Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականին: Նա Արգենտինացի գործարար է, ինչպես նաև «Կորպորասիոն Ամերիկայի» գործադիր տնօրենը, Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատի առաջին փոխնախագահը, Միջազգային առևտրական պալատի գործադիր խորհրդի անդամ, Միջամերիկյան առևտրի և արդյունաբերական խորհրդի նախագահը և Ռաուլ Վալեմբերգի միջազգային հիմնադրամի նախագահը:
Պարոն Էռնեկյանն իր գործունեությունը սկսել է տեքստիլ արդյունաբերության ոլորտից, այնուհետև շարունակել բիզնեսի տարբեր ճյուղերում՝ մեդիա ոլորտում` հիմնելով անկախ հեռուստաընկերություն, չորս ռադիոկայան և երկու թերթ, ինչպես նաև եղել է մալուխային հեռուստատեսության առաջին օպերատորը Արգենտինայում:
1998-ից ի վեր «Կորպորասիոն Ամերիկան» շարունակում է գլոբալ զարգացումը բազմաթիվ այլ ոլորտներում, ինչպիսիք են օդանավակայանային կառավարումը, ենթակառուցվածքները, բանկային ծառայությունները, հանքարդյունաբերությունը, էներգիայի ոլորտը, ագրոարդյունաբերությունը, գինեգործությունը, նանոտեխնոլոգիայի և չիպերի արտադրության ոլորտը: «Կորպորասիոն Ամերիկան» ներկայումս ամենամեծ օպերատորն է աշխարհում, 53 օդանավակայանների կոնցեսիոներ Արգենտինայում, Բրազիլիայում, Իտալիայում, Հայաստանում, Էկվադորում, Պերուում և Ուրուգվայում:
«Կորպորասիոն Ամերիկան» նաև «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի նախագծի զարգացման և կառավարման առաջատարն է, 52 կմ երկարությամբ թունելի, որը կհատի Անդյան լեռները` միացնելով Չիլին և Արգենտինան, Բրազիլիան և Ուրուգվայը, դրանով իսկ ապահովելով ուղիղ մուտք Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներից դեպի Հարավային Կոնի տարածաշրջան:
Էդուարդո Էռնեկյանի ստացած պարգևներից են`
«Տարվա գործարար» պատվո նշան, Արգենտինա (1995թ.):
«Լեոնարդո» մրցանակ. ստացել է Իտալիայի կառավարության կողմից 1999թ.:
«Տարվա մարդ» պատվո նշան. ստացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից 2010թ.:
«Սուրբ Էջմիածնի ասպետ» շքանշան. ստացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին II-ի կողմից 2011թ.:
Շնորհավորագիր ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում` որպես «Կայուն զարգացման ջատագով» իր դերի համար 2012 թվականին.
«Բիզնես հանուն խաղաղության» մրցանակ. ստացել է Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամի կողմից 2012 թվականին.
«Տարվա գործարար» «ԿԱՄԱԿՈԼ» մրցանակ. ստացել է առևտրի և արդյունաբերության լատինաամերիկյան պալատի կողմից 2012թ.:
«Տարվա գործարար` ծառայությունների կարգ» մրցանակ. ստացել է Արգենտինայի գործարարների միության կողմից 2012թ. Հայաստանի կայուն զարգացման մեջ իր դերի համար, աղքատության կրճատման ուղղությամբ գործադրած ջանքերի, տարածքային անհավասարությունների կամրջման, աշխատատեղերի ստեղծման և ծառայությունների որակի բարելավման, ինչպես օրինակ՝ «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխայի» ծրագիրը և դրա հետ կապված ռեսուրսներ:
«ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան» մրցանակ. Հայաստան (2013թ.):
«2014 Գալա մրցանակաբաշխության» մրցանակ. ճանաչվել է Լատինական Ամերիկայի օդային տրանսպորտի ոլորտի տարվա ակնառու նորարար: