոսը և Իգնասիո դե Մենդիգուրեն: (más…)

Martes, marzo 25th, 2014

Էդուարդո Էռնեկյանը ժամանակի ընթացքում հայտնաբերեց իր հաջողության բանաձևը՝ ստեղծագործ լինելն ու ճարտարամտությունը, նրա համոզմամբ, եթե նույնիսկ հարկ լինի հատակը ավլել, ապա դա պետք է անել շատ արդյունավետ:

EE LN

Եթե Էդուարդո Էռնեկյանը սովորական մարդ լիներ, արդեն ավելի քան մեկ ու կես տասնամյակ առաջ պետք է թոշակի անցած լիներ: Սակայն 81-ամյա Էռնեկյանն այսօր շատ ավելի է ծանրաբեռնված աշխատանքով, քան երբևէ: Միևնույն ժամանակ Էռնեկյանն արագաշարժ է, նաև՝ սրամիտ, գիտի՝ երբ խոսել և երբ լռել. հասկանալի է, որ հեշտ չէ լինել պետության գործընկերը: (más…)

Jueves, febrero 27th, 2014

«Կորպորասիոն Ամերիկան» ձեռք բերեց Ֆլորենցիա օդանավակայանի բաժնետոմսերի մեծ մասը

CorporacionAmerica

Սա Տոսկանա տարածաշրջանի երկրորդ օդանավակայանային տերմինալն է, որտեղ ընկերությունը «վայրէջք է կատարում»  քառասուն օրվա ընթացքում. հունվարի 21-ին «Կորպորասիոն Ամերիկան» ձեռք էր բերել Պիզայի օդանավակայանի կառավարման փաթեթը: (más…)

Miércoles, febrero 26th, 2014

Բազմատեսակ բիզնեսների տեր, մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանը հետաքրքրվում է Բրազիլիայով

EE OGLOBO

 

1.8  միլիարդ ԱՄՆ  դոլար տնօրինող գործարարը գործունեություն է ծավալում բիզնեսի ամենատարբեր ոլորտներում, ինչպիսին  են, օրինակ, բանկային ոլորտը և գինեգործությունը:

Բրազիլիայում օդանավակայանների և նանոտեխնոլոգիայի ոլորտներում իր հաստատուն տեղը գրավելուց հետո նա ցանկանում է ներգրավել ընկերությունները տարածաշրջանային ինտեգրման մի ծրագրում: (más…)

Miércoles, febrero 5th, 2014

Ընկերությունը ցանկանում է ավելի շատ օդանավակայաններ կառավարել Բրազիլիայում

CorporacionAmerica

«Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը, որի տարեկան շրջանառությունը երկու միլիարդ ԱՄՆ դոլար է, մտադիր է ավելի շատ օդանավակայաններ ձեռք բերել Բրազիլիայում: Բրազիլական «Էնգեվիքս» ընկերության հետ համատեղ այն արդեն իսկ կառավարում է Բրազիլիայի և Սան Գոնսալո դո Ամարանտեի օդանավակայանները՝ յուրաքանչյուրը 50% բաժնեմասով: «Կորպորասիոն Ամերիկայի» օդանավակայանների գծով պատասխանատու տնօրեն Մարտին Էռնեկյանի գնահատմամբ, առնվազն տասը տերմինալ գրավիչ են մասնավոր սեկտորի համար: (más…)

Martes, febrero 4th, 2014

Չիլին և Արգենտինան ձգտում են միանալ հսկայական նախագծի միջոցով

Fusion x64 TIFF File

Ըստ Դանիել Ռիթների, Բրազիլիա

«Կորպորասիոն Ամերիկա» ընկերության տնօրեն Էդուարդո Էռնեկյանը բրազիլացի գործընկեր է փնտրում, որը կարող է լինել կառավարման կամ շինարարական ընկերություն:

Բազմատեսակ ձեռնարկությունների տեր, ինչպես նաև միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի՝ Անդերը հատող 52 կմ երկարություն ունեցող թունելի նախագիծը անհավանական է թվում, քանի որ Արգենտինայում խիստ անկայուն վիճակ է: «Կորպորասիոն Ամերիկան», որը երկրի ամենամեծ կոնգլոմերատ ընկերություններից մեկն է այնպիսի տարաբնույթ ոլորտների ներդրման շնորհիվ, ինչպիսիք են, օրինակ, օդանավակայանները և կիսահաղորդիչների արտադրությունը, այժմ որոշել է իրականություն դարձնել «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի ծրագիրը՝ մարտահրավեր նետելով Անդյան բարձրություններին և ֆինանսական շուկայի ալեկոծությանը:

Էռնեկյան ընտանիքի կողմից կառավարվող ընկերությունն այս տարի փորձում է իրականացնել Արգենտինա և Չիլի երթուղային կառույցի ծրագիրը՝ նպատակն իրագործելու համար փնտրելով բրազիլացի գործընկեր: «Ֆորբս» ամսագիրը տեղեկացնում է, որ Էդուարդո Էռնեկյանի զարմիկ, «Կորպորասիոն Ամերիկայի» տնօրեն և հիմնական բաժնետեր, ինչպես նաև Արգենտինայում չորրորդ ամենահարուստ մարդը համարվող Մարտին Էռնեկյանն ասել է, որ ընկերությունը կարող է լինել կառավարման կամ շինարարական: Ըստ Մարտին Էռնեկյանի՝ արդեն սկսել են քննարկումները որոշ կապալառուների, հիմնականում «Կամարգո Կոռեայի» և «Ամերիկա Լատինա Լոգիստիկայի» (ALL) հետ: Սակայն նա դեռևս ընդունում է բանակցությունների առաջարկությունները, քանի որ ցանկանում է ծրագրում ներառել նաև բրազիլական ընկերություն:

Ծրագիրն առաջին փուլի համար նախատեսում է 3.5 միլիարդ ԱՄՆ դոլարի բյուջե: Այն հայտնի է որպես «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցք, որը կապահովի առանց խոչընդոտի անցումը Անդյան լեռներով ամբողջ տարվա ընթացքում: Այսօր բեռնափոխադրող տրանսպորտն անցնում է միակ՝ Կրիստո Ռեդենտոր ճանապարհով: Սակայն եղանակային պայմանների առումով այն հուսալի ճանապարհ չէ, քանի որ տարվա ընթացքում ուժեղ ձյան պատճառով մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 60 օրով փակ է լինում:

Երբ չկա եղանակի հետ կապված արգելք, անցումը սարերի միջով պահանջում է մոտ 12 ժամ, իսկ երկողմանի բեռնափոխադրումը տարեկան կազմում է 5 մլն տոննա բեռ: «Բիոսեանիկո Ակոնկագուա» նախագիծը նախատեսում է 205 կմ երկարությամբ երկաթգիծ՝ ապահովելով երկաթուղային կապ Չիլիի Լոս Անդես և Արգենտինայի Լուխան դե Կուշո քաղաքների միջև: Ըստ նախագծի՝ երկաթուղին ցածր բարձրություններում կխուսափի զառիթափ լանջերից և թույլ կտա զարգացնել ժամում 80 կմ արագություն՝ ընդամենը չորս ժամում անցնելով ամբողջ լեռնաշղթան, և կգործի տարվա բոլոր 365 օրերին: Դրա համար անհրաժեշտ է կառուցել 52 կմ երկարություն ունեցող թունել:

Նախաձեռնությունը կիրականացվի երեք փուլով. 2025թ. սկսած Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների նավահանգիստները կմիանան իրար: 2015թ. կսկսվեն առաջին փուլի շինարարական աշխատանքները: Այն կտևի մոտ տասը տարի, և մոտավոր հաշվարկներով տրանսպորտային առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 24 մլն տոննա: Հետագայի համար նախատեսվում է երկողմանի մի թունել: Ապագայում բեռնափոխադրման հզորությունը կարող է հասնել տարեկան 77 մլն տոննայի: Տեխնիկական իրագործելիության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բեռնափոխադրման այդ ծավալին կարելի է հասնել մինչև 2040թ.:

«Կորպորասիոն Ամերիկայի» կողմից կառավարվող կոնսորցիումը ավարտել է իրագործելիության և ինժեներական բոլոր ուսումնասիրությունները: Աշխատանքի զարգացման համար ներդրվել է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար: Կոնսորցիումի անդամներն են՝ չիլիական «Նավիերաս» ընկերությունը, ճապոնական «Միցուբիշի» ընկերությունը, Իտալիայի «Ջեոդատա» և Արգենտինայի «Կոնտրերաս Էրմանոս» ընկերությունները: Կոնսորցիումի անդամների բաժնեմասերի չափը գաղտնի է պահվում:

Ըստ Էռնեկյանի՝ հարավային շրջանի բեռները Բրազիլիայից դեպի Ասիա կամ Միացյալ Նահանգների արևմտյան ափ արտահանելու համար, կարող են օգտագործել նոր միջանցքը՝ անցնելով Արգենտինայի և Չիլիի երկաթուղով և հասնելով մինչև Խաղաղ օվկիանոսի նավահանգիստ:

Գործարարի կարծիքով, բրազիլացի արտահանողները այդ ճանապարհի միջոցով կնվազեցնեն գործողությունների ժամանակը և ծախսերը, քանի որ այսօր բեռնափոխադրման մեծ մասը կատարվում է ծովային ճանապարհով՝ կամ Մագելանի նեղուցի միջոցով, որը շատ թանկ է, կամ Պանամա ջրանցքի միջոցով, որն էլ հագեցած է:

«Կորպորասիոն Ամերիկայի» նպատակներից մեկն է փնտրել բրազիլացի գործընկեր՝ ներգրավելով բրազիլական կառավարությանը «Բիոսեանիկո Ակոնկագուա» ծրագրում: Պոտենցիալ առավելություն կարող է դիտվել շինարարական ընկերության տեղական լինելու հանգամանքը. այս դեպքում «ԲՆԴԵՍ» բրազիլական ընկերությունը կֆինանսավորի Բրազիլիայից ապրանքների արտահանման և շինարարական աշխատանքների ծախսերը:

Ողջունելի կլինի բրազիլացի ներդրողի մուտքը նախագիծ, նույնիսկ այն դեպքում, եթե չի եղել բանակցություններ ղեկավարողի և կապալառուների միջև: Օրինակ՝  «ALL»-ի հետ բանակցությունները դժվար թե շարունակելի լինեն, քանի որ ընկերությունը Արգենտինայի ինքնակառավարման հետ կոնցեսիոն պայմանագրեր է ունեցել: Մինչդեռ Բրազիլիայում ընկերությունը ճնշման է ենթարկվում կառավարության կողմից նահանգներից մեկում ավելի մեծ ներդրումներ կատարելու համար, ինչը սահմանափակում է Հարավային Ամերիկայում գործունեության հնարավորությունները:

Նախագծի ճգնաժամային կետերից մեկը ֆինանսավորումն է՝ հաշվի առնելով Արգենտինայի մակրոտնտեսական իրավիճակը: Ձեռնարկի մանրամասները ներկայացվել է տարբեր ֆինանսական հաստատությունների: 2009թ. Արգենտինան և Չիլին ստորագրել են «Ֆիզիկական ինտեգրման և տնտեսական փոխլրացման» պայմանագիր՝ կազմելով երկազգ միություն, որը պատասխանատու կլինի «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի հայտամրցույթի համար:

2011թ. հուլիս ամսին մասնավոր կոնսորցիումի կողմից իրագործելիության ուսումնասիրությունները ներկայացվել են այդ միությանը: Էռնեկյանը ակնկալում է, որ հայտամրցույթը պատրաստ կլինի այս տարվա ընթացքում: «Կորպորասիոն Ամերիկայի» կողմից գլխավորվող կոնսորցիումը կմասնակցի մրցույթին: Արգենտինացի գործադիրը համոզված է, որ իրենք առավելություն ունեն, քանի որ տեղյակ են ծրագրի մանրամասներից: Եթե նույնիսկ հայտամրցույթում չհաղթեն, կատարված ուսումնասիրությունների համար ծախսված գումարը լիովին կփոխհատուցվի Բրազիլիայում հիդրոէլեկտրոկայանի հայտամրցույթի օրինակով:

 

Աղբյուրը՝ «Վալոր Էկոնոմիկո»

 

Sábado, enero 25th, 2014

«Կորպորասիոն Ամերիկան» և «Մորգան Սթենլին» միացել են Սանտիագոյի օդանավակայանի հայտամրցույթին մասնակցելու համար

CorporacionAmerica

«Կորպորասիոն Ամերիկայի» սեփականատեր, արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը «Մորգան Սթենլի ինֆրաստրաքչր» ընկերության հետ միասին կմասնակցի Սանտիագոյի միջազգային օդանավակայանի հայտամրցույթին. այս մասին հայտարարել է ընկերության խոսնակ Կարոլինա Բառոսը «Բլումբերգ» կայքին: (más…)

Viernes, enero 24th, 2014

Էդուարդո Էռնեկյանը մասնակցում է Հունաստանի օդանավակայանների հայտամրցույթին

Ըստ Խուան Պաբլո Սպինետոյի և Դանիել Կանսելի

23-ը հունվարի, Բլումբերգ

 

«Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը Հունաստանի օդանավակայանների մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Ներկա պահին ընկերությունը ցանկանում է ընդլայնել գործունեությունը Եվրոպայի հարավում՝ օգտվելով ճգնաժամից հետո ձևավորված ցածր գներից: (más…)

Miércoles, enero 22nd, 2014

«Կորպորասիոն Ամերիկան» ձեռք բերեց Պիզայի «Գալիլեո Գալիլեյ» օդանավակայանի բաժնետոմսերի 23.4%-ը

     «ԿորպորասիոնԱմերիկա» հոլդինգն ընդունել է «Ֆինաթան» ՓԲԸ-ի (15.314%), «Ֆադա» ՓԲԸ-ի (4.039%), «Սավիմագ» ՍՊԸ-ի (4.039%) վաճառքի առաջարկը՝ Պիզայի օդանավակայանը կառավարող «ՍԱՏ» (Սոչետա Աերոպորտո Տոսկանո «ԳալիլեոԳալիլեյ» ՓԲԸ)ընկերության բաժնեմասերի 23,4%-ը ձեռք բերելու վերաբերյալ:

     2014թ. հունվարի 21-ին գործարքի մասին ծանուցվեց Իտալիայի ֆոնդային բորսայում: Գործարքի ավարտական փուլը տեղի կունենա 2014թ. փետրվարի վերջին: (más…)

cheapest cialis
buy real viagra blog
buy discount viagra
cheap pill viagra
generic viagra fast shipping
viagra buy online
cheap site viagra
buy kamagra online
buy cialis now
buy cheap cialis
pfizer viagra price
buy levitra now
buy generic cialis online
buy viagra usa
cialis vs viagra
viagra for sale
buy now cialis
buy generic viagra online
free viagra
buy viagra las vegas
buy sale viagra
discount viagra pills
viagra over the counter
buy viagra with discount
buy viagra mesa
buy viagra online cheap
viagra overnight fedex
buy viagra pill