Eduardo Eurnekian

Lunes, octubre 6th, 2014

Արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը ակնկալում է տնտեսական շուկայի վերականգնում գալիք ընտրությունների հետ կապված

EE Bloomberg

Ըստ՝ Կատիա Պորզեկանսկիի և Էրիկ Շաթցկերի
«Բլումբերգ»

Գործարար Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է, որ ինքը հույս ունի, որ, կապված առաջիկա 2015թ. ընտրությունների հետ, Արգենտինայի ակտիվները կվերականգնվեն` դառնալով ավելի հետաքրքիր ներդրողների համար, այդպիսով նա կկարողանա կազմակերպել իր հոլդինգի որոշ բիզնեսների բաժնետոմսերի հրապարակային առաջարկը:

Պարոն Էռնեկյանը ասաց, որ իր հոլդինգը՝ «Կորպորասիոն Ամերիկան», որն ունի ներդրումներ օդանավակայանային, էներգետիկայի, շինարարության, նանոտեխնոլոգիայի և գինեգործության ոլորտներում, ներկա պահին բանակցություններ է վարում բանկերի հետ բաժնեմասերի առաջարկների համար արժեքների վերականգնվելուն պես: Սկզբնական հրապարակային առաջարկը, որը կազմում է 25 միլիարդ ԱՄՆ դոլար,  արվել է չինական «Ալիբաբա Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից, սակայն այդ առաջարկը չհամոզեց գործարարին, որ դա ճիշտ ժամանակն է:

Երեկ 81 ամյա գործարարը Նյու Յորքի «Բլումբերգ» կենտրոնակայանում հեռուստատեասային հարցազրույցի ժամանակ ասաց, որ Արգենտինան տարբեր է, ունի շահագործելու ու ուսումնասիրելու ենթակա հսկայական ռեսուրսներ և շատ հնարավորություններ, սակայն այսօր արժեքները շատ ցածր են:

Էռնեկյանը ասաց, որ «Կորպորասիոն Ամերիկան», Նյու Յորք քաղաքում ներկայացուցչական գրասենյակ բացելով, ճանապարհ է պատրաստում միջազգային շուկայում բաժնետոմսերի վաճառքի համար: Այնուհետև ավելացրեց, որ արգենտինական ընկերությունները կանգ են առել, քանի որ արժեքները շատ ցածր են բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար, իսկ տոկոսադրույքները շատ բարձր են պարտքերը վաճառելու համար և սա 13 տարվա ընթացքում երկրորդ անգամ է, որ երկիրը ընկնում է դեֆոլտի մեջ:

Երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին կառավարման 15 ամիս է մնացել, մի պաշտոն, որը զբաղեցրել է նաև նրա հանգուցյալ ամուսին Նեստոր Կիրչները` սկսած 2003թ-ից:

Նախագահի թեկնածուները

Նախագահի երեք հիմնական թեկնածուները, որոնք կարող են փոխարինել Ֆերնանդես դե Կիրչներին գտնվում են միևնույն հարթակում` ըստ «Management & Fit»-ի կողմից արված վերջին հարցումների: Պարոն Էռնեկյանը ասաց, որ ինչպես Բուենոս Այրես նահանգի նահանգապետ Դանիել Սիոլին, այնպես էլ Բուենոս Այրես քաղաքի քաղաքապետ Մաուրիսիո Մակրին և պատգամավոր Սերխիո Մասան պատրաստ են կառավարելու երկիրը:

Ավելացրեց նաև, որ թեկնածուների մեջ մեծ տարբերություն չկա, նրանք հարգում են ժողովրդավարության կանոնները:
Նախագահական ընտրությունները կկայանան 2015թ. հոկտեմբերի 25-ին, իսկ ընտրված կառավարությունը կսկսի գործել նույն տարվա դեկտեմբեր ամսին:

Արգենտինայի 2001թ-ի պարտքերը մարած ներդրողների մի խումբ, որը գլխավորվում է «Էլիոթ Մենեջմենթ Կորպորասիոնի» կողմից, շահել է դատավճիռը, ըստ որի` երկիրը պարտավոր է վճարել 2005-2010 թթ. ընթացքում չվճարված ամբողջ պարտքը: Նախագահ Ֆերնանդես դե Կիրչները հրաժարվեց կատարել դատավարական վճիռը՝ մեկնաբանելով, որ դա 120 միլիարդ ԱՄՆ դոլարը պարտքային արժեթղթերի այլ տիրապետողների կողմից նոր պահանջների պատճառ կդառնա:

Ջորջ Սորոս

Արգենտինայի պարտքային արժեթղթերը 12%-ով կորցրել են իրենց կայունությունը, քանի որ երկիրը արգելափակել է 539 մլն ԱՄՆ դոլարի ժամկետանց պարտքերի վճարումը նախանցած ամսվա հուլիսի 30-ին՝ զիջելով դրա միջին եկամտաբերության 9.6%:

Էռնեկյանը հետաքրքրված է դրանով և փորձում է խնդրին լուծում գտնել: Նա հանդիպում է ունեցել տարբեր բանկերի և ներդրողների հետ` փորձելով լուծել այդ խնդիրը մասնավոր հատվածի կողմից: Նա ընդգծեց, որ այդ խնդիրը առաջնորդելու համար չի գտնում որևէ ելք:

Նա ասում է, որ շատ գործարարներ կան, որոնք հետաքրքրված են ինչ-որ բան անելով, և ինքը մի գործիք է դրա համար, սակայն ոչ առաջնորդ:

Ըստ Էռնեկյանի` խոշոր ձեռնարկատեր Ջորջ Սորոսը, որն նույնպես հանդիպում է ունեցել նախագահ Ֆերնանդես դե Կիրչների հետ Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին, հնարավորություն ունի աջակցելու բանակցային համաձայնության հասնելու համար:

Նրա մամլո խոսնակը էլեկտրոնային փոստով հայտարարել է, որ պարոն Սորոսը նախագահ Ֆերնանդես դե Կիրչների հետ խոսել է տարբեր թեմաների շուրջ, այդ թվում նաև տնտեսական հեռանկարների և էներգետիկայի ոլորտի մասին: 2014թ. երկրորդ եռամսյակում Սորոսը Արգենտինայի պետական էներգետիկայի ընկերության «YPF» ՓԲԸ-ի իր մասնաբաժինը ավելի քան կրկնապատկեց՝ դառնալով չորրորդ խոշորագույն մասնավոր բաժնետերը այդ ընկերությունում:  Ըստ «Բլումբերգի» հավաքած տեղեկատվությունների` նա նաև հարավային ամերիկայի գյուղատնտեսական «Ադեկոագրո» ՓԲԸ-ի հիմնական բաժնետերն է:

Էռնեկյանը ասաց, որ նա ունի ֆինանսական միջոցներ և անհրաժեշտ գիտելիքներ, ուստի եթե ինչ-որ բան անելու հնարավորություն ունենա, կանի:

 

Էռնեկյանը հայ գաղթականի որդի է և նախկին տեքստիլի գործարանի սեփականատեր, ինչպես նաև Արգենտինայում «Կաբլեվիսիոն» ՓԲԸ-ի «Ամերիկա TV» ռադիոյի և հեռուստատեսության հիմնադիրը: Այսօր «Կորպորասիոն Ամերիկան» ամենախոշոր օդանավակայանային մասնավոր օպերատորն է աշխարհում, ըստ միավորների քանակի կառավարման, որն 50 տերմինալից ավելի է, և տարեկան եկամուտը կազմում է 2 միլիարդ ԱՄՆ դոլար:

Jueves, septiembre 11th, 2014

Էռնեկյանը համագործակցում է ռուսների հետ ատոմային էներգիային առնչվող նախագծերը խթանելու համար

CorporacionAmerica

 

«Կորպորասիոն Ամերիկան» և Ռուսաստանի պետական «Ռոսատոմ Օվերսիզ» ընկերությունը ստորագրեցին մի համաձայնագիր, որի շրջանակներում նախատեսվում է Արգենտինայում կառուցել նոր ատոմակայան, ճառագայթման տեխնոլոգիայի կայան և միջուկային բժշկության կայան:

«Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգը և «Ռոսատոմ Օվերսիզ» ռուսական ընկերությունը` «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի միջազգային բաժանմունքը, ստորագրեցին փոխըմբռնման համաձայնագիր, որը ռազմավարական դաշինք է հաստատում երկու կողմերի միջև Արգենտինայում միջուկային էներգիայի հետագա ծրագրերի քաղաքացիական օգտագործման համար:

Ըստ «Կորպորասիոնի» հայտարարության, որը հրապարակել են լրատվամիջոցները, փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Բուենոս Այրես կատարած այցից հետո «Կորպորասիոն Ամերիկայի» և «Ռոսատոմ Օվերսիզի» Արգենտինայում միջուկային էներգիայի հնարավոր ծրագրեր իրականացնելու նպատակով:

«Կորպորասիոնն» ավելացրել է, որ պայմանագրով նախատեսված է կառուցել նոր ատոմակայան, ճառագայթման տեխնոլոգիայի կայան և միջուկային բժշկության կայան: Այն նաև ներառում է դրույթ` Արգենտինայում և այլ երկրներում լողացող էլեկտրակայանների կառուցման մասին:

«Կորպորասիոն Ամերիկան» արգենտինական ընկերություն է, որը բիզնես ծրագրերով հանդես է գալիս Ուրուգվայում, Պերուում, Էկվադորում, Բրազիլիայում, Չիլիում, Իտալիայում, Մարոկկոյում և Հայաստանում:

Գործելով բիզնեսի տարբեր ոլորտներում, որն ամբողջությամբ  ղեկավարվում է Էդուարդո Էռնեկյանի կողմից, ընկերությունը նանոտեխնոլոգիայի ոլորտի առաջատարն է Արգենտինայում և Բրազիլիայում: Այն նաև ներդրումներ է կատարել ավանդական էներգիայի, քամու էներգիայի, գինու և գյուղատնտեսական ոլորտների, անշարժ գույքի և հանրային աշխատանքների մեջ:

Ընկերությունը ղեկավարում է նաև «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջազգային կոնսորցումը, որը նախագծում է 52կմ երկարություն ունեցող «Բիոսեանիկո Ակոնկագուա» Անդյան Կորդիլերները հատող երկաթուղային թունելը: Այն կմիացնի Չիլիի նավահանգիստները Արգենտինայի և Բրազիլիայի արդյունաբերական տարածքների հետ:

«Կորպորասիոն Ամերիկան» ամենախոշոր օդանավակայանային օպերատորն է աշխարհում. այն ղեկավարում է 53 օդանավակայան:

 

Աղբյուրը՝ Iprofesional.com

Martes, julio 15th, 2014

Էդուարդո Էռնեկյանն արժանացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի մրցանակին

IMG_9814

Էդուարդո Էռնեկյան և Թեդ Քրուզ

Հուլիսի 9-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Էդուարդո Էռնեկյանը պարգևատրվեց իր կատարած դերի համար՝ որպես Ռաուլ Վալենբերգի անվան հիմնադրամի՝ Արգենտինայում ստեղծված ՀԿ-ի նախագահ: ԱՄՆ-ի Հանրապետական ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Քրուզը Էդուարդո Էռնեկյանին հանձնեց «Հոլոքոստի փրկիչների պահապան» մրցանակը:

Մրցանակը, որին մինչ այդ չէր արժանացել ոչ մի արգենտինացի, Էդուադո Էռնեկյանին տրվեց Ռաուլ Վալենբերգի գործը շարունակելու բացառիկ ջանքերի, ինչպես նաև Միացյալ Նահանգների Կոնգրեսի ոսկե մեդալը Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսին՝ Ռաուլ Վալենբերգին հանձնելը հնարավոր դարձնելու համար: Վալենբերգի հիմնադրամը շվեդ դիվանագետին հեղինակավոր մրցանակ հանձնելու նախաձեռնության շարժիչ ուժն էր:

Կառավարության շենքից դուրս գալիս պարոն Էռնեկյանը լրագրողներին տված հարցազրույցում հույս հայտնեց, որ այս ճանաչումը կնպաստի վերջնականապես լուծելու ճակատագրի առեղծվածը մի մարդու, ով 1945թ. ձերբակալվել է Խորհրդային Միության կողմից և անհետացել նացիզմի կողմից հետապնդվող տասնյակ հազարավոր կյանքեր փրկելուց հետո:

 

 

Miércoles, junio 18th, 2014

Էդուարդո Էռնեկյանը ռեկորդային ժամանակահատվածում Բրազիլիայում երկու օդանավակայան բացեց

Էդուարդո Էռնեկյանը իր բրազիլացի գործընկերոջ հետ միասին ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ շահագործման հանձնեց Բրազիլիայի և Նատալի տերմինալները, որոնց բացումը նախատեսված էր տարվա վերջին: Այժմ նա մտադիր է զբաղվել քամու էներգիայի և «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի նախագծերով:

eurnekian-americas

Ըստ Ալբերտո Արմենդարիսի

Սան Պաուլո: Բրազիլիայում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին համահունչ` գործարար Էդուարդո Էռնեկյանը արդեն իսկ «խփել» է իր երկու «գոլերը» հօգուտ Արգենտինայի: Ռեկորդային ժամանակում ավարտին է հասցվել Բրազիլիայի և Նատալի օդանավակայանների տերմինալների շինարարությունը, որոնց հայտամրցույթները շահել է «Ինֆրամերիկա» կոնսորցիումը, որի կազմում «Կորպորոսիոն Ամերիկա» և բրազիլական «Էնգեվիքս» ընկերություններն են: Պարոն Էռնեկյանը մեծ ինտեգրում է կատարել Արգենտինայի և Բրազիլիայի միջև ոչ միայն օդանավակայանային ոլորտում, այլև տեխնոլոգիայի, էներգիայի և լոգիստիկայի:

Երկուշաբթի օրը` հունիսի 9-ին Նատալի նոր օդանավակայանում 81-ամյա գործարարը «Կլարին» և «Լա Նասիոն» թերթերին տված իր հարցազրույցում ընդգծեց, որ իրենք՝ լատինաամերիկացիները, շատ են խոսում ինտեգրումից, սակայն իրենք դեռևս ինտեգրված չեն: Իր անձնական և գործնական ծրագրերը ինտեգրման ծրագրեր են: Նրա խոսքով, իր ծրագրերը նախատեսված չեն ոչ Արգենտինայի, ոչ էլ Բրազիլիայի համար, նա իրականացնում է նոր տեխնոլոգիաներ ներառող ծրագրեր, որոնք իրենք մշակել են: «Այսօր եթե աշխարհում չունես արդյունավետ ռեսուրսներ, կորած ես: Մենք մեր հարևանների հետ միասին պետք է ստեղծենք մեր արդյունավետ ռեսուրսները»,- ասում է նա: Այդ պատճառով է, որ նա կարևորում է տեղական ենթակառուցվածքների աշխատանքները:

Սա 2011թ. նախագահ Դիլմա Ռուզեֆի կառավարության առաջին մասնավորեցված օդանավակայանն է: Ծրագրված էր կառուցել մի նոր օդանավակայան, որը կփոխարիներ նախորդին և կծառայեր որպես ցատկահարթակ Ռիո Գրանդե դո Նորտե նահանգի զբոսաշրջության զարգացման համար: Ըստ պայմանագրի` օդանավակայանը պետք է շահագործման հանձնվեր տարեվերջին, սակայն մրցույթում հաղթած կոնսորցիումի ղեկավարությունը նպատակ էր դրել շինարարությունն ավարտել մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: «Ինֆրամերիկա» կոնսորցիումն իրականացրեց իր նպատակը` չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը չկատարեց իր որոշ պարտավորություններ, ինչպես, օրինակ, ճանապարհի մուտքի շինարարությունը, որը դարձյալ իրականացրեց «Ինֆրամերիկան»:

Աշխարհի 53 երկրներում օդանավակայաններ ղեկավարող «Կորպորասիոն Ամերիկայի» նախագահ Էդուարդո Էռնեկյանն ասաց, որ թեև ի սկզբանե իրենց հայտնի էր ճանապարհի մուտքի շինարարության աշխատանքների ձգձգման պատճառը, սակայն իրենք ուշադրություն չդարձրեցին դրան և օգնեցին: Նրա խոսքով, իրենց գործընկերոջ հետ միասին վստահության մթնոլորտ ստեղծեցին, ինչի շնորհիվ մոտավորապես սահմանված ժամկետում պետք է ավարտին հասցնեին շինարարությունը: Իմանալով հանդերձ, որ կառավարությունը չի իրականացնելու ճանապարհի միացումը, այնուամենայնիվ, իրենք կատարեցին պահանջվող աշխատանքը:

300 մլն ԱՄՆ դոլարի ներդրմամբ կառուցեցին ժամանակակից տերմինալ, որն ունի 42 գրանցման կետեր, 6 օդային կամուրջներ և 210.000 քմ կազմող ինքնաթիռների կայանատեղի, որի տարեկան ուղևորափոխադրումը կկազմի 8 մլն ուղևոր: Աշխատանքի արդյունքը ջերմորեն ողջունեց ողջ Բրազիլիան: Նույն ջերմությամբ բրազիլացիները ապրիլի կեսերին ընդունել էին նաև Բրազիլիայի օդանավակայանի հարավային նոր տերմինալը, որին այս շաբաթ միացավ նաև հյուսիսայինը: Ընդհանուր ներդրումը կազմում է 610 մլն ԱՄՆ դոլար: 13 օդային կամուրջներին ավելացել է ևս 16-ը, և տարեկան ուղևորափոխադրման տարողությունը  16-ից հասցվել է 21 միլիոնի:

«Բրազիլիայի նման չէ»,- խոստովանեց քաղաքացիական ավիացիայի նախարար Մորեյրա Ֆրանկոն նախագահ Ռուզեֆի հարցական հայացքի ներքո:

Սակայն Էդուարդո Էռնեկյանը ուշադրություն չի դարձնում ազգամիջյան  մրցակցությանը: Անցյալ ամիս նա Բրազիլիայի Մինաս Ջերայս նահանգում գնեց կիսահաղորդիչների գործարանի մեծ մասը և մտադիր է այն միավորել Չասկոմուս քաղաքի «Ունիտեք Բլու» գործարանին, որպեսզի մայրցամաքը ինտեգրի մեկ ծրագրում:

 

Արդյունավետ ռեսուրսներ

Գործարարը նաև աշխատում է ստեղծել քամու էներգիայի մի ցանց` Արգենտինային, Բրազիլիային, Չիլիին և Ուրուգվային էներգիա մատակարարելու համար: Նա իր բրազիլացի գործընկերոջն առաջարկել է մասնակցել «Բիոսեանիկո Ակոնկագուա» ծրագրի իրականացմանը, որը կհեշտացնի Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներից դեպի Լոս Անդես բեռնափոխադրման տրանսպորտը:

Նրա կարծիքով, Բրազիլիայի մասնակցությունն այս ծրագրին կարևորագույն նշանակություն ունի: Էռնեկյանը նշեց, որ Բրազիլիան ուժեղ կապիտալիստական գործընկեր է` հզոր արդյունաբերությամբ, ինչը պետք է հաշվի առնել զարգացման ցանկացած գործընթացում:

Էռնեկյանը նաև ասաց, որ ինտեգրումն իրենց կտա արդյունավետ ռեսուրսներ: Լատինական Ամերիկայում ոչ մի երկիր չի կարող միայնակ ոտքի կանգնեցնել արտադրությունը, ինչպես Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում կամ Եվրոպական միությունում, քանի որ այդ երկրներն ունեն արդյունավետ ռեսուրսներ:

Մյուս քայլը, որն անհրաժեշտ է ձեռնարկել, տեխնոլոգիական զարգացումն է: Ըստ գործարարի` եթե իրենք չսկսեն զարգացնել իրենց սեփական տեխնոլոգիան, ապա միշտ պետք է հոսանքի ուղղությամբ գնան:

 

Սամբայի երկրում գոլեր` հօգուտ մի արգենտինացու

  • Պետական սեկտորից մասնավոր սեկտոր անցած առաջին օդանավակայանը

Տեղական գործընկերոջ հետ միասին գործարարը շահագործման հանձնեց Նատալի օդանավակայանը. այն առաջինն էր, որ 2011թ. նախագահ Դիլմա Ռուզեֆի օրոք պետական հատվածից փոխանցվեց մասնավոր հատվածին:

  • Նաև տեխնոլոգիաներ

Էդուարդո Էռնեկյանը Բրազիլիայի Մինաս Ջերայս նահանգում գնել է կիսահաղորդիչների գործարանի մեծ մասը: Նա մտադիր է այն կցել Չասկոմուս քաղաքում գտնվող իրեն պատկանող «Ունիտեք Բլու» գործարանին, որպեսզի ինտեգրի երկու ընկերությունները տարածաշրջանային ընդլայնման ծրագրում:

Lunes, junio 16th, 2014

Էզեյզայի օդանավակայանը Արգենտինայում ունի ամենաժամանակակից ուղեցույցի վարժասարքը` օդային երթևեկության հսկիչների համար

Simulador de vuelo 3

«Աերոպուերտոս Արգենտինա 2000»-ի կողմից հովանավորվող և համակարգվող Էզեյզայի օդային վերահսկման կենտրոնը այսուհետ հսկիչների վերապատրաստումը կկառավարի ամենաժամանակակից էլեկտրոնային սարքի միջոցով: Այն նախագծվել է «Կորպորասիոն MITRE»-ի ավիացիոն առաջադեմ համակարգերի զարգացման կենտրոնի կողմից Արգենտինայի համար:

Տեղադրված մոդուլը մշակվել է հատուկ Արգենտինայի համար, պատրաստված է ժամանակակից տեխնոլոգիայով (ունի ձայնային ճանաչման արհեստական ինտելեկտ) և համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (OACI) կողմից սահմանված չափանիշներին: Ի թիվս այլ հատկանիշների` այն խնայում է գումար և ժամանակ, կառավարում է առանց օդաչուի ներկայության: Սարքն ունի ձայնային սինթեզի մի համակարգ, որը ունի իսպաներեն և անգլերեն տարբերակներ (ըստ ավիաընկերության և թռիչքի կառավարման) ու հնարավորություն` մեկնաբանելու ստացած հրահանգը անգլերեն շեշտմամբ կամ արտահայտությամբ, բայց իրենց երկրին համապատասխան բարբառով: Իր դիմաց գտնվող մոնիտորի միջոցով «վիրտուալ օդաչուները» բանավոր պատասխանում են հսկիչին, թե ով կարող է ստուգել իրենց հրահանգների արդյունքը: Բացի այդ, կարող է վերլուծել յուրաքանչյուր պարապմունքի ընթացքում կատարված գործողությունները և թույլ է տալիս ուսուցիչներին անաչառ գնահատել արդյունքները:

Վարժասարքի շահագործմանը ներկա էին երկու ընկերությունների ղեկավարները, որոնց թվում էին Էդուարդո Էռնեկյանը, Ռաֆայել Բիելսան, Մատիաս Պատանյանը, «ԱԱ2000»-ից` Ռոբերտո Կուրիլովիկը, Լիլիան Զառելի Ռիալսը, Բերնարդ Լիսկերը և «MITRE»-ից` Դավիթ Բառեթը: Ներկա էին նաև Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախարար Ալեխանդրո Գրանադոսը, ընկերության սեփականատեր և Ազգային օդանավակայանների համակարգը կարգավորող Գուստավո Լիպովիչը և Ազգային վարչության օդային երթևեկության օդուժի կառավարման տնօրեն  Ալբերտո Պալերմոն:

Նոր համակարգի իրականացնողները գնահատեցին Արգենտինան` որպես համաշխարհայի առաջատար այս տեսակի համակարգերի ներդրման ոլորտում: Նաև կարևորեցին «Աերոպուերտոս Արգենտինա 2000»-ի հեռատեսությունը՝ ընդունելու ավիացիոն անվտանգության ծառայությունների ժամանակակից տեխնոլոգիան: Այն ուսուցման մեծ առաջխաղացում և օդային երթևեկության կարգավարների վերապատրաստում է, արդյունավետ թռիչքի կարգի կատարման բանալին:

«MITRE»-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է Վաշինգտոն, Կոլումբիայի շրջանում, որն արդեն 60 տարի շարունակ տնօրինում է աշխարհում իր տեսակի մեջ ամենամեծ լաբորատորիան, որը զարգացնում է ժամանակակից օդային երթևեկության ընթացակարգը և մի շարք էլեկտրոնային նախատիպեր:

Lunes, junio 9th, 2014

«Կորպորասիոն Ամերիկան» կատարեց Նատալի նոր օդանավակայանի բացումը

Nuevo Aeropuerto de Natal

 

500 մլն բրազիլական ռեալ ներդրմամբ պաշտոնապես բացվեց նահանգապետ Ալուիզիո Ալվեսի անունը կրող միջազգային նոր օդանավակայանը, որը գտնվում է Նատալում՝ Բրազիլիայի հյուսիս-արևելյան Ռիո Գրանդե դո Նորտե նահանգի մայրաքաղաքում:

Նոր տերմինալը կառուցվել է «Ինֆրամերիկա» կոնսորցիումի կողմից, որն կազմում են Էդուարդո Էռնեկյանի կողմից ղեկավարվող «Կորպորասիոն Ամերիկա» և բրազիլական «Էնգեվիքս» ընկերությունները: Աշխատանքներն ավարտվել են կոնցեսիոն պայմանագրում նշված ժամկետից յոթ ամիս առաջ:

Մայիսի 31-ին Ալուիզիո Ալվեսի անվան նոր միջազգային օդանավակայանը շահագործման հանձնելուց հետո, Ագուստո Սեվերոյի անունը կրող հին օդանավակայանի բոլոր գործառույթները փոխանցվեցին նոր օդանավակայանին: Այսուհետ «Ագուստո Սեվերո» հին օդանավակայանը հանդես կգա միայն որպես ռազմական ավիաբազա:

Նահանգապետ Ալուիզիո Ալվեսի անվան միջազգային օդանավակայանի ուղևորափոխադրումը ներկայումս հասնում է 6.2 մլն-ի, որը հաջորդ տասնամյակում կկրկնապատկվի:

«Կորպորասիոն Ամերիկայի» օդանավակայանների գծով տնօրեն Մարտին Էռնեկյանն ասաց, որ Նատալի օդանավակայանը ապագայի օդանավակայան է, քանի որ նոր տերմինալի ուղևորափոխադրման հզորությունը երկու անգամ ավելին է, քան ներկայիս տերմինալինը:

Օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 28 տարի ժամկետով: Ընդհանուր ներդրումը կկազմի 650 մլն բրազիլական ռեալ, որից 500 մլն ռեալն արդեն իսկ ներդրվել է: Աշխատանքների իրականացման համար ստեղծվեց 4000 ուղղակի և 3000 անուղղակի աշխատատեղ:

Բացման արարողությանը նախագահում էր Քաղաքացիական ավիացիայի նախարար Վելինգթոն Մորեյրա Ֆրանկոն, ինչպես նաև մասնակցում էին  Ռիո Գրանդե դո Նորտեի նահանգապետ Ռոսալբա Սիարլինին, Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսը և Սան Գոնսալո դո Ամարանտեի թաղապետ Խայմե Կալադոն:

Արարողության բացմանը «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը ներկայացնում էին ընկերության օդանավակյանային գործունեության գծով տնօրեն Մարտին Էռնեկյանը, «Ունիտեք Բլուի» և «Ունիտեք դո Բրազիլ» ընկերությունների նախագահ Մատիաս Գայնսա Էռնեկյանը, «CGC» նավթային ընկերության նախագահ և էներգիայի խմբի ներդրումային ոլորտի գծով տնօրեն Հուգո Էռնեկյանը, «Արմավիր», «Ֆին դել Մունդո», «ՆԿՆ» գինու գործարանների և ագրոարդյունաբերական ձեռնարկությունների գծով խմբի գործադիր տնօրեն Խորխե դել Ագիլա Էռնեկյանը և «Աերոպուերտոս Արգենտինա 2000»-ի գործադիր տնօրեն Մատիաս Պատանյանը:

Տերմինալի ուղևորափոխադրման տարածքը 42.000 քմ է: Այն ներառում է ավտոկանգառ՝ 860 ավտոմեքենայի տարողությամբ, 42 գրանցման կետեր, 6 օդային կամուրջներ` միաժամանակ 8 օդանավ սպասարկելու համար: Ինքնաթիռների կայանատեղին կազմում է ավելի քան 210.000 քմ.: Թռիչքուղու չափերը` 3300 մ x 60 մ 2 է, այն նախատեսված է նաև A380 ինքնաթիռների ընդունման համար:

Նատալի նոր օդանավակայանի կառուցման համար օգտագործվել է 25.000 քմ գրանիտ, 37.000 խորանարդ մետր բետոն, 2000 կմ հաղորդալար, 3.700.000 կգ պողպատ: Տերմինալի նախագիծը ներառում է 55 առևտրային հաստատություններ, WiFi-ի անվճար տրամադրում, ինչպես, օրինակ, Բրազիլիայի, Էզեյզայի և Աերոպարկեի օդանավակայաններում:

Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի` Նատալի օդանավակայանը ոչ միայն ռազմավարական բնույթ ունի, այլև ծառայում է որպես զբոսաշրջության ուղի Բրազիլիայի հյուսիս-արևելյան մասի լողափերի համար, որոնց թվում է «Պիպա» լողափը: Բացի այդ` այն Հարավային Ամերիկայի ամենալավ և ամենակարճ օդանավակայանային կապն է դեպի Հարավային Եվրոպայի մայրցամաք. օրինակ՝ Նատալից մինչև Լիսաբոն թռիչքի համար պահանջվում է վեց ու կես ժամ:

«Կորպորասիոն Ամերիկան» «Ինֆրամերիկա» ընկերության անդամ է, որը կառավարում է Բրազիլիայի Նատալ քաղաքի օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը: Այն ամենախոշոր օդանավակայանային օպերատորն է աշխարհում ըստ իր տերմինալների քանակի (ներկայումս` 53 օդանավակայաններ Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Պերուում, Էկվադորում, Իտալիայում և Հայաստանում): Ընկերությունն իր գործունեությունն է ծավալում նաև այլ ոլորտներում, ինչպես, օրինակ, շինարարություն, սպասարկման ոլորտ, գյուղատնտեսության, էներգետիկայի (նավթի և գազի, բիովառելիքի և քամու էներգիայի), կիսահաղորդիչների և նանոտեխնոլոգիայի (Արգենտինայում «Ունիտեք Բլուի» և Մինա Ջերայսում «Սիքս – Ունիտեք դո Բրազիլի» հետ):

Aero_Natal Render

Miércoles, mayo 28th, 2014

Միջամերիկյան առևտրի և արդյունաբերության խորհրդի ճաշկերույթը

Eurnekian almuerzo CICyP 5

Մայիսի 28-ին Ալվեար հյուրանոցում տեղի ունեցավ «ՄԱԱԽ»-ի ճաշկերույթը: Միջամերիկյան առևտրի և արդյունաբերության խորհրդի նախագահ Էդուարդո Էռնեկյանն ընդունեց Խուան Կարլոս Ֆաբրեգային ընկերության` ավանդույթ դարձած ճաշկերույթի ընթացքում: 400 հոգի էր ներկա հանդիպմանը, որի հիմնական զեկուցողն էր Կենտրոնական Բանկի նախագահը:

Martes, mayo 20th, 2014

Էդուարդո Էռնեկյանը Օսլոյում կայացած «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամի հիմնական հռետորն էր

Հինգշաբթի օրը՝ մայիսի 15-ին, Օսլո քաղաքում կայացած «Բիզնես հանուն խաղաղության հիմնադրամի» ամենամյա մրցանակաբաշխության հիմնական զեկույցը վստահվել էր Էդուարդո Էռնեկյանին:

EE LN

«ԲՀԽՀ»-ի հիմնական նստավայրը Նորվեգիայում է: Հիմնադրամն ունի վեց Նոբելյան մրցանակ (խաղաղության և տնտեսագիտության): «ԲՀԽՀ»-ի հանձնաժողովը 2007 թվականից պարգևատրում է այն գործարարներին, որոնց ղեկավարած ընկերությունները հանդես են եկել էթիկական նախաձեռնություններով, ինչպես նաև օգտակար են եղել հասարակությանը:

2012թ. Էդուարդո Էռնեկյանն արժանացել է «ԲՀԽՀ»-ի հեղինակավոր մրցանակին՝ «Թուրքիայի և Հայաստանի միջև խաղաղությանն ու հաշտությանը խիստ նվիրվածության համար», ինչպես նաև էթիկական արժեքներով բիզնեսի առաջընթացին նպաստելու համար՝ սկսած Ռաուլ Վալեմբերգի անվան հիմնադրամի նախագահությունից որպես Արգենտինայի «ԱՄՊ»-ի (Առևտրի Միջազգային պալատի) ներկայացուցիչ, նաև՝ որպես B20 խմբի անդամ, որն էլ G20-ի խորհրդատուն է:

Էռնեկյանը մայիսի 15-ին ունեցած իր ելույթում հիմնականում խոսեց «բիզնեսին արժանի» հայեցակարգի մասին, որը սահմանում է տնտեսական արժեքի ստեղծումը, բայց միևնույն ժամանակ հանգեցնում է էթիկական արժեքների ստեղծմանը հասարակության մեջ: Գործարարն ասաց, որ իրենք այդտեղ չեն գտնվում իրենց բիզնեսի հաջողության շնորհիվ, այլ այն դերի, որը թույլ կտա նրանց բարելավել և պաշտպանել դրական փոփոխությունները, որոնք հանգեցնում են մեր մոլորակի սոցիալական բարօրությանը:

«Կորպորասիոն Ամերիկայի» սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը անդրադարձավ իր ծնողների բարոյական ժառանգությանը, ովքեր Բուենոս Այրես են գաղթել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հակամարտությունների ժամանակ: Նա ընդգծեց, որ ծնողներն իրեն ներշնչել են խոր հարգանք և սեր Արգենտինայի հանդեպ, քանի որ այդ երկիրն իրենց տվել է խաղաղություն, աշխատանք, առաջընթացի ու իրենց երեխաներին դաստիարակելու հնարավորություն:

Գործարարն ասաց, որ ինքը դաստիարակվել և կայացել է որպես գործարար՝ միշտ երախտապարտ լինելով Արգենտինային, այն ժամանակ, երբ տարբեր կրոնների, ազգությունների և գաղափարախոսությունների պատկանող ներգաղթյալներ սովորեցին ապրել հարգանքով, խաղաղության և ներդաշնակության մեջ: Նա ավելացրեց, որ այդ իսկ պատճառով ինքը միշտ հավատացել է, որ ժամանակի և ջանքերի միջոցով մշակութային փոփոխություն հնարավոր է, բացի այդ փոփոխությունները առաջնորդվում են ոչ միայն խոսքով, այլ օրինակով:

Էռնեկյանն անդրադարձավ իր կողմից հովանավորվող «Մեկական համակարգիչ՝ յուրաքանչյուր երեխային» նախաձեռնությանը, որը հպարտանալու իրավունք է տալիս իրեն: Նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 40.000 դպրոցականներին անհատական համակարգիչներ է նվիրել՝ օգնելով նրանց հաղթահարել մշակութային մեկուսացումը և հաղորդակցվել աշխարհի հետ:

Բացի այդ, գործարարը նշեց, որ ինքը կարևորում է այն համապարփակ տեղեկատվությունը, որին այսօր տիրապետում է աշխարհի երիտասարդությունը: Նրա խոսքով, այսօր երիտասարդները չեն կենտրոնանում անցյալի վրա, այլ նայում են դեպի ապագան, և տեղյակ լինելով աշխարհում կատարվող վայրագություններին՝ գիտեն, որ դառնությունը չի օգնում բուժելու վերքերը, ոչ էլ նպաստում է արդարությանը, ուստի հանգիստ ինտեգրվում են տարբեր մշակույթներում:

Ելույթի վերջում նա շնորհակալություն հայտնեց նորվեգացի բարերար Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական աշխատանքի համար, ով հազարավոր տեղահանված ու հալածված հայերի կյանք է փրկել՝ օգնելով նրանց փախչել: Նա ասաց, որ իր ծնողները երբեք չէին կարողանա Արգենտինա հասնել, եթե չլիներ հայտնի «Նանսենյան անձնագիրը»: Նանսենը, ինչպես, օրինակ, Ռաուլ Վալեմբերգը, ով հազարավոր հրեաների կյանք է փրկել Հոլոքոստի ժամանակ, արտոնյալ դասի են պատկանում: Նրանք թույլ չտվեցին, որ հանգամանքները խանգարեն իրենց և փորձեցին արդարացնել իրենց հետ կապված ակնկալիքները:

Գործարարն իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Խաղաղությունը արդարության և համերաշխության ակտիվ համադրությունն է, որն իրագործելու համար մենք պետք է կառուցենք և պաշտպանենք այն»:

 

Lunes, abril 28th, 2014

«Կորպորասիոն Ամերիկան» ձեռք բերեց Պերուի «Կուսկո» նոր օդանավակայանի կառավարման և շահագործման պայմանագրի կառավարման իրավունքը

CorporacionAmerica

 

Աշխարհում 53 օդանավակայաններ ղեկավարող «Կորպորասիոն Ամերիկան» Պերուում արդեն իսկ 6 օդանավակայան է ղեկավարում

Ապրիլի 25-ին «Կունտուր Վասի» կոնսորսիումը, որը կազմված է «Կորպորասիոն Ամերիկա» և պերուական «Անդինո Ինվեսթմենթ» ընկերություններից, ձեռք բերեց Պերուի «Կուսկո» նոր միջազգային օդանավակայանի նախագծման, կառուցման և շահագործման պայմանագիրը:

Նոր օդանավակայանը կունենա 4 կմ երկարությամբ թռիչքուղի, իսկ ուղևորափոխադրման քանակը կկազմի 5 մլն ուղևոր: Շինությունը կկառուցվի Չինչերո քաղաքում, որը գտնվում է «Կուսկոյի» և «Մաչու Պիչուի» միջև:

«Կունտուր Վասի» կոնսորցիումը նոր օդանավակայանը կկառավարի 40 տարի ժամկետով: Շինարարության համար կպահանջվի 5 տարի, այդ ընթացքում կներդրվի մոտ 550 մլն դոլար:

Հայտամրցույթի արժեքը 265 մլն դոլար էր: «Կունտուր Վասի» մրցակիցներն էին ֆրանսիական «Վինսի» ընկերությունից և պերուական «Գրանյա և Մոնտերո» շինարարական ընկերությունից կազմված կոնսորցիումը և պորտուգալական «Մոտա» և կոլումբիական «Օվինսա» ընկերություններից կազմված կոնսորցիումը:

«Կորպորասիոն Ամերիկան» օդանավակայանային ամենախոշոր օպերատորն է աշխարհում, որը կառավարում է Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Պերուի, Էկվադորի, Իտալիայի և Հայաստանի օդանավակայանները:

Ապրիլի 16-ին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուզեֆը պաշտոնապես բացված համարեց Բրազիլիայի օդանավակայանի հարավային տերմինալը: Դա առաջին օդանավակայանն է, որը պատրաստ է աշխարհի ֆուտբոլի գավաթի խաղերի համար:

Jueves, abril 24th, 2014

«Կորպորասիոն Ամերիկայի» կողմից կառավարվող Բրազիլիայի նոր օդանավակայանը պատրաստ է Աշխարհի գավաթի խաղերի համար:

Pier_blog

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուզեֆը «Կորպորասիոն Ամերիկայի» ղեկավարների հետ միասին հանդիսավոր կերպով կատարեց Ժուսելինո Կուբիչեկի անվան օդանավակայանի հարավային տերմինալի բացումը:

     «Կորպորասիոն Ամերիկան», որն աշխարհում ղեկավարում է 53 օդանավակայան, այսօր պաշտոնապես կատարեց Բրազիլիայի օդանավակայանի հարավային տերմինալի բացումը:

Շինությունը կառուցվել է ռեկորդային ժամանակահատվածում՝ 15 ամսում, «Ինֆրամերիկա» ընկերության կողմից, որն էլ իր հերթին կազմված է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունից և «Էնգեվիքս» խմբից: Հարավային տերմինալի ընդհանուր տարածքը 40.000 քմ է, գործող օդային 13 կամուրջներին ավելացել են ևս 16 նոր կամուրջներ:

Նոր տերմինալի տարեկան ուղևորափոխադրումը կկազմի 16-ից մինչև 21 մլն ուղևոր:

Բացի այդ, ինքնաթիռների կայանատեղին կազմում է 300.000 քմ, որը թույլ է տալիս Բրազիլիայի օդանավակայանին միաժամանակ ընդունել մինչև երեք 747-400 տեսակի օդանավեր: Այս բարեփոխումների շնորհիվ օդանավակայանը ձեռք է բերում «E» կատեգորիա, ինչն էլ հնարավորություն է տալիս 777-200 տեսակի ինքնաթիռների գործարկմանը:

Ընդլայնման և վերանորոգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են (մեկ ամիս շուտ, քան նախատեսված էր պայմանագրով): Շինությունն ունի VIP սրահ 1500 քմ տարածքով (ամենամեծը Լատինական Ամերիկայում), ավտոկանգառ, որտեղ կարող են կայանել 3100 մեքենա և մի նոր ընդհանուր մուտք:

Մայիսին «Կորպորասիոն Ամերիկան» կավարտի Բրազիլիայի օդանավակայանի հյուսիսային տերմինալի կառուցման աշխատանքները, որն այժմ գտնվում է իր վերջնական փուլում: Այս տերմինալի ընդհանուր տարածքը կկազմի 15.000 քմ, գործող օդային կամուրջները կավելանան 8-ով:

Այս 15 ամիսների ընթացքում կատարվել է 600 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Կատարված աշխատանքների համար պահանջվել է 82.000 խորանարդ մետր բետոն, 3000 տոննա պողպատ և 332 կմ էլեկտրական մալուխ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին երկրի նախագահը, Դաշնային շրջանի ղեկավարը, Քաղաքացիական ավիացիայի նախարար Վելինգթոն Մորեյրա Ֆրանկոն, «Կորպորասիոն Ամերիկայի» տնօրեններ Մարտին և Ուգո Էռնեկյանները, ինչպես նաև Մատիաս Գաինսա Էռնեկյանը:

«Կորպորասիոն Ամերիկայի» տնօրեն Մարտին Էռնեկյանն ասաց, որ ուղևորների ներգրավման ծավալով և ռազմավարական դիրքով սա ամենակարևոր օդանավակայաններից մեկն է, որ կառուցել և վերանորոգել են վերջին տարիներին: Այն կդառնա կենտրոնական հանգույց մայրցամաքի Հարավային կոնում:

Իր ելույթում նախագահ Դիլմա Ռուզեֆն ընդգծեց շինարարության «արագությունն ու որակը», ինչի արդյունքում կառուցվեց նոր տերմինալը: Նաև հավելեց, որ բարելավված և վերափոխված օդանավակայանն արժանին են մատուցում նախկին նախագահ Ժուսելինո Կուբիչեկի անվանը, որը 54 տարի առաջ հիմնեց Բրազիլիա քաղաքը: Նախագահը կարևորեց նաև արգենտինական ընկերության՝ «Կորպորասիոն Ամերիկայի» և իրենց «սիրելի Մերկոսուրի» մասնակցությունը: Եզրափակելով խոսքը՝ Նախագահն ասաց, որ շատ ողջունելի է նրանց ներկայությունը իրենց երկրում, հավելելով, որ Բրազիլիան կարիք ունի բանիմաց և աշխատանքային մեծ փորձ ունեցող ընկերությունների, ինչպիսին, օրինակ, Էդուարդո Էռնեկյանի ղեկավարած ընկերությունն է:

 

Miércoles, abril 16th, 2014

Էդուարդո Էռնեկյանը Լատինական Ամերիկայի օդային տրանսպորտի ոլորտում ճանաչվեց տարվա ակնառու նորարար

EE-Մի ամբողջ կյանք` նվիրված բիզնեսի տարբեր ոլորտների զարգացմանը: Էդուարդո Էռնեկյանը ներդրել է հնարամտություն, աշխատանք և նորարարություն արդյունաբերության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ օդանավակայանային ոլորտում: Ահա թե ինչու «Աերո Լատին Նյուզի» հազարավոր ընթերցողների և օդային գործում մասնագիտացած լրատվամիջոցների կողմից արժանացել է  Լատինական Ամերիկայի օդային տրանսպորտի ոլորտի տարվա ակնառու նորարարի կոչմանը 2014-ի Գալա մրցանակաբաշխության ժամանակ: Արարողությունը տեղի ունեցավ Չիլիի Սանտիագո քաղաքում «FIDAE» օդային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված «Wings of Change» համաժողովի ընթացքում:

Մրցանակը հանձնվեց «AA 2000»-ի փոխնախագահ Մարտին Էռնեկյանին, որը էռնեկյանի զարմիկն է:

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932թ. դեկտեմբերի 4-ին, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Նա իր գործունեությունն սկսել է ընտանեկան բիզնեսից՝ տեքստիլ արդյունաբերության ոլորտում, այնուհետև շարունակել է բիզնեսի տարբեր ճյուղերում՝ հեռահաղորդակցության և մեդիայի ոլորտում` հիմնելով առաջին մալուխային հեռուստատեսությունը Արգենտինայում, ինչպես նաև գործունեություն է ծավալել անկախ հեռուստատեսության ոլորտում, ձեռք է բերել չորս ռադիոկայան և հիմնել երկու թերթ:

Այսպիսով, տարիների ընթացքում գործարարը ծրագրեր է իրականացրել բազմազան ոլորտներում, որոնց թվում են ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, էներգետիկան, մանրածախ առևտուրը և բանկային ծառայությունները: Նա Լատինական Ամերիկայում համարվում է ամենահաջողակ ձեռնարկատերերից մեկը:

Այսպիսով նա դարձել է «Կորպորասիոն Ամերիկայի» նախագահը և «Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատի» առաջին փոխնախագահը:

1998-ից ի վեր «Կորպորասիոն Ամերիկան» (http://www.corporacionamerica.com/) շարունակում է Լատինական Ամերիկայում, այնպես էլ Եվրոպայում և Ասիայում իրականացնել իր գործունեությունը, որում կարևորվում են օդանավակայաններն ու բեռնային համալիրները («Աերոպուերտոս Արգենտինա 2000»), էներգիայի արտադրության ոլորտը («Ունիտեք Բիո»), ենթակառուցվածքները («Հելպորտ»), բանկային ծառայությունները («Կոնվերս բանկ») և ագրոարդյունաբերությունը («Ունիտէք Ագրո»):

«Կորպորասիոն Ամերիկան» հանդես է գալիս որպես 48 օդանավակայանների կոնցեսիոներ Արգենտինայում, Իտալիայում, Հայաստանում, Էկվադորում, Պերուում, Բրազիլիայում և Ուրուգվայում:

Վերջերս ընկերությունն ստեղծեց մի միջազգային կոնսորցիում՝ կառուցելու «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքը, որը կմիացնի Խաղաղ և Ատլանտիկ օվկիանոսները՝ ձգվելով 205 կմ երկաթուղիով Չիլիի և Արգենտինայի միջև:

 Այլ պարգևներ

  • «Տարվա գործարար» պատվո նշան, Արգենտինա (1995թ.):
  • «Լեոնարդո» մրցանակ. ստացել է Իտալիայի կառավարության կողմից 1999թ.:
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան. ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2001թ.:
  • «Տարվա մարդ» պատվո նշան. ստացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից 2010թ.:
  • «Սուրբ Էջմիածնի ասպետ» շքանշան. ստացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին II-ի կողմից 2011թ.:
  • «2014 Գալա մրցանակաբաշխության» մրցանակ. ճանաչվել է Լատինական Ամերիկայի օդային տրանսպորտի ոլորտի տարվա ակնառու նորարար:

 

Jueves, marzo 27th, 2014

Տեղի է ունեցել «Խորխե Նյուբերիի» անվան քաղաքային օդանավակայանի պաշտոնական բացումը

        aerop04 

«Աերոպուերտո Արգենտինա 2000»-ը 600 մլն պեսոյի ներդրում է կատարել քաղաքային օդանավակայանի թիվ 3 և թիվ 4 տերմինալների կառուցման համար:

«Խորխե Նյուբերիի» քաղաքային օդանավակայանի թիվ 3 և թիվ 4 նոր տերմինալների պաշտոնական բացումը կատարեցին երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը: Նոր շինությունների կառուցման համար կատարվել է 600 մլն պեսոյի ներդրում:

Միջոցառմանը ներկա էին «ԱԱ2000»-ի նախագահ Ռաֆայել Բիելսան, օդանավակայանների գործադիր տնօրեն Մատիաս Պատանյանը, Պլանավորման նախարար Խուլիո դե Վիդոն, Էկոնոմիկայի նախարար Ակսել Կիսիլյոֆը, Ներքին գործերի և տրանսպորտի նախարար Ֆլորենցիո Ռանդազոն և «Աերոլինեաս Արգենտինայի» նախագահ Մարիանո Ռեկալդեն: Ինչպես նաև նրանց ուղեկցում էին Օսկար Պառիլյին, Ալեխանդրո Ռամոսը և Իգնասիո դե Մենդիգուրեն:

Նոր տերմինալների կառուցումը կարևոր իրադարձություն է «ԱԱ2000»-ի համար, որը շարունակում է զարգացնել և ընդլայնել Արգենտինայի օդանավակայանների գործողությունների և ամենաարագ աճող ուղևորափոխադրումների ծավալը: Էդուարդո Էռնեկյանն իր ելույթում ընդգծեց, որ օդանավակայանները մեծ դեր ունեն առևտրային կազմակերպությունների, տերմինալների զարգացման, աշխատատեղերի ստեղծման հարցում, ինչպես նաև բազմաթիվ բիզնեսների հիմնադրման հնարավորություններ են ստեղծում: Կոնցեսիոն պայմանագրի ստորագրմանը հաջորդած 15 տարիների ընթացքում այդ ոլորտում կատարված ներդրումները հասնում են գրեթե 8000 միլիարդ պեսոյի, ինչն արտացոլում է ընկերության ձեռնարկատիրական ոգին:

Նախագահը շնորհավորեց նոր տերմինալների բացման կապակցությամբ՝ ասելով, որ սա այն քաղաքային օդանավակայանն է, որն արժանի է արգենտինացիներին: Նա նաև կարևորեց ընկերության ներդրումը, որը խթանում է ներքին և միջազգային տուրիզմի զարգացումը, ապա հավելեց, որ հանրայինը և մասնավորը հակազդող չեն և բավական մեծ սոցիալական պատասխանատվություն են կրում:

Քաղաքային օդանավակայանն ունի անվտանգության զարգացած համակարգ, ենթակառուցվածքներ, ծառայությունների ժամանակակից տեխնոլոգիա, որոնք հարմարավետություն են ստեղծում այն հազարավոր ուղևորների  համար, որոնք օգտվում են դրանից:

Իրականացված աշխատանքները

Ընկերությունը 600 մլն պեսոյի ներդրում է կատարել թիվ 3 և թիվ 4 տերմինալների կառուցման համար, որոնք, միանալով քաղաքային օդանավակայանին, կազմում են 35.000 քմ տերմինալային ընդհանուր տարածք: Կատարված աշխատանքներն են՝ ուղեբեռի վեց նոր ուղեբեռի գոտիների միավորումը, հինգ օդային կամուրջների տեղադրումը և գրանցման կետերի քանակի ավելացումը մինչև 45: Նախկինում մեկնման միջազգային սրահը ուներ 1260 քմ տարածք և չորս նստեցման մուտք, (երեք հեռավոր դիրքեր և մեկ կամուրջ), որն օգտագործվում էր նաև ներքին չվերթների համար: Վերակառուցվել և ընդլայնվել է 3.030 քմ տարածք վեց նստեցման մուտքով (չորս հեռավոր դիրքեր և երկու կամուրջներ):

Թիվ 3 և 4 նոր տերմինալները

Ներդրումը՝ 600 մլն պեսո

Նոր շինության մակերեսը՝ 35.000 քմ (ներկայիս ընդլայնումը)

1.170 քմ մեկնման նոր սպասասրահ

6 նոր բեռնափոխադրման գոտի

5 օդային կամուրջներ

Նոր 45 գրանցման կետեր

Martes, marzo 25th, 2014

Էդուարդո Էռնեկյանը ժամանակի ընթացքում հայտնաբերեց իր հաջողության բանաձևը՝ ստեղծագործ լինելն ու ճարտարամտությունը, նրա համոզմամբ, եթե նույնիսկ հարկ լինի հատակը ավլել, ապա դա պետք է անել շատ արդյունավետ:

EE LN

Եթե Էդուարդո Էռնեկյանը սովորական մարդ լիներ, արդեն ավելի քան մեկ ու կես տասնամյակ առաջ պետք է թոշակի անցած լիներ: Սակայն 81-ամյա Էռնեկյանն այսօր շատ ավելի է ծանրաբեռնված աշխատանքով, քան երբևէ: Միևնույն ժամանակ Էռնեկյանն արագաշարժ է, նաև՝ սրամիտ, գիտի՝ երբ խոսել և երբ լռել. հասկանալի է, որ հեշտ չէ լինել պետության գործընկերը:

     «Կորպորասիոն Ամերիկայի» տնօրենը խոստովանում է, որ հետևողական լինելը իր ոճին հավատարիմ մնալու բանաձևն է. արթնանում և քնում է վաղ, ամեն առավոտ 60-90 րոպե լողում է, երեկոյան զբաղվում է յոգայով, իսկ առիթի դեպքում սիրում է օրն ավարտել Օլիվոսում գտնվող իր առանձնատանը, շրջապատված հյուրերով, որոնք ավելի բազմազան են, քան Միրտա Լեգրանդի հյուրերը:

     Ժամանակի մնացած մասը Էռնեկյանը տրամադրում է իր բազմաճյուղ ընկերության տնօրենների և տարբեր ոլորտի աշխատակիցների հետ անվերջանալի հանդիպումներին: Ըստ «Ֆորբես» ամսագրի՝ նա Արգենտինայում երկրորդ մեծահարուստ մարդն է (1.9 միլիարդ ԱՄՆ դոլար կարողություն):

     «Լա Նասիոն» լրատվամիջոցի հարցազրույցը Էդուրադո Էռնեկյանի հետ տեղի ունեցավ նրա գործունեության գլխավոր մասնաշենքի անձնական ճաշասենյակում, որը միացնում է Բոնպլանդ և Հոնդուրաս փողոցներում գտնվող շենքերը: Այդ նույն վայրում է տարիներ առաջ հիմնադրվել նրա ընտանեկան բիզնեսը թեթև արդյունաբերության ոլորտում, իսկ այնուհետև 90-ականներին մուլտիմեդիայի ստեղծման հիմք է դրել, որի արդյունքում թաղամասը վերանվանվել Պալերմո Հոլիվուդ: Երբ կաբելային հեռուստատեսության ոլորտի նորարար Էդուարդո Էռնեկյանը որոշեց դուրս գալ լրատվական ասպարեզից, քննադատները, պապարացիները և լրագրողները, ովքեր աշխատում էին այդ նույն շենքում, ստիպված էին լքել այն՝ տեղափոխվելով հարևան շենք: Չնայած այսօր, չվճարված գումարի պատճառով, դեռևս պահպանում է «Ամերիկա TV»-ի բաժնետոմսերի 15%-ը: Նրա խոսքով, նա կարող էր կատարել այդ վճարումը, սակայն նախընտրում է թողնել այնպես, ինչպես կա: Նրա կարծիքով, այդ փուլն արդեն ավարտված է, և ինքը գերազանց գնով է վաճառել հեռուստատեսությունը, ռադիոն և թերթը:

     Այն հարցին, թե ով է նրան ավելի շատ տառապանք պատճառել՝ ղեկավարները, թե լրագրողները, Էռնեկյանը հեգնանքով պատասխանում է, որ դրանք «տարբեր տառապանքներ են», այնուհետև ավելացնում, որ եթե անգամ լրագրողներին լիարժեք ազատություն տրվի, որն այդպես էլ պետք է լինի, միևնույնն է, միշտ մնում է այն կասկածը, թե արդյո՞ք նրանք որևէ մեկի շահը չեն պաշտպանում: «Լրատվամիջոցները չի կարելի օգտագործել որևէ մեկի դեմ: Ես երբեք թույլ չեմ տվել, որ նախագահի վերաբերյալ վատ խոսեն»:

     Էդուարդո Էռնեկյանը համարվում է այնպիսի գործարար, ով ամուր է կանգնած գետնին և ճանաչված է որպես օդանավակայանային խոշոր օպերատոր աշխարհում: Նա ունի 52 օդանավակայան՝ ներառյալ Պիզայի և Ֆլորենցիայի օդանավակայանները: Երկար ժամանակ է, ինչ նա զբաղվում է այս բիզնեսով, որը կարծես թե «ծերացել» է, ամեն դեպքում նա այս բիզնեսը համարում է սպառված կամ հնացած: Նա ասում է, որ եթե ինքն այդ հարցում այդքան վստահ չլիներ, չէր մտածի նոր բիզնեսի մասին, սակայն շարունակում է գործունեությունն այդ ոլորտում, քանի որ որպես օդանավակայանային օպերատոր միջազգային ճանաչում ունի:

     Ճիշտ է, Կառլոս Մենեմի նախագահության ժամանակ նա չի կառուցել Անիլյակոյի թռիչքուղին: Նա կարծում է, որ տրամաբանական կլիներ կառուցել այդ թռիչքուղին, որտեղից նախագան էր օգտվում, սակայն ինքը դա չի արել:

     Նա նաև զբաղվել է ֆերմերային գործունեությամբ, սակայն այժմ նրան հետաքրքրում են պատմությունն ու աստղագիտությունը, ուստի 70-ականներին փոփոխվեց նրա գործունեության բնույթը. նա մի դատարկություն զգաց, քանի որ ինքը ոչինչ չէր արել, միայն պահպանել էր 1928թ. հոր կողմից հիմնված տեքստիլի գործարանը: Մի զգացողություն ուներ, որ հայրը խելացի էր, իսկ ինքը՝ ոչ: Եվ որոշեց պայքարել ըստ իր պատկերացումների:

     Ասում է, որ աշխատելու համար ավելի շատ գլուխն է օգտագործել, քան ձեռքերը, նույնիսկ երեխա ժամանակ նրան դուր էր գալիս հավաքել էլեկտրական կամ մեխանիկական իրեր: Նա հիշում է, որ զբաղմունք և համբերություն ուներ:

     Մի քանի տարի առաջ ցանկանում էր դաշնամուր նվագել, սակայն նրան հիասթափեցրեց այն, որ չի կարողանում նվագել իր սիրելի մեղեդին վիրտուոզ մենակատարի պես: Եվ երբ հասկացավ, որ չի կարողանում, թողեց այն, մտածելով, չարժի ժամանակ կորցնել մի բանի վրա, որը լավ չի ստացվում, երբ իրականում կարող է անել բաներ, որոնք շատ ավելի լավ կստացվեն: Այժմ իր ազատ ժամանակը տրամադրում է արևելյան նկարազարդ նմուշներ գունավորելուն, որն էլ օգնում է մեդիտացիա անել: Իսկ մնացած ժամանակը շատ արագ է անցնում:

     Այսօր Էդուարդո Էռնեկյանի կորպորացիան Հարավային Ամերիկայում նանոտեխնոլոգիայի առաջին գործարանն ունի («Ունիտեք Բլու»  Չասկոմուս քաղաքում), ինչպես նաև հարևան երկրի կառավարության հրավերով ոտք է դրել Բրազիլիայի համակարգչային շուկա՝ համագործակցելով «Bendes» և «IBM» ընկերությունների հետ չիպեր արտադրելու նպատակով:

- Ինչպիսի՞ գործունեություն երբեք չի ծավալել Ձեր ընկերությունը:

- Ազարտային խաղերն ինձ բոլորովին դուր չեն գալիս:

- Քանի որ այդ բնագավառում ավելի ուժեղ խաղացողնե՞ր կան:

- Ոչ՛, դա չէ խնդիրը: Ինձ չի հետաքրքրում, նույնիսկ եթե նվիրեն: Օրինակ՝ Հայաստանն ինձ առաջարկել է, սակայն դա ինձ պարզապես չի հետաքրքրում. ես դեմ եմ մոլախաղերին:

- Իսկ Դուք չե՞ք խաղում:

- Խաղալն ինձ դուր է գալիս, սակայն չեմ կարող ասել, թե երջանկացնում է: Որպես բիզնե՛ս դուր չի գալիս: Կարծում եմ, որ խաղը չպետք է կախվածություն ստեղծի: Գումար վաստակելու այլ եղանակներ կան:

- Երբեք չե՞ք սխալվել Ձեր աշխատակիցների ընտրության հարցում:

- Ու՜ֆ: Դա անխուսափելի է, ուստի առաջին հերթին պետք է չվախենալ սխալվելուց, երկրորդ՝ պետք է ջանքերի միջոցով կարողանալ ամրապնդել սխալները: Ընկերություն բացելը շատ հեշտ է թվում, սակայն փակելու համար պետք է նաև քաջություն ունենալ:

- Ճի՞շտ է, որ նախքան նոր աշխատակից ընդունելը խորհրդակցում եք հոգեբան-ձեռագրաբանի հետ:

- Այո:

- Տալի՞ս է արդյունք:

- Ոչ միշտ, սակայն դա նշանակում է, որ հետևում եմ որոշակի մեթոդի: Քանի որ չեմ կարող բոլորից անձամբ հարցազրույց ընդունել, օգտագործում եմ այդ մեթոդը և կարծում եմ, որ ճիշտ եմ անում: Գերազանց չէ, սակայն մի ուղի է:

- Չի՞ հոգնեցնում այդքան բիզնեսներ ունենալը:

- Հոգնածություն զգում եմ այն ժամանակ, երբ որևէ անսպասելի խնդիր է ծագում, ասենք, օրինակ, անսպասելի իրադրություն ճանապարհի կեսին, որը խախտում է նախագիծը, կամ՝ քաղաքական ազդեցությունը, միջազգային խնդիրները, որոնք էլ մտահոգություն են առաջացնում: Դա նման է այն բանին, որ, ասենք, ամեն օր սար ես բարձրանում, և վերևից որմնաքարեր են նետում դեպի քեզ:

- Կարծում եմ՝ գործարարի համար պետք է որ դժվար լինի ապակենտրոնացնել աշխատանքները:

- Ոչ, այդպես չէ: Կարող ես ամեն ինչ անել, եթե լավ ես կազմակերպում: Ես մի խումբ զարմիկներ ունեմ, լավ և աշխատասեր, յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում՝ այդ գործին համապատասխան խենթությամբ և երևակայությամբ:

- Դուք նրանց հաճա՞խ եք լսում:

- Որոշ չափով՝ այո, իսկ հետո՝ ոչ, այնուհետև արտահայտում եմ իմ կարծիքը:

- Ինչպե՞ս չսխալվել վերջնական որոշում կայացնելիս, երբ այդ իրավունքը Ձերն է:

- Կա հաջողության գործոնը, որը քեզանից կախված չէ, և կա քո սեփական գործոնը: Դա արվում է ներքին զգացողությամբ, որը ես համարում եմ անձնական փորձ՝ կուտակած ծննդյան օրվանից, որն ինքնստինքյան է արտահայտվում:

- Մահ ասվածը Ձեզ անհանգստացնո՞ւմ է:

- Գեղեցիկ հարց է: Եթե ես ասեմ՝ ոչ, ապա կկարծեք, որ սուտ է, իսկ եթե ասեմ՝ այո, ապա կմտածեք, թե քաջության պակաս ունեմ: Մահը ամենամեծ բեռն է, և յուրաքանչյուր մարդու համար դժվար է այն կրելը:

- Հարցս այլ կերպ ձևակերպեմ. եթե Դուք մահից վախ չունեք, ապա ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր բիզնեսը առանց Ձեզ:

- Մտածել, թե իմ բիզնեսն առանց ինձ գոյություն չի ունենա, դա կլինի եսասիրություն, կստացվի՝ փորձում եմ ընդգծել իմ կարևորությունը, մինչդեռ դա այդպես չէ: Մենք անհրաժեշտ ենք մեկս մյուսին, երբ ողջ ենք: Երբ մեկը հնարամտությամբ և ստեղծագործ մտքով ստեղծում է դրական արժեքներ, այնուհետև եկողները զբաղվում են դրանցով: Բացի այդ, հանգամանքները շատ ավելի կարևոր են կյանքում, քան որևէ մեկը կարող է պատկերացնել: Չի կարող որևէ մեկն այնքան հզոր լինել, որ կարողանա հաղթահարել դրանք:

- Ծերությունը վախեցնո՞ւմ է Ձեզ:

-  Արդեն երկար ժամանակ կլինի, որ ինձ անհանգստացնում է այս տարիքում զառամյալ չդառնալը: Ես ակտիվ եմ և փորձում եմ ստեղծել, արարել: Երբ ես զգում եմ, որ ինքս ինձ նման չեմ, փորձում եմ ինձ ուրիշների տեղը պատկերացնել: Երբ մեծանում ես, պետք է շարժվես ըստ մեթոդի, ոչ թե այնպես, ինչպես քառասուն տարեկան հասակում: Իմ տարիքում պետք է ավելի զգուշավոր լինել:

- Ինչպե՞ս են խրախուսվում Ձեր նոր գաղափարները:

- Դա մի ակտ է կամքի: Ստեղծելու համար որոշակի գիտելիքներ պետք է ունենալ: Ունենալով որոշակի գիտելիքներ՝ պետք է խորհրդակցել միևնույն գիտելիքներն ունեցող մարդկանց հետ և քննարկել դրանք: Այսպես են ծնվում գաղափարները: Ստեղծագործ միտքը ծնվում է գիտելիքից, շուկայից և, իհարկե, քո կյանքի փորձից: Շատ կարևոր է իմանալ, թե շուկան ինչ է պահանջում:

- Դուք Ձեզ համարո՞ւմ եք լավատես:

- Ընդհանրապես ես դեմ եմ լավատեսություն արտահայտելուն, քանի որ մենք արգենտինացիներս՝ թաքնվում ենք այն ամենի հետևում, ինչ ունենք՝ ապշեցուցիչ ծովափ, բացառիկ դաշտեր, բլուրներ և լեռներ, տարածաշրջանային արտադրանք և հանքարդյունաբերություն: Մեզ միայն մի բան է պակասում՝ աշխատել:

- Մենք՝ արգենտինացիներս, ծո՞ւյլ ենք:

- Ծուլությունը ծնվում է նրանից, որ մենք գերազանց վիճակում ենք. դա այդպես է: Երկիրն ամեն ինչ ունի: Ժամանակին տավարի միս էինք արտահանում,  իսկ այժմ լուծումը Վակա Մուերտան է, կամ ինչպես առաջ գյուղատնտեսությունն էր, առատ բերքը: Սակայն առկա աղքատությունը չի արտացոլում երկրի հարստությունը: Այդ կեղծ վստահությունն է պատճառը, որ ինչ-որ բան սխալ է: Ո՛չ, ես լավատես չեմ, քանի որ մենք ամեն ինչ ունենք, և միայն աշխատելն է պակասում:

- Որտե՞ղ է եղել սխալը:

- Արգենտինան 1880-ից մինչև 1920թ. հսկայական փոփոխություններ է կրել: Մենք չհասկացանք պրոլետարիատ կոչվող երևույթը, և դա լուծեցինք ուժային մեթոդներով, և դա այն ժամանակահատվածն էր, որ սկսվում է 1930-ից և շարունակվում մինչև 1983-ը: 1983-ից մինչ օրս ուզում ենք փորձել ցանկացած մեխանիզմ, որը թույլ կտա մեզ վերականգնել այդ կորցրած ժամանակը:

- Արդյոք շահեցի՞նք որևէ բան:

- Ցավոք, ես պետք է ասեմ՝ ո՛չ: Կառույցների ամրապնդման փոխարեն մենք թուլացրել ենք դրանք, տեղի են ունեցել անսպասելի իրադարձություններ: Կարծում էի, որ ժողովրդավարությունն ավելի լավ կլիներ, սակայն 1983թ-ից սկսեց փլուզումը:

- Կուսակցությունները, հայտնի կառավարությունները և Լատինաամերիկյան պոպուլիստները մեր խնդիրների մեծ մասը կապում են Միացյալ Նահանգների հետ:

- Դա ձախակողմյան մի կարգախոս է, սակայն ոչ ճշմարիտ: Ես ոչ մի կասկած չունեմ, որ անտարբերություն է եղել մեր խնդիրների բուն պատճառը: Ճիշտ չէ մեր սխալները կապել ուրիշի հետ:

- Այդ ընթացքում Մերկոսուրը շնչասպառ է լինում:

- Պետք է ընդունել, որ այն ձախողվեց ինչպես մի լավ գաղափար, քանի որ չկարողացավ ընդարձակվել, չլսեց իր հզոր գործընկերներին: Խնդիրը դրվեց միայն քաղաքական շրջանակներում. արդյոք նրանք համաձայն էին, թե համաձայն չէին: Երբ խոսքը վերաբերում է հօգուտ երկրի իրականացվող ծրագրին և նրա մեծությանը, չպետք է հարց դրվի, թե արդյոք ում հետ է կամ ում հետ չէ: Ամեն ինչ բանակցություններից է ծնվում. պետք է նստել և բանակցել: Մենք կառավարության հետ համագործակցում ենք, քանի որ վերջինս մեր գործընկերն է օդանավակայանային բիզնեսում: Դա մի փաստ է, որը չի կարելի ժխտել: Նրանք կառավարում են, օրինակ, տոկոսադրույքների համարժեքությունը, որն այնքան էլ հեշտ չէ, և որը պետք է ավելի ճկուն լինի և ավելի պակաս բյուրոկրատական: Իհարկե, կառավարությունը պետք է վերահսկի և կարգավորի, սակայն հնարավորինս քիչ: Բացի դա, ով հսկում է, պետք է կարողանա դա անել:

- Ո՞րն է առաջընթացի մեխանիզմը:

- Երկիրը փոխվում և առաջ է գնում այն ժամանակ, երբ իդեալիստները գիտակցում են, որ իրենց գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները կան: Կան երկրներ, որ առաջընթաց են ունենում, կան երկրներ՝ ոչ: Գործընթացներն անխուսափելիորեն չեն ավարտվում պատմության ընթացքում, դրանք հաղթահարվում են տնտեսական փուլերով, որն էլ իր հերթին ստեղծում է անհրաժեշտ պայմաններ սոցիալական փոփոխությունների համար:

- Ի՞նչ է տեղի ունենում, երբ Ձեր զրուցակիցները պատրաստ չեն լինում բանակցություն վարելու Ձեզ հետ:

- Մարդու միտքը իր բանականությունից առաջ է: Անհնար է դիրիժոր լինել առանց իմանալու գործիքներն ու նոտաները: Չեմ ուզում, որ սա լինի մի երկիր, որը չունենա ոչ սահման, ոչ օրենք, ոչ էլ ազատությունը երաշխավորող Սահմանադրություն:

- Միգուցե ցանկություն կա որոշակի բաներ վերանայելու, սակայն չի արվում ոչ թե վախի, այլ հարմարությա՞ն համար:

- Եթե ես լրջորեն ինչ-որ բան պետք է վերլուծեմ, որի հետ համաձայն չեմ, այն չեմ քննարկում կառավարության հետ, այլ դա անում եմ գործարարների շրջանակում, ինչպես Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատը: Այնտեղ ազատ արտահայտում ենք այն, ինչ մտածում ենք: Սկզբում վերլուծում ենք, թե այն, ինչ առաջարկվում է, արդյոք օրենքի շրջանակներո՞ւմ է, և երկրորդ՝ պետք է հարգել բոլորին:

- Չպե՞տք է պայքարի մեջ մտնել կառավարության հետ:

- Դա մեր գործունեության մեջ չի մտնում: Ապագայի մասին ենք խոսում. անհնար է հավատալ, որ որևէ թեկնածու, որն ընտրություններում կարող է հաջողություն ունենալ և չունենալ ժողովրդական պատկեր, հրապարակայնություն և ինտեգրում աշխարհի հետ:

- Քաղաքական կուսակցությունները ընտրություններից առաջ խոստանում են ավելին, քան իրականում անում են:

- Նկատի ունեք, որ փոփոխության ժամանակը դեռ չի՞ եկել, սակայն կգա այդ ժամանակը: Բացի այդ, ի՞նչ կարելի է անել. հանել զենքե՞րը, դուրս գալ պայքարի՞, տաք վառելանյութով սպասել, թե երբ են անցնելու նրանց կողմնակիցնե՞րը…

- Այս երեք տասնամյակների ընթացքում որևէ բան փոխվե՞լ է:

- Այո, հասարակությունը դասեր չի քաղում անցյալի սխալներից՝ ապագայում դրանցից խուսփելու համար, չկան հաղթանակներ, փոխարենը պարտություններ են: Մինչդեռ եթե մենք սովորեինք մեր սխալների վրա, հաղթած կլինեինք անցած երեք տասնամյակներում:

- Ի՞նչ է փողը Ձեզ համար:

- Ինձ համար աշխատանքի արդյունք է, ինչը թույլ է տալիս զարգացնել երևակայությունս ստեղծագործելու համար: Բարեբախտաբար, որպես գործարար՝ ժամանակի ընթացքում հայտնաբերեցի, որ եթե ես ստեղծագործող և ճարտարամիտ չլինեմ, ապա ամեն ինչ կկորչի: Պետք է լինել զգոն, ակտիվ և ձգտել գերազանցության: Փողը չպետք է քեզ առաջնորդի:

- Հնարավո՞ր է լինել միլիոնատեր և միևնույն ժամանակ՝ խնայող:

- Այո՛, ինչո՞ւ ոչ: Դժվար է խոսել դրա մասին, սակայն ես ոչ մի կախվածություն չունեմ փողից: Նույնիսկ չկասկածեք. եթե անհրաժեշտ լինի հատակը ավլել, ապա չկասկածեք, որ ես դա կանեմ շատ արդյունավետ:

- Ձեր պլաններում ո՞րն է հաջորդը:

- Չգիտեմ: Տեսնենք:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտությունը՝ գործարար

Տարիքը՝ 81

Գրեթե չկա այնպիսի մի գործունեություն, որը խորթ լինի պարոն Էռնեկյանին, բացառությամբ ազարտային խաղերի: Նրա գործունեության ոլորտներն են՝ Ճանապարհաշինարարական աշխատանքներում՝ մոտ 1200 կմ երկարությամբ երթուղային ճանապարհների կոնցեսիոներ, 100.000 հեկտար հողատարածք, գինեգործարաններ, էներգետիկ ընկերություններ, հողմակայաններ, 52 օդանավակայանի կառավարում:

ՊԱՀԵՐ

Ծանրաբեռնված շներ

     Էռնեկյանին դուր են գալիս շները: Սովորաբար նրանց կոչում է այդ պահին ամենաշատը աչքի ընկնող քաղաքական գործիչների անուններով: Նույնիսկ գործածում է հարևան երկրների ղեկավարների անունները: Ունեցել է որսկան շներ, որոնց անունները եղել են Լուլա կամ Տաբարե: Այն ժամանակ, երբ Էկոնոմիկայի նախարարը Դոմինգո Կավալոն էր, Էռնեկյանը շուն ուներ, որին անվանում էր Մինգո: Մի անգամ, երբ հայտնի տնտեսագետն իր հյուրն էր, Էռնեկյանը հայտնվում է մի տհաճ իրավիճակում. մոռանալով հյուրի մասին՝ նկատողություն է անում Մինգոյին:

     Էռնեկյանն ասում է, որ երբ «Կլարին» խմբի և կառավարության միջև լարված իրավիճակ էր սկսվել, նա իր շներից մեկին անվանեց թերթի անունով: Այնուհետև զգաց, որ ճիշտ չի արել. հնարավոր է՝ ինքը կամ իր օգնականները դուրս գան այգի շանը փնտրելու և կանչեն՝ Կլարի՛ն, Կլարի՛ն…

Մանրամասներ. Օլիվոսում Էռնեկյանի հարևանությամբ բնակվում է «Կլարին» թերթի տնօրեն Էռնեստինա Էռերա դե Նոբլեն: Ուստի նա ստիպված էր այդ շանը ուղարկել հեռու՝ իր հողատարածքներից մեկը:


Jueves, febrero 27th, 2014

«Կորպորասիոն Ամերիկան» ձեռք բերեց Ֆլորենցիա օդանավակայանի բաժնետոմսերի մեծ մասը

CorporacionAmerica

Սա Տոսկանա տարածաշրջանի երկրորդ օդանավակայանային տերմինալն է, որտեղ ընկերությունը «վայրէջք է կատարում»  քառասուն օրվա ընթացքում. հունվարի 21-ին «Կորպորասիոն Ամերիկան» ձեռք էր բերել Պիզայի օդանավակայանի կառավարման փաթեթը:

«Կորպորասիոն Ամերիկան» գնեց «Աերոպորտո դի Ֆիրենցեի» (ADF) բաժնետոմսերի 33.4%-ը, ընկերություն, որը կառավարում է Ֆլորենցիայի «Պերոտոլա» օդանավակայանը: Գործարքի մասին հայտարարվել է օրեր առաջ Իտալիայի ֆոնդային բորսայում, իսկ գործարքը վերջնականապես կնքվել է մարտի 4-ին:

Այս ձեռքբերմամբ, որը գումարվում է «SAT»-ի (Պիզայի օդանավակայանը ղեկավարող ընկերություն) 23.4% բաժնետոմսերի ձեռքբերմանը, Էդուարդո Էռնեկյանի կողմից ղեկավարվող ընկերությունը ստանձնում է Տոսկանա տարածաշրջանի երկու հիմնական օդանավակայանների կառավարումը՝ միավորելով դրանք տոսկանյան օդանավակայանային համակարգում:

«Կորպորասիոն Ամերիկայի» նախագահ Էդուարդո Էռնեկյանի և Տոսկանա տարածաշրջանի նախագահ Էնրիկո Ռոսիի Հռոմում կայացած հանդիպումից հետո իտալացի պաշտոնյան նշեց, որ այդ ձեռքբերումը մասնավոր ներդրման ևս մեկ դրական օրինակ է տարածաշրջանում: Նա նշեց, որ օդանավակայանների կառավարման համակարգում մասնագիտացած ընկերությունն այժմ էլ որոշել է ներդրում կատարել Տոսկանայում՝ Պիզայի և Ֆլորենցիայի օդանավակայանների միջև անմիջապես միասնական օդանավակայանային հանգույց կառուցելու հաստատուն մտադրությամբ, որը կգրավի առաջին տեղը ազգային մակարդակում:

Տոսկանան Եվրոպայում գլխավոր տուրիստական նպատակակետերից մեկն է: Ակնկալվում է, որ Պիզա-Ֆլորենցիա օդանավակայանային հանգույցը ներդաշնակորեն կգործի Լիվորնոյի նավահանգստի հետ, որի ընդլայնումն ու արդիականացումը նախագծվել է Տոսկանա տարածաշրջանի ղեկավարության կողմից մեծ զբոսանավեր ընդունելու նպատակով:

Մուտք գործելով Ֆլորենցիայի օդանավակայան՝ «Կորպորասիոն Ամերիկան» կկառավարի 52 օդանավակայան՝ դառնալով աշխարհում ամենամեծ օդանավակայանային օպերատորը:

Բուենոս Այրես, 27-ը փետրվարի, 2014թ.

Miércoles, febrero 26th, 2014

Բազմատեսակ բիզնեսների տեր, մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանը հետաքրքրվում է Բրազիլիայով

EE OGLOBO

 

1.8  միլիարդ ԱՄՆ  դոլար տնօրինող գործարարը գործունեություն է ծավալում բիզնեսի ամենատարբեր ոլորտներում, ինչպիսին  են, օրինակ, բանկային ոլորտը և գինեգործությունը:

Բրազիլիայում օդանավակայանների և նանոտեխնոլոգիայի ոլորտներում իր հաստատուն տեղը գրավելուց հետո նա ցանկանում է ներգրավել ընկերությունները տարածաշրջանային ինտեգրման մի ծրագրում:

     Բուենոս Այրես և Ռիո: Շատերը նրան անվանում են «օդանավակայանների արքա», սակայն արգենտինացի 81-ամյա մեծահարուստ ամուրի Էդուարդո Էռնեկյանը շատ ավելին է, քան արքան: Վերջին քառասուն տարվա ընթացքում, երբ Արգենտինայում բռնապետություն էր տիրում, քաղաքացիական կառավարությունը վայր չէր դրել իր մանդատը և երկիրը գտնվում էր ծանր տնտեսական ճգնաժամի մեջ, Էդուարդո Էռնեկյանը կառուցեց մի կայսրություն, որն այսօր կարծես թե սահման չունի: Նրա հզոր «Կորպորասիոն Ամերիկան» արդեն տնօրինում է 52 օդանավակայան աշխարհում (այդ թվում՝ Բրազիլիայի և Նատալի օդանավակայանները): Այս տարի մտադիր է ձեռք բերել ևս 21 տերմինալ Հունաստանում, ինչպես նաև Լատինաամերիկյան երկրներում, որոնց թվում են Չիլին և Պերուն:

Նրա կայսրության հիմնաքարը օդանավակայաններն են, սակայն այդ կայսրությունը ներառում է նաև խաղողի այգիներ, նավթի արդյունահանում, բիոդիզել և բանկեր:

Նա գործունեություն է ծավալում տասը երկրներում, այդ թվում նաև Հայաստանում՝ նրա ծնողների հայրենիքում: Այնտեղ Էդուարդո Էռնեկյանն ունի գինու գործարան, երկու օդանավակայան, բանկ և տեղական փոստային ծառայության կոնցեսիոն կառավարման թույլտվություն:

Բրազիլիան մեծահարուստի համար ներդրման բացառիկ վայր է: Վերջերս Էռնեկյանն այստեղ գնեց «SIX Կիսահաղորդիչներ» անունը կրող գործարանի կառավարման փաթեթի 33%-ը, որը պատկանում էր բրազիլացի Էյկե Բատիստային: Գործարարն առաջին քայլերը նանոտեխնոլոգիայի ոլորտում կատարել է Բուենոս Այրես նահանգի Չասկոմուս քաղաքում, որտեղ 2013թ. փետրվարին ընկերությունը պաշտոնապես բացեց «Ունիտեք Բլուի» գործարանը: «SIX»-ը գտնվում է Մինա Ջերայս նահանգի Ռիբեյրան դաս Նեվես քաղաքում: «Ունիտեք Բլուի» գործարանն արտադրում է կրեդիտ քարտերի, բջջային հեռախոսների, ինքնությունը հաստատող քարտերի չիպեր և այլն: Միավորվելով «SIX»-ի հետ՝ ընկերությունը կամրապնդի իր առաջատար դիրքերը տարածաշրջանում. այն կարտադրի սիլիցիում, որը կօգտագործվի արդյունաբերության մեջ:

Նախորդ շաբաթ Բրազիլիա կատարած այցի ժամանակ Բենդեսում  «SIX»-ի վաճառքի պայմանագիրը ստորագրելու ընթացքում Էդուարդո Էռնեկյանը «Գլոբո» լրատվական ծառայությանն ասաց, որ ոչ մի գործունեություն չի կարող անվերջ լինել: Նրա կարծիքով, ներկայումս կիսահաղորդիչների արտադրությունն է զարգանում, այդ իսկ պատճառով նրանք հետաքրքրված են դրանով:

Այս մտածելակերպն է, որ տարիներ առաջ դրդեց գործարարին, ով արդեն Դիեգո Մարադոնայի հովանավորն էր, նոր գործունեություն սկսել: Ընտանեկան տեքստիլի բիզնեսը ժառանգելուց հետո Էռնեկյանն ութսունական թվականներին գնեց հեռուստատեսային ալիքներ և թերթեր: Նա առաջին գործարարն է Արգենտինայում, ով «Կաբլեվիսիոն» ցանցի միջոցով հիմնեց մալուխային հեռուստաընկերություն, որն այժմ տնօրինում է «Կլարին» ընկերությունը: Բացի նանոտեխնոլոգիայի բիզնեսից, նա այժմ փորձում է իրականացնել տարածաշրջանային ինտեգրման մի ծրագիր, որը «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի միջոցով կմիացնի Խաղաղ և Ատլանտիկ օվկիանոսները:

Նախագիծը նախատեսում է 205 կմ երկարությամբ երկաթգիծ էլեկտրական գնացքի անցման համար՝ ապահովելով երկաթուղային կապ Չիլիի Լոս Անդես և Արգենտինայի Լուխան դե Կուշո քաղաքների միջև, բացի այդ, 52 կմ երկարությամբ մի թունել, որը կհատի Անդերը: Այսօր այդ երթուղին սպասարկում են բեռնատարները:

Մեծահարուստի զարմիկ Մարտին Էռնեկյանը, որը նույնպես Բրազիլիայում էր, ասաց, որ նախագիծն առաջարկվել է Արգենտինայի և Չիլիի կառավարություններին, որոնք էլ ստեղծել են մի խումբ՝ այդ ուղղությամբ աշխատելու համար: Նրա համոզմամբ, հայտամրցույթը ժամանակի խնդիր է, և դա կարող է հետաքրքրել բրազիլական ընկերություններին: Եթե ծրագիրն իրականացվի, ապա այն կլինի ամենալայնածավալ բիզնեսը Էռնեկյանի գործունեության մեջ:

Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Էդուարդո Էռնեկյանը Արգենտինայի ամենահարուստ մարդկանցից մեկն է. նրա հարստությունը կազմում է 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Նրանք, ովքեր լավ են ճանաչում Էռնեկյանին, կարող են հաստատել, որ բանակցելու անմիջական ոճը նրա այցեքարտն է: Նա ամեն առավոտ լողում է աշխատանքի գնալուց առաջ: Նրան դուր է գալիս շրջապատված լինել երիտասարդներով, և դա պատճառներից մեկն է, որ նրա զարմիկներից յուրաքանչյուրը զբաղվում է նրա բիզնեսի տարբեր միավորներով. Էռնեկյանը երեխաներ չունի: Բացի այդ, նա ժամանակ է գտնում ղեկավարելու Ռաուլ Վալենբերգի անվան Միջազգային հիմնադրամը, որի նպատակն է ճանաչել Հոլոքոստից հալածվածներին փրկած հերոսներին:

Նրա հարաբերությունները կառավարության հետ միշտ լավ են եղել: Չորս տասնամյակների ընթացքում նա լավ հարաբերություններ է ունեցել բոլոր այն կառավարությունների հետ, որոնք անցել են Վարդագույն Տան միջով: Անցյալ տարվա կեսին նա մասնակցեց նախագահ Կրիստինա Կիրչների հետ գործարարների հանդիպմանը: Չնայած նրան, որ Էռնեկյանն այնքան էլ գոհ չէ երկրի տնտեսական վիճակից, նա խուսափում է կառավարությանը քննադատելուց: Կրիստինա Կիրչների կառավարության վերաբերյալ «Գլոբո» լրատվական ծառայության հարցին պատասխանելիս, խուսափելով քննադատությունից, նա ասաց, որ դա ժողովրդավարական կառավարություն է և պետք է հարգի մեծամասնության կամքը:

Այլ է նրա տրամադրվածությունը մամուլի հանդեպ: Անցյալ տարի նա հրապարակայնորեն քննադատեց երկրում հայտնի լրագրող Խորխե Լանատային, ով Կիրչների կառավարությանը մեղադրում էր կոռուպցիայի մեջ: «Միտրե» ռադիոյին տված հարցազրույցում ասվում է, որ նրանք ամեն ինչ չափազանցնում են, պայքար են պահանջում՝ չմտածելով սոցիալական խաղաղության մասին:

 

Աղբյուրը՝ «Գլոբո» լրատվական ծառայություն

Miércoles, febrero 5th, 2014

Ընկերությունը ցանկանում է ավելի շատ օդանավակայաններ կառավարել Բրազիլիայում

CorporacionAmerica

«Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը, որի տարեկան շրջանառությունը երկու միլիարդ ԱՄՆ դոլար է, մտադիր է ավելի շատ օդանավակայաններ ձեռք բերել Բրազիլիայում: Բրազիլական «Էնգեվիքս» ընկերության հետ համատեղ այն արդեն իսկ կառավարում է Բրազիլիայի և Սան Գոնսալո դո Ամարանտեի օդանավակայանները՝ յուրաքանչյուրը 50% բաժնեմասով: «Կորպորասիոն Ամերիկայի» օդանավակայանների գծով պատասխանատու տնօրեն Մարտին Էռնեկյանի գնահատմամբ, առնվազն տասը տերմինալ գրավիչ են մասնավոր սեկտորի համար:

Նա կարծում է, որ կարող են շահավետ լինել «Մանաուս», «Ռեսիֆե», «Սալվադոր», «Ֆորտալեսա», «Պորտո Ալեգրե», «Կուրիտիբա», ինչպես նաև  Սան Պաուլոյի և Ռիո դե Ժանեյրոյի կենտրոններում գտնվող «Կոնգոնաս» և «Սանտոս Դումոնտ» օդանավակայանները: Սակայն Քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հստակ ասել է, որ վերջին երկու օդանավակայանները չեն կարող մասնավորեցվել:

2015թ. օդանավակայանների հայտամրցույթային պայմանագրեր կնքելու դեպքում գործարարի համար կարևորն այն է, որ կառավարությունը ներկայիս գործող օպերատորների մասնակցությանը չխոչընդոտի: Մասնավոր օդանավակայաններ կառավարող ընկերությունները, ովքեր արդեն իսկ մասնակցել են հայտամրցույթի առաջին փուլին, չեն կարող մասնակցել «Գալեան» և «Կոնֆինս» օդանավակայանների հայտամրցույթին: Ըստ Էռնեկյանի՝ կառավարության հիմնական նպատակն է ունենալ տարբեր օպերատորներ՝ տերմինալների միջև մրցակցություն ապահովելու համար:

«Կորպորասիոն Ամերիկան», որն Արգենտինայում ղեկավարում է 33 օդանավակայաններ, շարունակում է ընդլայնել գործունեությունը Հարավային Ամերիկայում և Եվրոպայում: Այն աշխարհում ամենամեծ մասնավոր օպերատորն է, սակայն շարունակում է ընդլայնման ծրագիրը: Հունվար ամսին ընկերությունը ձեռք բերեց Իտալիայի Պիզայի օդանավակայանի բաժնետոմսերի 23%-ը, բացի այդ մասնակցության հայտ է ներկայացրել Հունաստանում երկու տասնյակ նահանգային օդանավակայանների համար հայտարարված մրցույթին: (Աթենքի օդանավակայանն այդ ցուցակում ընդգրկված չէ:)

Ընկերությունը ձգտում է ձեռք բերել նաև Չիլիի «Սանտիագո», Պերուի «Կուսկո» և Կոլումբիայի «Բառանկիլյա» օդանավակայանների կոնցեսիոն կառավարման պայմանագրերը:

Ներկայումս «Կորպորասիոն Ամերիկան» կառավարում է 51 օդանավակայան աշխարհում: Դրանց թվում են նաև Հայաստանի ամենամեծ օդանավակայանը՝ «Զվարթնոցը», Ուրուգվայի Մոնտեվիդեոյի օդանավակայանը, Էկվադորի «Գուայակիլ» և «Գալապագոս» օդանավակայանները, Իտալիայի  «Տրապանի» օդանավակայանը և հինգ փոքր տերմինալներ Պերուում: Անցյալ տարի այդ ցուցակը համալրվեց Իտալիայի ամենախոշոր՝ «Միլանո Լինատե» ավիացիոն օդանավակայանով:

Ինչպես նաև անցյալ ամիս «Կորպորասիոն Ամերիկան» ավարտեց «SIX կիսահաղորդիչներ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի 33%-ի ձեռքբերման գործընթացը՝ փոխարինելով բրազիլացի գործարար Էյկե Բատիստային: Գործարանը, որի շահագործման համար կատարվել է մեկ միլիարդ ռեալի ներդրում, գտնվում է Բելու Օրիզոնտե քաղաքի տարածքում և  կգործարկվի 2015-ին: Էռնեկյանն ասում է, որ արգենտինական ընկերությունն Արգենտինայի մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա գտնվող Չասկոմուս քաղաքում գտնվող «Ունիտեկ Բլու» գործարանի միջոցով արդեն արտադրում է չիպեր կրեդիտ քարտերի, բջջային հեռախոսների և անձը հաստատող էլեկտրոնային քարտերի համար:

Գործարարն այդ ոլորտում կանխատեսում է ակտիվ առևտրաշրջանառություն և համոզված է, որ «SIX»-ը կարող է նորից Մերկոսուրում (Հարավամերիկյան շուկա) արդյունավետ ինտեգրման օրինակ հանդիսանալ: Նույնը չի կարելի ասել ավտոմեքենաների և լվացքի մեքենաների ինտեգրման մասին, որոնց դեպքում կան որոշ խոչընդոտներ:

 

Աղբյուրը՝ «Վալոր Էկոնոմիկո»

Martes, febrero 4th, 2014

Չիլին և Արգենտինան ձգտում են միանալ հսկայական նախագծի միջոցով

Fusion x64 TIFF File

Ըստ Դանիել Ռիթների, Բրազիլիա

«Կորպորասիոն Ամերիկա» ընկերության տնօրեն Էդուարդո Էռնեկյանը բրազիլացի գործընկեր է փնտրում, որը կարող է լինել կառավարման կամ շինարարական ընկերություն:

Բազմատեսակ ձեռնարկությունների տեր, ինչպես նաև միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի՝ Անդերը հատող 52 կմ երկարություն ունեցող թունելի նախագիծը անհավանական է թվում, քանի որ Արգենտինայում խիստ անկայուն վիճակ է: «Կորպորասիոն Ամերիկան», որը երկրի ամենամեծ կոնգլոմերատ ընկերություններից մեկն է այնպիսի տարաբնույթ ոլորտների ներդրման շնորհիվ, ինչպիսիք են, օրինակ, օդանավակայանները և կիսահաղորդիչների արտադրությունը, այժմ որոշել է իրականություն դարձնել «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի ծրագիրը՝ մարտահրավեր նետելով Անդյան բարձրություններին և ֆինանսական շուկայի ալեկոծությանը:

Էռնեկյան ընտանիքի կողմից կառավարվող ընկերությունն այս տարի փորձում է իրականացնել Արգենտինա և Չիլի երթուղային կառույցի ծրագիրը՝ նպատակն իրագործելու համար փնտրելով բրազիլացի գործընկեր: «Ֆորբս» ամսագիրը տեղեկացնում է, որ Էդուարդո Էռնեկյանի զարմիկ, «Կորպորասիոն Ամերիկայի» տնօրեն և հիմնական բաժնետեր, ինչպես նաև Արգենտինայում չորրորդ ամենահարուստ մարդը համարվող Մարտին Էռնեկյանն ասել է, որ ընկերությունը կարող է լինել կառավարման կամ շինարարական: Ըստ Մարտին Էռնեկյանի՝ արդեն սկսել են քննարկումները որոշ կապալառուների, հիմնականում «Կամարգո Կոռեայի» և «Ամերիկա Լատինա Լոգիստիկայի» (ALL) հետ: Սակայն նա դեռևս ընդունում է բանակցությունների առաջարկությունները, քանի որ ցանկանում է ծրագրում ներառել նաև բրազիլական ընկերություն:

Ծրագիրն առաջին փուլի համար նախատեսում է 3.5 միլիարդ ԱՄՆ դոլարի բյուջե: Այն հայտնի է որպես «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցք, որը կապահովի առանց խոչընդոտի անցումը Անդյան լեռներով ամբողջ տարվա ընթացքում: Այսօր բեռնափոխադրող տրանսպորտն անցնում է միակ՝ Կրիստո Ռեդենտոր ճանապարհով: Սակայն եղանակային պայմանների առումով այն հուսալի ճանապարհ չէ, քանի որ տարվա ընթացքում ուժեղ ձյան պատճառով մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 60 օրով փակ է լինում:

Երբ չկա եղանակի հետ կապված արգելք, անցումը սարերի միջով պահանջում է մոտ 12 ժամ, իսկ երկողմանի բեռնափոխադրումը տարեկան կազմում է 5 մլն տոննա բեռ: «Բիոսեանիկո Ակոնկագուա» նախագիծը նախատեսում է 205 կմ երկարությամբ երկաթգիծ՝ ապահովելով երկաթուղային կապ Չիլիի Լոս Անդես և Արգենտինայի Լուխան դե Կուշո քաղաքների միջև: Ըստ նախագծի՝ երկաթուղին ցածր բարձրություններում կխուսափի զառիթափ լանջերից և թույլ կտա զարգացնել ժամում 80 կմ արագություն՝ ընդամենը չորս ժամում անցնելով ամբողջ լեռնաշղթան, և կգործի տարվա բոլոր 365 օրերին: Դրա համար անհրաժեշտ է կառուցել 52 կմ երկարություն ունեցող թունել:

Նախաձեռնությունը կիրականացվի երեք փուլով. 2025թ. սկսած Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների նավահանգիստները կմիանան իրար: 2015թ. կսկսվեն առաջին փուլի շինարարական աշխատանքները: Այն կտևի մոտ տասը տարի, և մոտավոր հաշվարկներով տրանսպորտային առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 24 մլն տոննա: Հետագայի համար նախատեսվում է երկողմանի մի թունել: Ապագայում բեռնափոխադրման հզորությունը կարող է հասնել տարեկան 77 մլն տոննայի: Տեխնիկական իրագործելիության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բեռնափոխադրման այդ ծավալին կարելի է հասնել մինչև 2040թ.:

«Կորպորասիոն Ամերիկայի» կողմից կառավարվող կոնսորցիումը ավարտել է իրագործելիության և ինժեներական բոլոր ուսումնասիրությունները: Աշխատանքի զարգացման համար ներդրվել է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար: Կոնսորցիումի անդամներն են՝ չիլիական «Նավիերաս» ընկերությունը, ճապոնական «Միցուբիշի» ընկերությունը, Իտալիայի «Ջեոդատա» և Արգենտինայի «Կոնտրերաս Էրմանոս» ընկերությունները: Կոնսորցիումի անդամների բաժնեմասերի չափը գաղտնի է պահվում:

Ըստ Էռնեկյանի՝ հարավային շրջանի բեռները Բրազիլիայից դեպի Ասիա կամ Միացյալ Նահանգների արևմտյան ափ արտահանելու համար, կարող են օգտագործել նոր միջանցքը՝ անցնելով Արգենտինայի և Չիլիի երկաթուղով և հասնելով մինչև Խաղաղ օվկիանոսի նավահանգիստ:

Գործարարի կարծիքով, բրազիլացի արտահանողները այդ ճանապարհի միջոցով կնվազեցնեն գործողությունների ժամանակը և ծախսերը, քանի որ այսօր բեռնափոխադրման մեծ մասը կատարվում է ծովային ճանապարհով՝ կամ Մագելանի նեղուցի միջոցով, որը շատ թանկ է, կամ Պանամա ջրանցքի միջոցով, որն էլ հագեցած է:

«Կորպորասիոն Ամերիկայի» նպատակներից մեկն է փնտրել բրազիլացի գործընկեր՝ ներգրավելով բրազիլական կառավարությանը «Բիոսեանիկո Ակոնկագուա» ծրագրում: Պոտենցիալ առավելություն կարող է դիտվել շինարարական ընկերության տեղական լինելու հանգամանքը. այս դեպքում «ԲՆԴԵՍ» բրազիլական ընկերությունը կֆինանսավորի Բրազիլիայից ապրանքների արտահանման և շինարարական աշխատանքների ծախսերը:

Ողջունելի կլինի բրազիլացի ներդրողի մուտքը նախագիծ, նույնիսկ այն դեպքում, եթե չի եղել բանակցություններ ղեկավարողի և կապալառուների միջև: Օրինակ՝  «ALL»-ի հետ բանակցությունները դժվար թե շարունակելի լինեն, քանի որ ընկերությունը Արգենտինայի ինքնակառավարման հետ կոնցեսիոն պայմանագրեր է ունեցել: Մինչդեռ Բրազիլիայում ընկերությունը ճնշման է ենթարկվում կառավարության կողմից նահանգներից մեկում ավելի մեծ ներդրումներ կատարելու համար, ինչը սահմանափակում է Հարավային Ամերիկայում գործունեության հնարավորությունները:

Նախագծի ճգնաժամային կետերից մեկը ֆինանսավորումն է՝ հաշվի առնելով Արգենտինայի մակրոտնտեսական իրավիճակը: Ձեռնարկի մանրամասները ներկայացվել է տարբեր ֆինանսական հաստատությունների: 2009թ. Արգենտինան և Չիլին ստորագրել են «Ֆիզիկական ինտեգրման և տնտեսական փոխլրացման» պայմանագիր՝ կազմելով երկազգ միություն, որը պատասխանատու կլինի «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի հայտամրցույթի համար:

2011թ. հուլիս ամսին մասնավոր կոնսորցիումի կողմից իրագործելիության ուսումնասիրությունները ներկայացվել են այդ միությանը: Էռնեկյանը ակնկալում է, որ հայտամրցույթը պատրաստ կլինի այս տարվա ընթացքում: «Կորպորասիոն Ամերիկայի» կողմից գլխավորվող կոնսորցիումը կմասնակցի մրցույթին: Արգենտինացի գործադիրը համոզված է, որ իրենք առավելություն ունեն, քանի որ տեղյակ են ծրագրի մանրամասներից: Եթե նույնիսկ հայտամրցույթում չհաղթեն, կատարված ուսումնասիրությունների համար ծախսված գումարը լիովին կփոխհատուցվի Բրազիլիայում հիդրոէլեկտրոկայանի հայտամրցույթի օրինակով:

 

Աղբյուրը՝ «Վալոր Էկոնոմիկո»

 

Sábado, enero 25th, 2014

«Կորպորասիոն Ամերիկան» և «Մորգան Սթենլին» միացել են Սանտիագոյի օդանավակայանի հայտամրցույթին մասնակցելու համար

CorporacionAmerica

«Կորպորասիոն Ամերիկայի» սեփականատեր, արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը «Մորգան Սթենլի ինֆրաստրաքչր» ընկերության հետ միասին կմասնակցի Սանտիագոյի միջազգային օդանավակայանի հայտամրցույթին. այս մասին հայտարարել է ընկերության խոսնակ Կարոլինա Բառոսը «Բլումբերգ» կայքին:

 

Բառոսը հավաստիացրել է, որ «Կորպորասիոն Ամերիկան», որի գործունեությունը ղեկավարվում է Բուենոս Այրեսից, «Մորգան Սթենլի» ընկերության հետ ստորագրել է փոխըմբռնման համաձայնագիր հայտամրցույթին համատեղ մասնակցելու վերաբերյալ:

 

Սակայն «Մորգան Սթենլի» ընկերության խոսնակ Մաթ Բուրքհարդը հրաժարվել է մեկնաբանել շրջանառվող լուրերը:

 

Մրցույթին մասնակցելու համար «Կորպորասիոն Ամերիկա» և «Մորգան Սթենլի» ընկերությունները մտադիր են գործընկեր փնտրել տեղական շուկայում:

 

Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում տված հարցազրույցի ժամանակ «Կորպորասիոն Ամերիկայի» օդանավակայանների բիզնեսի գծով ղեկավար Մարտին Էռնեկյանը նշել է, որ Սանտիագոյի օդանավակայանի համար կպահանջվի 700-800 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

 

Չիլիի գլխավոր օդանավակայանի ներկայիս շահագործողը (SCL) «Տերմինալ աերեո Սանտիագո» ՓԲԸ-ն է, որի կոնցեսիոն պայմանագիրն ավարտվում է 2015թ.:

 

Չիլիի հասարակական աշխատանքների նախարարությունը մրցութային գործընթացն սկսելուց առաջ ուսումնասիրում է հնարավոր ներդրողներին, սակայն հայտամրցույթի մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարել: Ներդրողների ընտրության նախնական քննարկումը կավարտվի հայտամրցույթի փուլի մասին հայտարարելուց 60 օր առաջ:

 

«Կորպորասիոն Ամերիկան» ամբողջ աշխարհում 51 օդանավակայան է կառավարում, այդ թվում 33 օդանավակայան՝ Արգենտինայում:

 

 

 

Աղբյուրը` df.cl

 

Viernes, enero 24th, 2014

Էդուարդո Էռնեկյանը մասնակցում է Հունաստանի օդանավակայանների հայտամրցույթին

Ըստ Խուան Պաբլո Սպինետոյի և Դանիել Կանսելի

23-ը հունվարի, Բլումբերգ

 

«Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը Հունաստանի օդանավակայանների մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Ներկա պահին ընկերությունը ցանկանում է ընդլայնել գործունեությունը Եվրոպայի հարավում՝ օգտվելով ճգնաժամից հետո ձևավորված ցածր գներից:

Դավոսում կայացած հարցազրույցի ժամանակ Էդուարդո Էռնեկյանի զարմիկ և «Կորպորասիոն Ամերիկայի» օդանավակայանների կառավարման բաժնի ղեկավար Մարտին Էռնեկյանը հայտարարել է, որ բաժինը մասնակցում է Հունաստանի 21 օդանավակայանների հայտամրցույթին: Նա նաև ասել է, որ ընկերությունը, որ նախորդ շաբաթ ձեռք է բերել Իտալիայի Պիզայի օդանավակայանի բաժնետոմսերի 23%-ը, այժմ փորձում է իրականացնել Տոսկանայի օդանավակայանների ինտեգրման ծրագիր, ներառելով նաև Ֆլորենցիայի օդանավակայանը:

Երեսունհինգամյա գործարարը նշել է, որ իրենք բոլոր ճակատներում ակտիվ են լինելու, քանի որ ճգնաժամից հետո բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվել:

Հունաստանը, որը 2009 թվականից սկսած բազում մեծ խնդիրների առջև է կանգնել, Եվրոպայից երկու անգամ ֆինանսական աջակցություն է ստացել: Թեև Հունաստանը նախապես համաձայնել էր մինչև 2015թ. ակտիվների վաճառքի միջոցով ստանալ 50 միլիարդ եվրո (60 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ որպես Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից պահանջվող խնայողական ռեժիմի մաս, սակայն իշխանությունները ստիպված էին սահմանափակել ծրագրերը, և գործարքները հետաձգվեցին:

Փետրվար ամսին երկիրը մտադիր է վաճառել երկու նավահանգիստ:

Էռնեկյանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում 51 օդանավակայաններ կառավարող «Կորպորասիոն Ամերիկան», որոնց հիմնական մասը սեփական հողում է գտնվում, այս տարի պատրաստվում է Պերուի Կուսկո քաղաքի, Կոլումբիայի Բառանկիլյա քաղաքի և Չիլիի Սանտիագո քաղաքի հիմնական միջազգային օդանավակայանների կառավարման կոնցեսիոն պայմանագրի հայտ ներկայացնել: Ընկերությունը, որը գտնվում է Բուենոս Այրեսում, այժմ զբաղված է Բրազիլիայի օդանավակայանի վերականգնման աշխատանքներով հունիս ամսին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ: Ծրագիրը պլանավորում է մինչև 2015թ. եռապատկել վաճառքը մանրածախ առևտրի միջոցով և այն դարձնել Լատինական Ամերիկայի ամենամեծ տնտեսություն ունեցող երկրի ներքին չվերթների հիմնական հանգույցը:

Ֆինանսավորման աղբյուրները

Գործարարն ասել է, որ «Կորպորասիոն Ամերիկայի» օդանավակայանների կառավարման բաժինը, որի եկամուտը տարեկան կազմում է 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար, ներկա պահին պարտատոմսերի շուկայում ֆինանսավորման կարիք չունի: Նա նաև ավելացրել է, որ ընկերությունը 2010թ. Բուենոս Այրեսի «Էսեյսա» միջազգային օդանավակայանի վերականգնման աշխատանքների համար օգտագործել է 300 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի վաճառքի շահույթը և այժմ ցածր տոկոսադրույքով ֆինանսավորում է ստանում բրազիլական «BNDES» բանկի կողմից:

Էռնեկյանն ասել է, որ թեև Սանտիագոյի օդանավակայանի մրցույթը ավելի մեծ կապիտալ ծախսեր կպահանջի, քան պակաս զարգացած շուկաներում, ընկերությունն աշխատում է մի ֆինանսական հաստատության հետ՝ տեղական գործընկեր փնտրելու և մրցունակ առաջարկ ներկայացնելու նպատակով, քանի որ Չիլին պահանջում է 800 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Չիլիի հանրային աշխատանքների նախարարության մամլո քարտուղարն ասել է, որ այդ պահին նախարարության որևէ պաշտոնյա հասանելի չէ՝ մրցութային փուլի վերաբերյալ մեկնաբանություն անելու համար:

«Մեր նպատակն է ընդլայնել մեր գործունեությունը Ամերիկայում և Եվրոպայում` կենտրոնանալով Միջերկրական ծովի երկրների վրա,- նշել է գործարարը:- Մենք միշտ ներդրում ենք կատարում նախագծերում՝ նպատակ ունենալով պահպանել կառավարչական վերահսկողությունը»:

 

Miércoles, enero 22nd, 2014

«Կորպորասիոն Ամերիկան» ձեռք բերեց Պիզայի «Գալիլեո Գալիլեյ» օդանավակայանի բաժնետոմսերի 23.4%-ը

     «ԿորպորասիոնԱմերիկա» հոլդինգն ընդունել է «Ֆինաթան» ՓԲԸ-ի (15.314%), «Ֆադա» ՓԲԸ-ի (4.039%), «Սավիմագ» ՍՊԸ-ի (4.039%) վաճառքի առաջարկը՝ Պիզայի օդանավակայանը կառավարող «ՍԱՏ» (Սոչետա Աերոպորտո Տոսկանո «ԳալիլեոԳալիլեյ» ՓԲԸ)ընկերության բաժնեմասերի 23,4%-ը ձեռք բերելու վերաբերյալ:

     2014թ. հունվարի 21-ին գործարքի մասին ծանուցվեց Իտալիայի ֆոնդային բորսայում: Գործարքի ավարտական փուլը տեղի կունենա 2014թ. փետրվարի վերջին:

     «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի համար Պիզայի օդանավակայանի «Գալիլեո Գալիլեյ» տերմինալը էական նշանակություն ունի տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար ինչպես Տոսկանա շրջանի, այնպես էլ ազգային և միջազգային մակարդակով:

     Գործարքը կնքվել է Իտալիայի օդանավակայանների ազգային ծրագրի նոր նախագծի շրջանակներում` 2014թ. հունվարի 17-ին պաշտոնապես ներկայացվելով տրանսպորտի նախարար Մաուրիսիո Լուպիի կողմից: Այս ծրագիրը ներառում է Տոսկանայի օդանավակայանների համակարգի իրականացումը, որի մեջ մտնում ենՊիզայի և Ֆլորենցիայի օդանավակայանները:

     «Կորպորասիոն Ամերիկան» ներկայումս ղեկավարում է 51 օդանավակայան Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Պերուում, Էկվադորում, Իտալիայում և Հայաստանում: Այն հանդիսանում է օդանավակայանների ամենամեծ մասնավոր կառավարիչն աշխարհում:

     Պիզայի օդանավակայանի ուղևորների տարեկան շարժը կազմում է 4.5 մլն ուղևոր: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետի տևողությունը մինչև 2046 թվականն է:

Martes, diciembre 10th, 2013

«CICyP»-ի երրորդ ճաշկերույթը

EE CICyP019

Առևտրի և արտադրության խորհրդի նախագահ Էդուարդո Էռնեկյանին հյուրընկալվեց Ռիկարդո Լորենսետին այսօր Ալվեար հյուրանոցում կայացած երրորդ ճաշկերույթին: Հիմնական զեկույցը վարում էր գերագույն դատարանի ղեկավարը: Միջոցառմանը ներկա էին երեք հարյուրից ավելի գործարարներ:

Martes, noviembre 19th, 2013

Փոփոխություններ կառավարությունում. Էդուարդո Էռնեկյանի հայտարարությունը

EE 20-11

 

Այսօր «Կորպորասիոն Ամերիկա»-ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը գնահատեց նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների՝ երեկոյան կատարած ազգային կառավարության պաշտոնյաների փոփոխության հայտարարությունը:

Էռնեկյանը հայտնեց  իր լիակատար աջակցությունը նոր կառավարությանը և նշեց, որ  նոր նշանակումները վստահություն են ներշնչում և որ նախագահն այն փուլում է, որ  բոլորը  պետք է հարգեն երկրի շահերը և նախագահի թիմը:

Ինչպես  նաև ընդգծեց, որ այժմ իրենք այն իրավիճակում են, որ պետք է ինտեգրվեն համաշխարհային և կապիտալ շուկային, որպեսզի ներդրումային հոսքերը ակտիվորեն ներգրավեն և հասնեն տարածաշրջանային ինտեգրման ավելի բարձր մակարդակի:

Արտասահմանից գործարարը նշեց, որ աջակցությունը անհրաժեշտ է, որպեսզի արտադրության ճանապարհը չփոխվի:

Martes, noviembre 19th, 2013

Բիոսեանիկո Ակոնկագուա միջանցքի առաջընթացը

15 EE 19-11

Բուենոս Այրես, 14 նոյեմբերի, 2013թ.:

«Կորպորասիոն Ամերիկա»-ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը վստահեցրեց, որ Հարավային Ամերիկայի ինտեգրումը արդեն կատարվում է՝ հավաստելով «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի տնտեսական շահութաբերությունը: Երբ 1860թ. Միացյալ Նահանգները կառուցեց իր առաջին միջմայրցամաքային գնացքը,  առաջ եկավ ինքնահարցադրում, թե ինչու Հարավային Ամերիկան էլ այժմ չի կարող նույնն անել:

«Ֆինանշլ Թայմս» լրագիրը հրապարակել էր Ջոն Փոլ Ռազբոնի հոդվածը, որտեղ ասված էր, որ Էդուարդո Էռնեկյանը վստահեցնում է, որ նախաձեռնության ամենադժվար մասը ֆինանսավորումն է, ոչ թե ինժեներական մասը:

52 կմ երկարություն ունեցող թունելը կմիացնի և կբարձրացնի նախատեսված ենթակառուցվածքների ուղիները՝ հեշտացնելով անցումը Հարավային Ամերիկա: Հրապարակման  մեջ նշվում  էր,  որ այդ ծրագրերը արտացոլում են առևտրային փոփոխություն Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում և հավելում, որ ծրագրի կոնսորցիումի մեջ ներառվում են նաև Ճապոնական «Միցուբիշի»-ին, Չիլիի «Էմպրեսաս Նավերաս»-ը և Ֆրանսիայի «Գեոդատա»-ն:

Ինչպես նաև նշեց, որ ըստ իրագործելիության ուսումնասիրությունների, որում «Կորպորասիոն Ամերիկա»-ն ներդրել էր 25 մլն արգենտինական պեսո, կատարվել է մոտավոր հաշվարկ, ըստ որի ծրագիրը կարող է նվազեցնել տրանսպորտային ծախսերը Կորդոբայից մինչև Մանսանիլյո (Մեքսիկայի ամենամոտ նավահանգիստը երկաթուղային կապով Արևելյան Ամերիկայի հետ) 210 արգենտինական պեսոյից հասցնելով մինչև 177 պեսո տոննա բեռի ծանրությամբ:

Թղթակիցը ակնկալում  է, որ այդ նախաձեռնությունը  առաջընթաց կունենա, ի  տարբերություն նախորդող հինգ տարիների, և կարագացնի իր տեմպերը Չիլիի առաջիկա  նախագահական ընտրություններից հետո:

Բիոսեանիկո Ակոնկագուա միջանցքի մասին

   «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի ծրագիրը կպահանջի 3 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում: Այն իրենից  ներկայացնում է  միջօվկիանոսային կապ, որը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների միջև կհաստատի ու կապահովի ինտեգրման և առևտրային նոր հնարավորությաուններ, հուսալիության նոր մակարդակ: Առաջարկում է հիմնարար լուծում՝ տարածաշրջանի աճի, տնտեսությունների ընդլայնման նշանակալի ազդեցության և ազգերի ու իր բնակչության բարեկեցության համար:

Խաղաղ օվկիանոսի ռազմավարական կայունությունը համաշխարհային տնտեսության մեջ ստիպում է Հարավային Ամերիկային ունենալ հանգիստ և ապահով կապ Անդյան Կորդիլերների միջոցով: Այսօր չկա ֆիզիկական արդյունավետ կապ, քանի որ Անդյան Կորդիլերների կապը իր՝ 7200 կմ երկարությամբ և 4400 մետր բարձրությամբ հանդես է գալիս որպես խոչընդոտ:

Չիլիի և Արգենտինայի ընդհանուր միջին սահմանը 5150 կմ է և բեռնափոխադրման  83%-ը երկու կողմերի միջև Հարավային Ամերիկա կատարվում է ծովի միջոցով՝ օգտագործելով ավելի երկար և թանկ ուղիներ:

Կրիստո Ռեդենտոր ճանապարհը ոչ հուսալի ճանապարհ է եղանակային պայմանների առումով, քանի որ տարվա ընթացքում մայիս և հոկտեմբեր ամիսներին 45-60 օրով փակվում է՝ թույլ չտալով օպտիմալացնել նյութատեխնիկական պլանավորումը կամ հասնել ճանապարհային հաջորդ կետին, քանի որ աշխարհագրական ոչ բարենպաստ դիրքը բացառում  է աստիճանական ընդլայնումը:

«Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի ծրագիրը լուծում է Կրիստո Ռեդենտոր ճանապարհի խնդիրը, որն իրենից ներկայացնում  է  52 կմ երկարությամբ ցածր թունել՝ ապահովելով կարճ ժամկետ, ցածր ծախսեր և գործունեություն ամբողջ տարվա ընթացքում: Բարձր հզորությամբ էլեկտրական երկաթուղի՝ երկարաժամկետ լուծումով, որը կարող է իրականացնել մինչև 77 մլն տոննա տարեկան: Երկաթուղին շատ արդյունավետ է էներգիայի օգտագործման առումով: Աշխատել մի  գնացքով, որը էլեկտրական էներգիա է ծախսում,  լավագույն լուծումն է, թե´ տրանսպորտային ծախսերի, թե´ շրջակա միջավայրի վրա թողնվող ազդեցությամբ:

Եզակի բաց ուղի է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև, միանգամայն մուլտիմոդալ տրանսպորտային բոլոր տեսակի բեռների համար:

Համակարգի ծայրերում երկու մուլտիմոդալ կայաններ, որոնք թույլ են տալիս բեռնում և բեռնաթափում բոլոր ձևաչափերով, այդ թվում՝ բեռնատարներ իրենց վարորդներով: «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքը միայն 205 կիլոմետրով լուծում է Մերկոսու-Չիլի առանցքի ամենաթույլ կետը՝ հատելով Անդյան Կորդիլերները տեխնիկական լուծումով: Այս աշխատանքի՝ կանխատեսվող դրական արդյունքի ընդգրկման տարածքը ավելի քան 3 մլն քառակուսի կմ է, որն իր ազդեցությունը կունենա 126 մլն բնակչության վրա: Այս հաշվարկները կատարվել են Հարավային Ամերիկայի 48%-ի նկատառումով և ընդգրկում են մայրցամաքային տնտեսական գործունեության 70%-ը:

Martes, noviembre 19th, 2013

«OSDE»-ի հիմնադրամը և «CARI»-ին պարգևատրեցին Էռնեկյանին

EE 19-11

Էդուարդո Էռնեկյանը Արգենտինայի Հայկական համայնքում տարբերվում  է իր ուղենշային որակով:

«Կորպորասիոն Ամերիկա»-ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը մասնակցեց Արգենտինայի հայ և հույն համայնքներին մեծարման  արարողությանը, որը կազմակերպել էին «OSDE»-ի հիմնադրամը և Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհուրդը (CARI):

Միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին Բուենոս Այրես քաղաքի ինժեներ Հեկտոր Ամորոսի դահլիճում «Ի տուրք Արգենտինայի կառուցման հարգանքի» միջոցառման  շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին Արգենտինայում ՀՀ  դեսպան Վահագն Մելիքյանը, Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ դոկտոր Ադալբերտո Ռոդրիգես Ջիավարինին (CARI) և «OSDE»-ի հիմնադրամի նախագահ դոկտոր Թոմաս Սանչես դե Բուստամանտեն:

Էդուարդո Էռնեկյանը որպես հավելում իր  ստացած մրցանակի  վկայեց իր ընտանիքի պատմության  և հայրենիքի հետ կապերի մասին:

Միջոցառման ժամանակ  ցուցադրվում էր երկու երկրների մշակութային ու սոցիալական ազդեցություններին վերաբերվող մի տեսահոլովակ, որը փոխանցվել  էր Արգենտինային:

 

Աղբյուրը՝ Հոսթնյուս

Miércoles, octubre 16th, 2013

Բուդուն պաշտոնապես բացեց «Ունիտեք Բլու»-ի գործարանը

Boudou-UnitecBlue3

Այսօր «Ունիտեք Բլու»-ի պաշտոնապես բացումը կատարեցին փոխնախագահ Ամադո Բուդուն, արդյունաբերության նախարար Դեբորա Ջիորջին, նախագահի քարտուղար Օսկար Պառիլին և Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախարար Ալեխանդրո Գրանադոսը: Նրանց ուղեկցում էին «Կորպորասիոն Ամերիկա»-ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը և նանոտեխնոլոգիայի ընկերության տնօրեն Մատիաս Գաինսա Էռնեկյանը:

Բուդուն կարևորելով  ներդրումը, մատնանշեց , որ Արգենտինան շարունակում է զարգանալ և ստեղծել աշխատատեղեր, ինչպես՝ այս գործարանը, որը 300 երիտասարդի ապահովել է աշխատատեղով, որը  կազմում է Չասկոմուս քաղաքի ճնշող մեծամասնությունը:

Նա ընդգծեց ու կարևորեց  ընկերությունների ու գործարանների դերը, աշխատանքի և աշխատատեղերի, ինչպես նաև ներքին շուկայի հարցում,  որպեսզի  այն ամրապնդվի և  ունենա շարունակական աճ:

Իր ելույթում նա նշեց, որ  կարևորում են ազգային բիզնեսի ներդրում, ինչը պատասխանատու ներդրում է երկրում: Նա ասաց, որ եթե անցյալում առաջնությունը տալիս  էին սպասարկման ոլորտին, ապա այսօր այդ  կարևորությունը տալիս  են  արտադրության և նոր սերնդի տեխնոլոգիաների ոլորտին:

«Ունիտեք Բլու»-ի նախագահը իր հերթին ողջունեց բոլոր ներկաներին՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը նպատակ է հետապնդում  հասնելու համապարփակ ազգային արտադրության՝ զարգացնելու չիպերի առաջին արտադրությունը՝ ապահովելով էլեկտրոնային  և   software  ծրագիրային զարգացումը:

Նա ընդգծեց ու կարևորեց , որ գործարանը կհասցնի արտադրել 1.5 միլիարդ չիպ, որն էլ Արգենտինային անկախ լինելու հնարավորություն կտա:

«Ունիտեք Բլու»-ն «Կորպորասիոն Ամերիկա»-ի հոլդինգի տեխնոլոգիական ընկերությունն է, որն էլ  գործարանը շահագործման է հանձնել տարվա կեսին Չասկոմուս քաղաքում՝ տարեկան 1.15 միլիարդ կազմող չիպերի արտադրության նպատակով:

Նախագիծը նախատեսում է 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում:

Գործարանը ստեղծվել է ռեկորդային  արագությամբ, 10 ամիսների ընթացքում: «Ունիտեք Բլու»-ն ունի տարբեր տեսակի ապրանքների արտադրություն:

Դրանց թվում են՝ հետագծելիությունը (դեղորայքներ, անասնաբուծություն, ծխախոտ, ավտոմասեր), որը բացահայտում է  ռադիո հաճախականություն ունեցող ինտելեկտուալ սարքերի միջոցով, էլեկտրոնային կառավարման (անձնագիր, քարտ, վարորդական իրավունք), փաստաթղթերի էլեկտրոնային անվտանգության միջոցներ (չիպեր) եւ գրաֆիկական անվտանգության միջոցներ, հիշողության քարտեր, GSM-ի (բջջային կապի համակարգ), EMV  մագնիսական քարտերից միկրոչիպային քարտերի անցումը,  միկրոէլեկտրոնիկա, ավտոմոբիլային արդյունաբերության սենսորներ,  լուսագալվանակներ, LED-ի (լուսավորող դիոդներ), տպագիր մարտկոցներ, եռաչափ (3D) հոլոգրամներ, սիլիցիումի մշակում:

Նախաձեռնությունը ֆինանսավորվել է «Կորպորասիոն Ամերիկա»-ի սեփական կապիտալից: Առաջին փուլում ներդրվել է 200 մլն ԱՄՆ դոլար, որի 70%-ը նպատակաուղղվել է Գերմանիայից և Միացյալ Նահանգներից բերված սարքավորումների ձեռքբերմանը:

Miércoles, octubre 9th, 2013

«Ամերիկյան խորհուրդ առևտրաարդյունաբերական արտադրության» (ԱԽԱԱ) ֆորումը տեղի ունեցավ Բուենոս Այրեսի «Ալվեար Պալաս» հյուրանոցում

Almuerzo CICyP 2

Հոկտեմբերի 2-ին ելույթ ունեցավ նահանգապետ Դանիել Սիոլին: Միջոցառմանը ներկա էին «Ամերիկյան խորհուրդ առևտրաարդյունաբերական արտադրության» նախագահ Էդուարդո Էռնեկյանը և մի շարք  այլ գործարարներ:

Jueves, octubre 3rd, 2013

«Աերոպուերտոս Անդինոս դել Պերու»-ն սկսել է գործարկել Արեկիպայի օդանավակայանի բեռնման նոր սրահները և օդային կամուրջները

isologo_AAP_color

   Նախագահ Օլյանտա Հումալա Տասոն և տրանսպորտի նախարար Կարլոս Պարեդեսը, «Աերոպուերտոս Անդինոս դել Պերու»-ի («ԱԱՊ») նախագահ Կարլոս Վարգաս Լորետ դե Մոլայի և «ԱԱՊ»-ի տնօրեն, «Կորպորասիոն Ամերիկա»-ի ներկայացուցիչ Էսեկիել Բառենեչեայի աջակցությամբ ձեռնամուխ եղան Արեկիպայի «Ալֆրեդո Ռոդրիգես Բալյոն» միջազգային օդանավակայանի բարեկարգման, ընդլայնման և օդային կամուրջների ստեղծման աշխատանքներին:

Բարեկարգված օդանավակայանն այժմ ունի բեռնման և բեռնաթափման երկու տարբեր սրահներ` միջազգային և տեղական չվերթների համար: Տեղադրվել է ուղեբեռի վերահսկման նոր սրահ, արդիականացված գրանցման խցիկներ, որոնց արդյունքում օպտիմալացվել է ժամանման ու մեկնման ժամանակը: Ուղևորները մեկնում են երկրորդ հարկի օդային կամուրջների միջոցով: Օդային կամուրջների ստեղծումը ոչ միայն նպաստում է անվտանգության բարձրացմանը, այլև հեշտացնում է մուտքը դեպի ինքնաթիռ անգամ եղանակային անբարենպաստ պայմաններին: terraza2

Օդանավակայանն ունի 6600 քմ ընդհանուր տարածք: Օդանավակայանի երկու հարկերի վերակառուցման և արդիականացման ծրագիրն ընդգրկում էր 2200 քմ, որի համար կատարված ներդրումը կազմում է 64 մլն սոլ:

Օդանավակայանը օպտիմիզացվել է, ապահովվել է նոր սարքավորումներով` տերմինալային սորմաբարձիչներով և շարժասանդուղքներով և լուսավորման նոր համակարգով, որը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել բնական լույսը, բարեկարգվել է հաշմանդամների համար նախատեսված զուգարանները: Ձեռք է բերվել 144 լրացուցիչ աթոռներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 250: Կառուցվել են ինը նոր գրանցման դիրքեր` ստուգելու ավիաընկերությունների համապատասխան սանդղակը: Ձեռք է բերվել 120 շարժանիվներ, տեղադրվել է նորագույն տեխնոլոգիայի «Տիսեն» ապրանքանիշի երկու օդային կամուրջներ:

 

Աղբյուրը` businessempresarial.net

Miércoles, octubre 2nd, 2013

Նյու Յորքում Էդուարդո Էռնեկյանի հանդիպումը նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների հետ:

Jueves, septiembre 19th, 2013

Էդուարդո Էռնեկյանը նշանակվել է «ՄԱԶԾ»-ի բարի կամքի դեսպան

PDNU Eduardo-Eurnekian

     Հայաստանի կայուն զարգացման մեջ իր ունեցած առանցքային դերի, երկրում աղքատության նվազեցման, տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման, աշխատատեղերի ստեղծման և ծառայությունների որակի բարելավման նպատակով ներդրած իր ջանքերի համար, «ՄԱԶԾ»-ի հայաստանյան գրասենյակը հայտնի արգենտինահայ գործարար, Հայաստանում խոշորագույն ներդրող Էդուարդո Էռնեկյանին նշանակեց Ազգային բարի կամքի դեսպան:

«ՄԱԶԾ»-ի հայաստանյան գրասենյակը իր քսանամյա գործունեության արդյունքում  հանգեց այն եզրակացության, որ հայկական Սփյուռքը` իր ընդարձակ կապերով և հարուստ փորձով, կարող է աջակցել ազգային սոցիալ տնտեսական ծրագրերին` նպաստելով երկրի զարգացմանը:

Էդուարդո Էռնեկյանի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցությունը ունի երկար պատմություն, որը կյանքի կոչվեց 2012թ.-ի մայիսին, երբ «ՄԱԶԾ»-ն և «ՖԱՖ»-ը ստորագրեցին համաձայնագիր` Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ գյուղական համայնքներում գյուղատնտեսական գործունեությանն աջակցելու համար: Վերջինս հետապնդում է նպատակ միկրոշրջանում տնտեսական վերածննդի խթանման, ֆերմերային ասոցիացիաների ստեղծման` գյուղական տնտեսական ենթակառուցվածքները բարելավելու միջոցով, ինչպես նաև սննդի վերամշակման միկրոձեռնարկությունների ստեղծման և անմշակ վարելահողերը վերադարձնելու:

Ծրագիրը, որը անվանվում է «Հայկական գյուղի վերածնունդ», իրենում ներառում է զբաղվածության ապահովում և եկամուտների ստեղծում և ծրագրի ընդհանուր արժողությունն է 230.000 ԱՄՆ դոլար, որից 204.000 ԱՄՆ դոլարը կհատկացնի «ՖԱՖ»-ը:

Էդուարդո Էռնեկյանը վայելում է համաշխարհային հեղինակություն: 2012թ.-ի օգոստոսին Էդուարդո Էռնեկյանը ճանաչվեց Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի պատվավոր նախագահ և հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: ՄԱԿ-ը բարձր գնահատեց նրա աշխատանքը հիմնադրամի համընդհանուր կրթական գործունեությունը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ: 2012թ.-ի մայիսին նա արժանացավ «Բիզնես հանուն խաղաղության 2012» մրցանակին` տրված հատուկ հանձնաժողովի կողմից, որը կազմված էր նաև Նոբելյան մրցանակակիրներից:

2011թ.-ին ՀՀ կառավարության կողմից Էդուարդո Էռնեկյանին հանձնվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հուշամեդալը, 2012թ.-ին Նյու Յորքում Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից` «Տարվա մարդ» կոչումը, և 2011թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` «Սուրբ Էջմիածնի Ասպետ» տիտղոսը:

Martes, septiembre 10th, 2013

Նեուկենում խաղողի այգի նախաձեռնելու համար Էռնեկյանը կներդնի 10 մլն ԱՄՆ դոլար

Vista Viñedos

Մառան «ՆԿՆ»-ին պատկանող տարածքում նախատեսվում է վաճառել 36 խաղողի այգիներ և տներ կառուցելու համար նախատեսված հողատարածքներ: «Բոդեգա դել Ֆին դել Մունդո»-ի հիմնադիրը Վիոլա ընտանիքի հետ միասին 350.000 ԱՄՆ դոլարով կվաճառեն խաղողի այգիները գինու սիրահարների համար՝ առաջարկելով իրենց փորձառությունը և գինու վաճառքը:

Նուրիա Ռեբոն, Բուենոս Այրես, «Էլ Քրոնիստա» լրատվամիջոց

«Բոդեգա դել Ֆին դել Մունդո»-ի հիմնադիրներ Էդուարդո Էռնեկյանը և Վիոլա ընտանիքը սկսել են պատագոնիական խաղողի առաջին անշարժ գույքի ձեռնարկումը, որտեղ գինու սիրահարները կարող են ստեղծել իրենց սեփական գինիները ընկերության հետ միասին:

Այսպիսով, նեուկենյան ծրագիրը «Քլոս Ֆին դել Մունդո»-ի հետ միասին, 2008 թվականից սկսած Մենդոսայի և Սալտայի գինու հողատարածքներին կավելացնի այլ տարածքներ, որտեղ արգենտինայի ազգային խմիչքների սիրահարները կարող են ձեռք բերել խաղողի տարածքներ, կառուցել իրենց սեփական տները և ունենալ իրենց իսկ սեփական գինու շշերը:

Խուլիո Վիոլան, որը հանդես է գալիս որպես  «Ֆին դել Մունդո»-ի նախագահ  և  2003թ. Նեուկենի Սան Պատրիսիո դել Չանյար քաղաքի մառանի հիմնադիր ասաց, որ շատ մարդիկ երազում են գինեգործ դառնալ, շատ հայտնի մարդիկ ունեն իրենց սեփական մառանը կամ գինին: Այդ իսկ պատճառով  որոշեցին բացել մառանի դռները գինու սիրահարների համար՝ առաջարկելով իրենց փորձառությունը, ներդրողներին ապահովելով ձեռք բերել հողատարածք իրենց գյուղատնտեսության փաթեթից՝ առաջարկելով գինեգործություն, դրա իրացման ուղիներ, օտարերկրյա շփումներ, և այնպիսի ուղիներ որոնք անհնար է իրականացնել ինքնուրույն առանց մեծ գումարներ ծախսելու: 2009 թվականից Խուլիո Վիոլան համագործակցում է Էդուարդո Էռնեկյանի հետ և 2012 թվականի հունվար ամսին նրանք գնել են հարևան «ՆԿՆ» մառանը:

Նոր ծրագրի հողատարածքը գտնվում է «ՆԿՆ» և «Ֆին դել Մունդո» խաղողի այգիներին կից և նախատեսվում է վաճառել 36 հողատարածք՝ յուրաքանչյուրը 3 հեկտար, որից 2,5 հեկտարը կտրամադրվի խաղողի այգու համար, որն արդեն իսկ սկսել է իրականացվել, իսկ հողատարածքի մյուս մասը նախատեսված է տուն և այգի կառուցելու համար:

Ծրագիրը իրականացնելու համար 10 մլն ԱՄՆ դոլար կներդրվի, որն իր մեջ ներառում է խաղողի տնկիների տնկումը, ընդհանուր ծառայությունները (թենիսի խաղադաշտ, ձիերի ախոռ և արահետ, գյուղատնտեսական և բուսաբանական այգի և այլն) և մառանների ընդլայնում, ինչպես աշխատում է «Ֆին դել Մունդո»-ն՝ առավելագույնը 9 մլն լիտր տարողությամբ և «ՆԿՆ»-ը՝ 2 մլն: Սեփականությունն արդեն ունի մի պանդոկ, որը կարող է օգտագործվել հյուրերի, ռեստորանի և սրահների համար:

cc050913g019f05.jpg_53082678    Վիոլան ասաց, որ յուրաքանչյուր տարածքը վաճառվում է 350.000 ԱՄՆ դոլարով, սակայն առաջին 10 վաճառվող հողատարածքների համար նախատեսվում է 10% զեղչ: Կարող են վճարել պեսոյով, ըստ համապատասխան դրամական փոխարժեքի: Նախնական գումարը կազմում է 50.000 ԱՄՆ դոլար, այնուհետև արժեքի 50%-ը, իսկ գումարի մնացած մասը կարող են վճարել  մեկ տարի ժամկետով:

Գործարարն ասաց, որ յուրաքանչյուր տնկված հեկտարի տարեկան մոտավոր ծախսերը կազմում են 5000 ԱՄՆ դոլար, իսկ խաղողի բերքահավաքի ժամանակ արդեն 7000 ԱՄՆ դոլար: Մինչ խաղողի այգիների մեծանալը կարող են խաղողը գնել իրենցից: Իմաստը նրանում է, որ կարող են ծախսերը փակել իրենց իսկ խաղողով կամ գինիներով, որոնք կարող են անվանել իրենց անունով՝ «Քլոս Ֆին դել Մունդո»-ի աջակցությամբ: Նույնիսկ, եթե նրանք ցանկանան  Միշել Ռոլանդը  կարող է իրականացնել նրանց գինու խառնումը` իհարկե լրացուցիչ վճարմամբ:

Հողատարածքի վաճառման համար գործընկերները չփնտրեցին երրորդ անձի, որոշեցին կատարել ինքնուրույն: Վիոլան նշեց, որ ուզում են պոտենցյալ գնորդների ճանաչել, տեսնել արդյոք նրանք կիսում են միևնույն փիլիսոփայությունը գինու մասին: Ավելին, թե ինչպես կաշխատեն իրենց հետ, կուղեկցեն իրենց, արդյոք ցանկանում են տեսնել արտերկրյա հաճախորդներին կամ այցելել մառաններ, ինչպիսիք են «Բորդո»-ն, «Նապա»-ը կամ «Լա Տոսկանա»-ն, որը կարևոր է ճանաչել: Նա վստահեցրեց հողատարածքները վաճառել ավելի կարճ ժամկետում քան մեկ ամսում: Նա ասաց, որ նոր են ներկայացնում ծրագիրը և արդեն իսկ վաճառել են չորսը, երկուսը՝ նեուկենցի ներդրողներ են, իսկ մյուս երկուսը՝ տեղացիներ:

Lunes, septiembre 2nd, 2013

Հայաստանում օտարերկրյա խոշորագույն ներդրողը Էդուարդո Էռնեկյանն է

EE

Օտարերկրյա ներդրումների ծավալը 2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանում կազմել է 293.1 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 34.7%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Օտարերկրյա ներդրողների կառուցվածքում տեղի է ունեցել էական փոփոխություն: Եթե անցյալ տարի այս ժամանակահատվածում օտարերկրյա խոշորագույն ներդրողը Ֆրանսիան էր՝ 207 մլն դոլար ծավալով, ապա այս տարի՝ Արգենտինան՝ 76 մլն դոլար ծավալով: Ֆրանսիայի ներդրումները 1 տարում կրճատվել են մոտ 9 անգամ, պայմանավորված «Օրանժ Արմենիայի» ներդրումների կրճատմամբ, իսկ արգենտինական ներդրումներն ավելացել են 10 անգամ, պայմանավորված Էդուարդո Էռնեկյանի ծրագրերով: Սակայն հարկ է նշել, որ Է. Էռնեկյանի ներդրումների մեծ մասն առայժմ անուղղակի են, իսկ ուղղակի ներդրումներով (32 մլն դոլար) առաջատարը Ռուսաստանն է:

Նշենք, որ Է. Էռնեկյանի ներդրումների մեծ մասն ուղղվել է դեպի օդային տրանսպորտ, փոքր մասը՝ գյուղատնտեսություն եւ շենքերի շինարարություն:

2013 թ. մոտ 30 անգամ ավելացել են Կիպրոսից կատարվող ներդրումները, մեծամասամբ հանդիսանալով անուղղակի ներդրումներ՝ մոտ 35 մլն դոլար: Դրանք ուղղվել են մետաղական հանքավայրերի ոլորտ:

Ռուսական ընկերությունների ներդրումները հայաստանում ավելի դիվերսիֆիկացված են, թեեւ մեծ տեսակարար կշիռ ունեն էներգետիկան (4,6 մլն դոլար), տրանսպորտը (10 մլն դոլլար), հեռահաղորդակցությունը (15 մլն դոլար):

News.am

Viernes, agosto 23rd, 2013

Էդուարդո Էռնեկյանն ընդգրկվեց «Ամերիկյան խորհուրդ» կազմակերպության մեջ

eurnekian-americas

Օգոստոսի 22-ին գործարարը մասնակցեց «Ամերիկյան խորհրդի» աշխատանքներին, որոնք տեղի ունեցան «Ալվեար» հյուրանոցում: Ներկաների թվում էին «Ամերիկյան հասարակություն» և «Ամերիկյան խորհուրդ» կազմակերպությունների նախագահ Սյուզան Սեգալը, Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրին, կառավարական մարմինների ներկայացուցիչներ և գործարարներ:

«Կորպորասիոն Ամերիկա»-ի նախագահ, Արգենտինայի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Էդուարդո Էռնեկյանը հանդես եկավ փակման խոսքով: Իր ելույթում նա մասնավորապես ասաց.

-Մերկոսուրը պետք է արագորեն ընդլայնվի: Անհրաժեշտ է անհապաղ սկսել Լատինաամերիկյան ինտեգրման գործընթացը. սա պատմական մարտահրավեր է, և դրան տրվող պատասխանը կվավերացնի Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միացումը:

-Միջազգային առևտուրը բարենպաստ է բոլորիս համար, և, անկախ տնտեսագետների հակասական կանխատեսումներից, պետք է խրախուսել առևտրային գործընթացը:

-Այլ երկրների հետ շփումները խորապես նպաստում են տնտեսական աճին:

-Սոցիալական աջակցությունը հասարակության զարգացման կարևոր ուղիներից է:

-Խնդիրը գլոբալ ընդգրկումներ ստացող մարտահրավերները և տեխնոլոգիական առաջընթացը խելամտորեն դիմագրավելու մեջ է:

-Երեկ մենք բաց և արդյունավետ հանդիպումներ անցկացրինք ազգային կառավարության, երկու գործարարների և աշխատանքային ոլորտի ներկայացուցիչների հետ: Սա ցույց է տալիս, որ հանրապետության կառույցները աշխատում են, զգայուն սահմանադրական մարմիններ են, բաց են երկխոսության համար և կողմնակից են համաձայնեցված քաղաքականություն վարելուն:

Jueves, agosto 15th, 2013

Էդուարդո Էռնեկյանը՝ հանուն մարդու ապրած մարդը:

Jueves, agosto 8th, 2013

Արգենտինայում մի մեծ հանձնառություն նանոտեխնոլոգիայի համար

logo-Unitec-Blue

Էռնեկյաններն ուզում են Լատինական Ամերիկայում առաջատար դարձնել կիսահաղորդիչներ արտադրող «Ունիտեք Բլու»-ն:

Ըստ Թաոս Թըրների, «Վալ Սթրիթ» ամսագիր

Չասկոմուս, Արգենտինա – Ստեղծվել է տեքստիլի ընտանեկան նախկին գործարանի վերակազմավորմամբ` դաշտերով շրջապատված այս փոքրիկ քաղաքում: Այստեղ է գործում կիսահաղորդիչներ արտադրող գործարանը՝ Բուենոս Այրեսից 130 կմ դեպի հարավ:

Գործարանն ունի բջջային հեռախոսների համար GSM քարտեր, հասարակական տրանսպորտի համար «խելացի» քարտեր, իսկ վարկային քարտերի համար Visa և MasterCard MA+1.56% միկրոչիպեր արտադրելու հնարավորություն:

Նանոտեխնոլոգիան, որը կիրառվում է նաև միլիմետրերի միլիարդերորդ մասերով չափվող հարթություններ կազմող միկրոչիպերի արտադրության մեջ, այնքան էլ զարգացած չէ Արգենտինայում: Սակայն 28-ամյա գործարարը՝ Մարտին Գաինսա Էռնեկյանը, միլիարդատեր մորեղբորը համոզեց 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել` դրությունը շտկելու նպատակով:

image_gallery80-ամյա Էդուարդո Էռնեկյանը նոր միտումներ զգալու հարցում միշտ հեռատեսություն է դրսևորել: Երիտասարդ հասակում սկսել է տեքստիլի բիզնեսը, իսկ Միացյալ Նահանգներ կատարած ուղևորության ժամանակ նկատել լրատվական ընկերությունների աճը: Արգենտինա վերադառնալուն պես գնելով «Կաբլեվիսիոն» ՓԲԸ-ն` կաբելային մի հեռուստաընկերություն` այնուհետև այն 670 մլն ԱՄՆ դոլարով վաճառել է: Իսկ 1998թ. նա արդեն ստեղծել էր ԶԼՄ-ների մոտ 1 միլիարդ արժողությամբ կայսրություն:

Այսպիսով, 2012թ. մայիսին, երբ առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով նրանք հանդիպեցին, փորձառու մեծահարուստը, նանոտեխնոլոգիայի մեջ մեծ հեռանկար տեսնելով, չվարարեց զարմիկի գաղափարը կյանքի կոչելու որոշումն ընդունել: Գաինսա Էռնեկյանն ասում է, որ հենց նույն օրվանից սկսել է աշխատել այդ ուղղությամբ առանց քնելու:

Փետրվարին «Կորպորասիոն Ամերիկա» ընտանեկան հոլդինգն արդեն իսկ ավարտել էր կիսահաղորդիչների ժամանակակից գործարանի կառուցումը: Գործարանը ներմուծում է սիլիկոնային վաֆլիներ, որոնք օգտագործվում են կիսահաղորդիչների արտադրության մեջ, սակայն 2014թ. վերջին ծրագրվում է կազմակերպել նաև դրանց արտադրությունը: Ըստ Էռնեկյանների՝ ամբողջ Լատինական Ամերիկայում դա կլինի իր տեսակի մեջ միակ կիսահաղորդիչների գործարանը` տարածաշրջանում տալով վաճառքի և բաշխման մեծ առավելություն:

Երիտասարդ գործարարը հայտարարեց, որ մեծ էր ռիսկի գործոնը, եթե հաշվի առնենք տեխնոլոգիայի փոփոխման արագությունը. գործարանը կառուցվեց 10 ամիսների ընթացքում, և բիզնեսի մոդելը պետք է իմաստ ունենար:

Էռնեկյանները ձգտում են հոլդինգի ակցիաները հասարակությանը ներկայացնել երկու տարի հետո: «Կորպորասիոն Ամերիկա»-ի հիմնական բիզնեսը 51 օդանավակայանների կոնցեսիոն ղեկավարումն է Լատինական Ամերիկայում և Եվրոպայում, սակայն Էռնեկյաններն իրենց ապագա բարգավաճումը տեսնում են տեխնոլոգիայի ոլորտում: Բացի այդ, ակնկալում են ստանալ կառավարական պայմանագրեր, որոնք կարող է օգնել փոխհատուցելու այն մարտահրավերի դիմակայումը, որին որպես նորակոչիկ բախվում են մրցունակ և գլոբալացվող արդյունաբերության ոլորտում:

Ավագ տնօրեն և IHS-ի խորհրդատու Լեն Ջելինեկը` կիսահաղորդիչների արտադրության գլխավոր վերլուծաբանը, ասաց, որ լինելով նոր ընկերություն` նրանք ըստ էության պետք է զգալի վնաս կրեն փորձառության պակասի պատճառով, չնայած կարող էին ձեռք բերել պայմանագրեր` հիմնված քաղաքական ներազդումով, կառավարության միջամտությամբ:

Հիմնված լինելով Արգենտինայում` արտադրությունն ունի նաև տեղական մարտահրավերներ, այդ թվում՝ բարձր գնաճ, աշխատավարձի տարեկան բարձրացումներ և ներմուծման արգելքներ: Ջելինեկն ասաց, որ եթե չկարողանան հավասարեցնել կամ հաղթահարել մրցութային գինը, չեն դառնա երկարաժամկետ մրցակցող: Այս ոլորտում ամեն տարի միշտ ավելի էժան գործունեություն է արձանագրվել: Այն, ինչ փորձում են նրանք անել, շատ բարդ է:

Ընտանիքն արդեն իսկ ներդրել է 300 մլն ԱՄՆ դոլար այս նոր բիզնեսում «Ունիտեք Բլու»-ի միջոցով, որն էլ ստանձնել է միկրոչիպերի արտադրանքը Լատինական Ամերիկայի կառավարական և այլ շրջաններում առկա ընկերություններին վաճառելու գործը: Վերջերս սկսել է նաև հասարակական տրանսպորտային առանձնահատուկ քարտերի թողարկումը, որոնք Բուենոս Այրեսում օգտագործվում են միլիոնավոր մարդկանց կողմից, իսկ Միացյալ Նահանգներում պետք է ներկայացվեն վարորդական իրավունքի տրամադրման մրցույթին: Նրանց միկրոչիպերը կարող են ինտեգրվել լայն տեսականուն` բարձր տեխնոլոգիայով պատրաստված անձնագրեր, Արգենտինայի անասնապահության ոլորտում կիրառվելիք վերահսկողության սարքեր:

Չնայած գործարանը Բուենոս Այրեսից հեռու է տեղակայված, Գաինսա Էռնեկյանը վստահեցնում է, որ իր համար կարևորը Լատինական Ամերիկայի երկրներին մոտ լինելն է, քանի որ տարածաշրջանում իր տեսակի մեջ նանոտեխնոլոգիական առևտրային միակ գործարանն է, որի գտնվելու վայրը վաճառքի և բաշխման առավելություն կարող է տալ:

Լատինաամերիկյան բանկերը և հեռահաղորդակցման ընկերությունները, քաղաքային և դաշնային կառավարությունները նման տեխնոլոգիաներ են ներմուծում Ասիայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: «Ունիտեք Բլու»-ի վաճառքի գծով տնօրեն Դիեգո Բարլեթան փաստել է, որ անցյալ տարի Արգենտինան 35 մլն GSM քարտեր է ներկրել բջջային հեռախոսների համար:

Ընկերությունն արդեն իսկ ունի ստորագրված և բանակցված պայմանագրեր Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Էկվադորի, Պարագվայի և Պերուի հետ՝ նախատեսելով տարեկան արտադրել մոտ 1.5 միլիարդ միկրոչիպ: Սակայն, ըստ Գաինսա Էռնեկյանի, առկա է ռիսկի գործոնը: Տեխնոլոգիայի միտումները կարող են փոխվել մի գիշերվա ընթացքում, և նոր ու թանկ սարքավորումների պահանջը ընկերությանը կստիպի շարունակաբար թարմացնել դրանք: Երեքից չորս տարի հետո 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներկրված սարքավորումները այլևս պիտանի չեն լինի:

Lunes, julio 29th, 2013

Բալտրայի «Սեյմուր» օդանավակայանը մրցանակ ստացավ իր կանաչ շինարարության համար

logo-galapagos«Աերոպուերտո Էկոլոգիկո դե Գալապագոս» օդանավակայանը «Լատինամերիկա Վերդե» մրցանակների շարքից առաջին անգամ ստացավ «Լավագույն ճարտարապետական կանաչ նախագիծ»  մրցանակը, որը նախատեսված է այն ընկերության կամ հաստատության համար, որի համակողմանի աշխատանքային գործունեությունը նոր շենքերի կառուցման ընթացքում ուղղված է շրջակա միջավայրի պահպանմանը, բնապահպանական խնդիրների կարևորմանը:

AG 3 - 045

«Կապիտուլո Էկվադոր» գալա մրցանակաբաշխության փակման երկրորդ միջազգային գագաթնաժողովը տեղի ունեցավ Գուայակիլ քաղաքում:

Օդանավակայանի գլխավոր տնօրեն Խորխե Ռոսիլյոն ստացավ այդ մրցանակը, որն առաջին անգամ տրվեց այդ երկրին:

Մրցատյանի կազմում էին ոլորտի` ազգային և միջազգային կշիռ ունեցող անձինք, որոնք և հանձնեցին մրցանակները: Նրանց թվում էին Իզաբել Բուկարամը՝ «CNN»-ի` իսպանալեզու հասարակության հետ կապերի գծով մենեջերը, Լիգիա Կաստրոն՝ «Անդինայի զարգացման կորպորացիա»-ի («CAF») տարածաշրջանային կայունության գծով տնօրենը, Սավիեր Սանտիլիանը՝ Էկվադորի և Չիլիի «BID»-ի տնօրենի տեղակալը, Գաբրիելա դե լա Գարսան՝ Լատինական Ամերիկայի «PEPSICO» ընկերության կայունության գծով տնօրենը, Կառլոս Արայան՝ Ըրս համալսարանի արտաքին հարաբերությունների գծով տնօրենը, Ռոդոլֆո Ռենդոնը՝ Էկվադորի Կանաչ շենքի («CEES») խորհրդի գործադիր տնօրենը, և Նելսա Կուրբելոնը՝ «SER PAZ» կազմակերպության ակտիվիստներից մեկը և տնօրենը:

Jueves, julio 11th, 2013

Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը հաղթեց Միլանի «Լինատե» օդանավակայանի կառավարման մրցույթում

   Corporacion America

 Բուենոս Այրես, 8-ը հուլիսի («Ռոյթերս») – Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» խումբը՝ աշխարհում 51 օդանավակայաններ ղեկավարող ընկերությունը, երկուշաբթի օրը հայտարարեց, որ այսուհետ կառավարելու է նաև Իտալիայի Միլան քաղաքի «Լինատե» ներքին օդանավակայանի մասնավոր չվերթների տերմինալը:

«Կորպորասիոն Ամերիկա»-ն կփոխարինի իտալական «ATA» լուծարվող ընկերությանը` Իտալիայում նվաճելով օդանավակայանային ոլորտի ևս մի հատված. ընկերությունը 2007 թվականից ի վեր ղեկավարում է Սիցիլիայի արևելքում գտնվող Տրապանի օդանավակայանը:

«Կորպորասիոն Ամերիկա»-ի տնօրեն և Արգենտինայից դուրս գտնվող օդային տերմինալների խմբի ղեկավար Մարտին Էռնեկյանը «Ռոյթերս» գործակալությանը հայտնեց, որ իրացման գործընթացում ընկերությունը հաղթող է ճանաչվել:

Միլանի «Լինատե» օդանավակայանը մասնավոր չվերթների քանակի առումով Եվրոպայում երրորդ կարևոր օդանավակայանն է: Արգենտինական խումբը հայտարարության մեջ նշեց, որ «Կորպորասիոն Ամերիկա»-ն այդ օդանավակայանի վերանորոգման և ընդլայնման համար առաջին հինգ ամիսների ընթացքում մտադիր է ներդնել 20 մլն եվրո:

«Կորպորասիոն Ամերիկա»-ն կառավարում է Արգենտինայի, Իտալիայի, Ուրուգվայի, Պերուի, Էկվադորի, Բրազիլիայի և Հայաստանի օդանավակայանները:

Էռնեկյանը հայտարարեց, որ խումբը որոշել է իր գործունեության դաշտն ընդլայնել հատկապես Բրազիլիայում, որտեղ «Ինֆրամերիկա» կոնսորցիումի միջոցով բրազիլական «Էնգեվիքս» շինարարական գործընկերոջ հետ համատեղ ղեկավարում է Բրազիլիայի և Նատալ քաղաքների օդանավակայանները: (Ըստ Գիդո Նեխամկիսի, խմբագիր՝ Խավիեր Լոպես դե Լերիդա):

Miércoles, julio 10th, 2013

«Աերոպուերտո դե Գուայակիլ» օդանավակայանն արժանացավ «SKYTRAX» -ի մրցանակին

logo gye     

Ժնևում (Շվեյցարիա) 2013թ. «էքսպո ուղևորային համալիր» մրցանակաբաշխության ժամանակ «Աերոպուերտո դե Գուայակիլ» օդանավակայանին հանձնվեց աշխարհի օդանավակայանների մրցույթում «SKYTRAX»-ի սահմանած մրցանակը: Այդ առիթով Գուայակիլի` Խոսե Խոակին դե Օլմեդոյի անվան օդանավակայանը օգտվողների կողմից արժանացավ «Հարավային Ամերիկա տարածաշրջանի լավագույն օդանավակայան» մրցանակին:

DSC00582

Օդանավակայանն արժանացավ նաև այլ մրցանակների հետևյալ անվանակարգերում.

- 2-րդ տեղ՝ Լատինական Ամերիկայի լավագույն օդանավակայան.

- 2-րդ տեղ՝ Հարավային Ամերիկայում օդանավակայանի լավագույն աշխատակազմ.

- 3-րդ տեղ՝ լավագույն օդանավակայանը` 5 մլն ուղևորների սպասարկմամբ.

- Աշխարհի 100 լավագույն օդանավակայանների շարքում` 45-րդ տեղը:

Viernes, junio 28th, 2013

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է որպես «Գերազանցության կենտրոն» աշխատանքի պաշտպանության ոլորտում

zvartnots

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Գերազանցության կենտրոն» աշխատանքի պաշտպանության, անվտանգության և աշխատակիցների առողջության ոլորտներում:

Այս պարգևատրումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից:

Մյուս երեք հաղթող հայկական ընկերություններն են` մարտկոցների արտադրությամբ զբաղվող «Էլբատ» ընկերությունը, շինարարություն իրականացնող «Ֆիլիշին» ընկերությունը և ապակե տարայի արտադրության «Գլաս Ուորլդ Քոմփանի» ընկերությունը:

Martes, junio 25th, 2013

«Ունիտեք Բլու»-ն երկրում բացեց չիպերի իր առաջին գործարանը

 UnitecBlue1

   «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի բիզնեսի տեխնոլոգիայի` Չասկոմուս քաղաքում գտնվող միավոր «Ունիտեք Բլու»-ն երեկ հանդիսավոր կերպով բացեց չիպերի հատուկ նախագծված առաջին գործարանը` տարեկան 1.15 միլիարդ կազմող կիսահաղորդիչների արտադրությամբ:

«Ունիտեք Բլու»-ի նախագահ Մատիաս Գաինսա Էռնեկյանը նշեց, որ 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է և  ֆինանսավորվում է նրա սեփական կապիտալից: Նա նաև հավելեց, որ իրենք միջազգային մակարդակ կապահովեն բացառապես սեփական կապիտալով, տեղական հումքով և բարձր որակավորում ունեցող մարդկային ռեսուրսներով:

«Կորպորասիոն Ամերիկա» խմբի «Ունիտեք Բլու» ընկերությունը առաջին փուլում 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել, որի 50 %-ը նպատակաուղղվել է Գերմանիայից և Միացյալ Նահանգներից բերված սարքավորումների ձեռքբերմանը: Այս արժեքը խիստ էական է Արգենտինայի տնտեսության համար` նկատի առնելով ներմուծման` այս տարի առկա 1.7% կազմող ընդհանուր արժեքը: Երկրորդ փուլում նախատեսվում է արտադրել իրենց իսկ սեփական սխեմաները:

2012թ. արգենտինական ընկերությունները 980 մլն ԱՄՆ դոլարի չիպ են ներկրել: Մատիաս Գաինսա Էռնեկյանը բացատրեց, որ ըստ հաշվարկների` այս տարի այդ ցուցանիշը կհասնի 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի: Նա նաև ընդգծեց, որ բրազիլական շուկան յոթ անգամ ավելի մեծ է, քան իրենցը: Իրենք ակնկալում են մրցակցել տարածաշրջանի մակարդակով. դա 17 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ մի շուկա է, որում իրենք ձեռք են բերում լոգիստիկա:

Գործարանը կառուցվել է նախկին «Ուզալ» տեքստիլի գործարանի 9 հեկտար զբաղեցնող տարածքում 11 ամիսների ընթացքում: Արտադրության պրոցեսին ներգրավված է 250 մարդ, ովքեր իրականացնում են միկրոչիպերի արտադրությունը` շուկային «սմարթ» քարտեր, բջջային հեռախոսների, բանկային և անձնագրային չիպեր, հանրային տրանսպորտի վերալիցքավորվող քարտեր մատակարարելու նպատակով:

Հատուկ ծրագրով մշակվել է արտադրության ամբողջ շղթան`սկսած սիլիկահողի արդյունահանումից` վաֆլիների արտադրության համար, որոնցից չիպեր են կտրվում` կատարելագործված մանրաչիպեր ստանալու նպատակով:

Գաինսա Էռնեկյանը նաև բացատրեց, որ մտադիր է Բրազիլիայի արտադրողներին «սմարթ» քարտերի համար չիպեր մատակարարել, իսկ Միացյալ Նահանգների շուկային` անձնագրային չիպեր:

Գաինսա Էռնեկյանը նաև նշեց, որ մտահղացումը հիմնականում իրենց սեփականն է, սակայն երբեմն էլ`հաճախորդինը` առկա արտոնագրերի տեսքով, որոնք նրանք տրամադրում են. դրանով զբաղվում է հատուկ հաճախորդների համար նախատեսված բաժինը:

Նա նաև ավելացրեց, որ աշխարհում այս տիպի յոթ գործարան կա: Սա Հարավային Ամերիկայի` իր տեսակի մեջ առաջին գործարանն է: Ըստ նրա` ամենակարևորն այն է, որ Արգենտինան սրա շնորհիվ տեղ կզբաղեցնի միջազգային զարգացող շուկայում:

«Կորպորասիոն Ամերիկա»-ի նախագահ Էդուարդո Էռնեկյանն իր հերթին հաստատեց, որ այս գործարանը ստեղծվել է ոչ միայն անձնական կապիտալի ներդրմամբ, այլև նախագծի վրա աշխատած բոլոր մարդկանց ջանքերի շնորհիվ, ինչպես նաև այն ներդրողների, ովքեր միացել են իրենց` ծրագրի իրականացման համար` պարտավորվելով հանուն Արգենտինայի ապագայի:

Lunes, junio 17th, 2013

Էռնեկյանը 1.2 միլիարդ է ներդրել չիպերի արտադրության մեջ

logo-Unitec-Blue

Ըստ Դանիել Կանսելի (Բլումբերգ)

Արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում Բուենոս Այրեսի հարավում գտնվող չիպերի գործարանում, և այդ ներդրման նպատակը Լատինական Ամերիկայի` վարկային քարտերի, բջջային հեռախոսների և ինքնությունը հաստատող քարտերի արտադրության զարգացող շուկա մուտք գործելն է:

Արտադրողն արդեն հայտնի «Ունիտեք Բլու»-ն է: Արտադրության սկիզբը դրվել է սույն թվի  փետրվար ամսին 300 մլն ԱՄՆ դոլարի սկզբնական ներդրմամբ` տարեկան 1.2 միլիարդ չիպերի արտադրական կարողությամբ, որը 2016թ. վերջին կկրկնապատկվի` ըստ Էդուարդո Էռնեկյանի զարմիկ, «Ունիտեք Բլու»-ի նախագահ Մատիաս Գաինսա Էռնեկյանի:

Էռնեկյանը, որն ունի 1.3 միլիարդ կապիտալ, Արգենտինայում իր բիզնեսն ընդլայնում է այն պահին, երբ արտարժույթի վերահսկման խնդիր կա: 2012 -2013թթ. ընթացքում, ըստ համաշխարհային տնտեսական ֆորումի` գլոբալ մրցունակության դասակարգման, երկիրն իր դիրքերը ինը աստիճանով զիջել է` 144 տնտեսությունների շարքում զբաղեցնելով 94-րդ տեղը: Այս տարվա սկզբին Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգը 200 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել արգենտինական նավթային «ՎԸԸ» ընկերության 81% -ը:

Սույն թվի մայիսի 23-ին մայրաքաղաքից 120 կմ (75 մղոն) հեռավորության վրա գտնվող Չասկոմուս քաղաքում 10.000 մ2 տարածք (108.000 քառակուսի ոտնաչափ) զբաղեցնող գործարան կատարած այցի ժամանակ 28-ամյա Մատիաս Գաինսա Էռնեկյանն ասաց, որ ներկա պահին «Կորպորասիոն Ամերիկա»-ն ամենաագրեսիվ ներդրողն է երկրում: Նա մասնավորապես նշեց. «Սա երկարաժամկետ ծրագիր է, ուստի մենք թույլ չենք տա, որ ներկայիս քաղաքականությունն ազդի մեր ռազմավարության վրա»:

Օտարերկրյա ներդրումներ

Մարտ ամսին Արգենտինայի Մենդոսա նահանգում աշխարհի առաջատարների շարքում երրորդ հանքագործը` «Վալե» ՓԲԸ –ն, «6 միլիարդ պոտաշ» ծրագրից հրաժարվեց` չկարողանալով դիմանալ հարկային միջամտություններին և ներգրավել գործընկերների` բացատրելով, որ այդպիսով ծրագրի արժեքը գրեթե կրկնապատկվում էր: Միս արտադրող բրազիլական «Մարֆրինգ Ալիմենտոս» (MRFG3) ՓԲԸ –ն նախատեսում է Արգենտինայում փակել երկու գործարանները` որպես ծախսերի կրճատման ռազմավարական քայլ, որի մասին հայտնել է գործադիր տնօրեն Սերխիո Ռիալը մայիսի 14-ին:

Լատինական Ամերիկայում Արգենտինան տնտեսության ծավալային ընդգրկման տեսանկյունից երրորդ երկիրն է: Անցյալ տարի տարածաշրջանի օտարերկրյա ուղղակի ներդրումներում զբաղեցրել է 5-րդ տեղը ` տնտեսական առումով մնալով ամենափոքրը, ինչպես Չիլին և Կոլումբիան` ըստ ՄԱԿ-ի տվյալների:

«Կորպորասիոն Ամերիկա» -ն «Աերոպուերտոս Արգենտինա 2000» -ի միջոցով 50 օդանավակայաններ է ղեկավարում աշխարհի տարբեր երկրներում: Հոլդինգը տնօրինում է նաև «Դել Ֆին դել Մունդո» գինու գործարանն արևմտյան Արգենտինայում, շինարարական ընկերություն, բանկային և փոստային ծառայություն Հայաստանում` Էռնեկյան ընտանիքի պատմական հայրենիքում:

Խումբը «ՎԸԸ»-ի միջոցով Արգենտինայում և Վենեսուելայում գազախողովակաշարերի և նավթահանքերի շահագործման ոլորտում մասնաբաժին ունի: 80-ամյա Էդուարդո Էռնեկյանի նպատակն է համագործակցել պետական սեփականություն համարվող «YPF» ՓԲԸ–ի հետ` զարգացնելու թերթաքարի արդյունահանման ոլորտում կատարվող ներդրումը Վակա Մուերտայում: Սա  թերթաքարային  յուղի արտադրության ոլորտում երկրորդ ամենամեծ նավթային դեպոզիտն է աշխարհում Միացյալ Նահանգներից հետո:

«Կորպորասիոն Ամերիկա»-ի բիզնեսի տարեկան եկամուտը մոտավորապես արձանագրվում է 2 միլիարդ ԱՄՆ դոլար` ըստ ընկերության մամուլի քարտուղար Կարոլինա Բարոսի:

Տարածաշրջանային աճ

Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները, ըստ կանխատեսումների, այս տարի ընդհանուր առմամբ 3.4 % աճ կարձանագրեն` Եվրոպայի 0.3 % և Միացյալ Նահանգների 1.9 % աճի համեմատ` Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն: «Ունիտեք Բլու»-ի բջջային հեռախոսների SIM քարտերի պահանջը տարածաշրջանում աճել է, քանի որ բջջային հեռախոսների բաժանորդագրությունների 81 %-ը, ըստ Համաշխարհային բանկի, Լատինական Ամերիկայում կանխավճարային է:

Գաինսա Էռնեկյանն ասաց, որ «Ունիտեք Բլու»-ն Արգենտինայում և հարևան երկրներում արդեն արտադրում է Visa Inc. և Mastercard Inc. (MA) վարկային քարտեր` միևնույն ժամանակ նախատեսելով տրանսպորտային քարտեր մատակարարել Բրազիլիայի տարածաշրջանային կառավարման ոլորտին: Ընկերությունը տրամադրում է չիպեր և SUBE` տրանսպորտային քարտերի համար, որն օգտագործվում է Բուենոս Այրեսի գնացքների, ավտոբուսների երթուղային և ավտոբուսային ցանցերում: Առաջարկներ են ներկայացվել նմանատիպ պայմանագրեր կնքել նաև Բրազիլիայում:

Գործարանը, որը կառուցվել է 10 ամիսների ընթացքում և ունի 155 աշխատող, արտադրելու է նաև արևային էներգիայի վահանակներ և LED տեխնոլոգիայի նմուշներ` որպես կիսահաղորդչային լույսի աղբյուրներ:

Ծրագիրը ֆինանսավորվում է «Կորպորասիոն Ամերիկա»-ի սեփական բյուջեից: Գաինսա Էռնեկյանը հաստատեց, որ իրենք իրենց են ֆինանսավորում, քանի որ կառուցման ժամկետի տևողությունը համապատասխանում է բանկային վարկերի բանակցային ժամկետին: Սա մեծ ներդրումներով հատկանշվող ռիսկային նախագիծ է, և արագ գործելակերպը շարունակական աճ կապահովի:

 

Լրագրող` Դանիել Կանսել, Բուենոս Այրես

Լրագրողի հետ կապ հաստատելու համար` dcancel@bloomberg.net

Հոդվածի պատասխանատու խմբագիր`Ադրիանա Արաի

Կապ հաստատելու համար` aarai1@bloomberg.net

Viernes, junio 7th, 2013

Հեռատես արգենտինացին բիզնեսի հերթական հանգրվան է համարում կիսահաղորդիչների արտադրական ոլորտը

EE

Ըստ Ջուդ  Ուեբերի, Չասկոմուս («Ֆինանշլ թայմս»)

Սպիտակ խալաթներով և պաշտպանիչ շերտով պատված կոշիկներով աշխատակիցները քայլում են նոր գործարանի երկնագույն, փայլուն հատակի վրայով, որը նախկինում տեքստիլի գործարանին է պատկանել:

Մեքենաների մեղմ, միալար ձայնն այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես մի ախտահանված հիվանդանոցում ես գտնվում, ոչ թե 21–րդ դարի ըմբռնումով` Լատինական Ամերիկայի համար արդյունաբերական հեղափոխության մի նշանակալի վայրում:

Արգենտինայի ամենահաջողակ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ում պատկանում է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը և որը Լատինական Ամերիկայի յոթ երկրներում և Եվրոպայում 49 օդանավակայանների աշխատանքն է ղեկավարում, հեռատեսորեն իր բիզնեսի համար կիսահաղորդիչների ոլորտն է ընտրել որպես նոր հանգրվան:

Նա մտադիր է 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել մի ոլորտում, ուր սկզբում կարտադրվեն չիպեր և սմարթ քարտեր, վերալիցքավորվող ճամփորդական քարտեր, ինչպես նաև բջջային հեռախոսների քարտեր, բանկային քարտեր և անձնագրեր, որոնք պարունակում են չիպեր: Սակայն ժամանակն է ծրագրի ընդգրկման սահմաններն ընդլայնել` ներառելով ողջ արտադրական շղթան` սկսած սիլիկահողի արդյունահանումից և սիլիկոնե վաֆլիի արտադրությունից, որն օգտագործվում է  կտրատման միջոցով ավելի կատարելագործված մանրաչիպ ստանալու նպատակով:

Այս տեխնոլոգիան նոր չէ: Ըստ էության գործարանը գտնվում է Չասկոմուս քաղաքում` Բուենոս Այրես քաղաքից 120 կմ (75 մղոն) հեռավորության վրա` Բուենոս Այրես նահանգի հարավային մասում: Գործարանը կարտադրի տրանզիստորներ, որոնք  չիպերի «էական տարր»-ն են կազմում` ունենալով 350–ից մինչև 90 նանոմետր հեռավորությամբ միջակայքեր: Չիպերը, որոնք արտադրվում են վերջին սարքերի թվային ուղեղով, ինչպիսին «iPad» -ն է, ստեղծում են տրանզիստորներ` 40 նանոմետրի սահմաններում, որոնք շատ ավելի հզոր են: Ոլորտի առաջատարները, ինչպես, օրինակ, «Ինթել» ընկերությունը, չիպեր են արտադրում 22 նանոմետրի հասնող տրանզիստորներով:

Սակայն «Ունիտեք Բլու» ընկերությունը Լատինական Ամերիկայում կիսահաղորդիչների արտադրության առաջամարտիկ է, քանի որ այն տարածաշրջանում չիպեր մատակարարելու առումով հզոր է ու մրցունակ: Այդ չիպերն օգտագործվում են մի շարք արդյունաբերական ծրագրերում, որոնք չեն պահանջում վերջին տեխնոլոգիաների կիրառում:

Նավասպորտի աշխարհի նախկին չեմպիոն 27-ամյա Մատիաս Գաինսա Էռնեկյանը` Էդուարդո Էռնեկյանի զարմիկը, ով «Ունիտեք Բլու»-ի գործադիր տնօրենն է, նշեց, որ իրենք հեծանիվ չեն հայտնագործում.  իրենց նպատակն ըստ էության ոչ թե Ասիայի համեմատ արտադրության ծախսերի կրճատումն է, որն ըստ փորձագետների անհնար է, այլ մրցակցությունը ժամկետի կրճատման տեսանկյունից:

Այժմ նա դրսից գնում է սիլիկոնե վաֆլիներ, որոնք արդեն իսկ պարունակում են չիպեր, և վերջնական մշակման ենթարկում գործարանում: Երկրորդ փուլում «Ունիտեք Բլու»-ն մտադիր է ձեռնարկել կիսահաղորդչային հարթակների և ինտեգրալ սխեմաների արտադրություն: Գաինսա Էռնեկյանն ասաց, որ շատ հաճախ ստեղծման գաղափարն իրենց սեփականն է, իսկ երբեմն էլ` հաճախորդինը` առկա արտոնագրերի տեսքով, որոնք նրանք տրամադրում են. դրանով զբաղվում է հատուկ հաճախորդների համար նախատեսված բաժինը:

2012թ. արգենտինական ընկերությունները 980 միլիոն ԱՄՆ դոլարի չիպ են ներկրել: Մատիաս Գաինսա Էռնեկյանը նշեց, որ ըստ հաշվարկների` այս տարի այդ ցուցանիշը կհասնի 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի: Նա նաև ընդգծեց, որ բրազիլական շուկան յոթ անգամ ավելի մեծ է, ապա հավելեց, որ «Ունիտեք Բլու»-ն մտադիր է մրցակցել Մեքսիկայից հարավ ընկած տարածաշրջանի շուկայում, ուր արժեքը 17 միլիարդ ԱՄՆ դոլար է: Նա վճռականություն հայտնեց` նվաճելու առավելագույն մատակարարման դափնին:

Մատիաս Գաինսիա Էռնեկյանը ծրագրում է պատրաստի արտադրանքի տեսքով չիպեր մատակարարել ոչ միայն Բրազիլիայի արտադրողներին, այլև ԱՄՆ Կառավարությանը (չիպային անձնագրերի տեսքով):

Բրազիլիան տարիներ շարունակ փորձում է կիսահաղորդիչների արտադրության շուկա ձևավորել, իսկ այժմ վճռականորեն ձգտում է տարածաշրջանում կիսահաղորդիչների առաջատար արտադրողը դառնալ: Այժմ կիսահաղորդիչների փոքր արտադրություն ունի «Սեյթեք» ընկերության հետ: Մինչդեռ «IBM»-ը և «EBX» ընկերության նախագահ բրազիլացի միլիարդատեր Էրիկ Բատիստան մտադիր են չիպերի համատեղ արտադրություն հիմնել:

Մատիաս Գաինսա Էռնեկյանը բացատրեց, որ «Ունիտեք Բլու»-ն այս ոլորտում առաջամարտիկ է, և տարածաշրջանում այլ մրցունակ գործարան չկա:

«Գարթներ»-ի` հետազոտությունների գծով փոխնախագահ, տեխնոլոգիական խորհրդատու Սամուել Թուան Ուանգը համաձայնեց, որ կա մի տարածաշրջանային մրցակից, քանի որ այդ ոլորտները Լատինական Ամերիկայում չեն գտնվում: Կիսահաղորդիչներ արտադրողների մեծ մասը Ասիայում և Միացյալ Նահանգներում է, իսկ գլոբալ արդյունաբերության առաջատարը Թայվանի «TSMC» ընկերությունն է:

«Ինթել»-ը Լատինական Ամերիկայում` Կոստա Ռիկայում, գործարան ունի, սակայն դրա օգտագործման հետ կապված ենթապայմանագիր չի կնքում չիպեր արտադրող այլ գործարանների հետ:

«Ունիտեք Բլու»-ի տեղակայումը և մոնտաժը Արգենտինայում որոշակի խոչընդոտների է բախվել. դրանցից են ներմուծման սահմանափակումները Արգենտինայում, Գերմանիայից անհրաժեշտ մեքենաների առաքման հապաղումները:

 

Արգենտինայում ներդրումներ կատարելու հիանալի ժամանակ է. երկրի ֆինանսական ակտիվները ցածր են:

արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյան

 

Ներմուծումը վերահսկվում է պետության կողմից` տեղական արտադրության խրախուսման նկատառումով, և Արգենտինան կառաջարկի առավել զարգացած միկրոչիպեր` «խորացնելով Արգենտինայի տեխնոլոգիական հնարավորությունները»: Իր կատարած վերլուծությունների արդյունքում այս միտքն է հայտնել արդյունաբերության փորձագետ, Արգենտինայի «Ազգային հարավային համալսարան»-ի պրոֆեսոր Պեդրո Խուլիանը, ով աշխատում է միկրոչիպի նախագծման ծրագրում, կարծում է, որ «Ունիտեք Բլու»-ն կարող է շատ նպաստավոր լինել:

Նա նաև հավելեց, որ այսօրինակ ընդգրկման արդյունքները նկատելի կլինեն տարածաշրջանային մակարդակով:

Ձեռնարկության պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 4-ին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսի կողմից` «Կորպորասիոն Ամերիկա»-ի սեփական բյուջեից կատարվող ֆինանսավորմամբ:

Էռնեկյանն ասում է, որ իդեալական պահ է Արգենտինայում ներդրում կատարելու համար, քանի որ երկրի ֆինանսական ակտիվները ցածր են:

Արգենտինան տնտեսապես տուժել է, քանի որ տարեկան գնաճը կազմում է 24%, իսկ արտարժույթային վերահսկումը վախեցնում է ներդրողներին` ի թիվս որոնց նաև բրազիլական «Վալե» ընկերությանը, որը դադարեցրել է «6 միլիարդ պոտաշ» նախագիծը:

Սակայն խնդիրն Էռնեկյանի համար պարզ է. իր իսկ հավաստմամբ` ինքը փորձում է ուսումնասիրել այն խոռոչները, որոնք ներուժ ունեն:

Viernes, mayo 31st, 2013

«Կորպորասիոն Ամերիկա»-ն ձգտում է Բրազիլիայում կոնցեսիոն նոր օդանավակայաններ ձեռք բերել

Corporacion America«Կորպորասիոն Ամերիկա»-ն Բրազիլիայում գործընկերներ է փնտրում, որպեսզի մասնակցի ավելի մեծ թվով օդանավակայանների աճուրդին

«Կորպորասիոն Ամերիկա»-ն պարտավորվում է Բրազիլիայի օդանավակայանի շահագործման աշխատանքը ավարտին հասցնել մինչև 2014թ. կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

«Կորպորասիոն Ամերիկա»-ն կներդնի 1.200 մլն դոլար կիսահաղորդիչների գործարանի համար, այնուհետև Բրազիլիայում կզբաղվի բիզնեսով:

Ըստ Գիդո Նեխամկիսի

23-ը մայիսի, Բուենոս Այրես («Ռեյտեր» լրատվական գործակալություն) – Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը անցյալ հինգշաբթի ասաց, որ բանակցություններ է վարում մի նոր գործընկերոջ հետ, որպեսզի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյի և Բելո Հորիզոնտեի օդանավակայանների առաջիկա մրցույթին:

Ինչպես նշեց Էռնեկյանը «Ռեյտեր» ֆորումում, Բրազիլիայի և Նատալի օդանավակայանները կառավարող բրազիլական շինարարական «Էնգեվիքս» ընկերության մասնակցության պայմաններում նոր գործընկերոջ միավորումը «Կորպորասիոն Ամերիկա»-ին անհրաժեշտ է, որպեսզի կատարեն Բրազիլիայի կառավարության` ապագա աճուրդային օդանավակայանային տերմինալների հետ կապված նոր պահանջները:

Լատինական Ամերիկայի ներդրումների հետ կապված` Բրազիլիայի կառավարությունը սեպտեմբեր ամսին նախատեսում է Ռիո դե Ժանեյրոյի և Բելո Հորիզոնտեի, Գալիաոյի և Կոնֆինսի միջազգային օդանավակայանները տալ կոնցեսիոն պայմանագրով:

Էռնեկյանն իր հղումում բացատրեց, որ Բրազիլիայի իշխանությունները մի քիչ ավելի պահանջկոտ են այս նոր հայտամրցույթի հետ կապված: Պարզ է,  որ ցանկանում են ընդլայնել ընկերությունների շրջանակը բիզնեսի ծավալման նկատառումով: Բրազիլիայի կառավարության համար ցանկալի է նոր ընկերությունների մուտքը օդանավակայանների շուկա:

Էռնեկյանը նաև հավելեց, որ իրենք կարևորում են իրենց մասնակցությունը` փորձելով հարմարվել նոր պահանջներին ինչպես Բելո Հորիզոնտեի, այնպես էլ Ռիոյի օդանավակայանների դեպքում:

Այս առումով գործադիրը նշեց, որ կոնսորցիումը, որը կկազմվի Գալիաոյի և Կոնֆինսի համար, նույնը կլինի, սակայն նպատակահարմար է ևս մի գործընկերոջ ներառումը, որը պայմանավորված է մրցույթի նոր պահանջների բավարարման հանգամանքով: Բանակցություններ են վարվում մեկ այլ գործընկերոջ հետ, որոնք համաձայնության ձեռքբերման փուլում են:

Բրազիլացի պաշտոնյայի` անցյալ չորեքշաբթի կատարած հայտարարության համաձայն` տերմինալների կառավարման պայմանները հայտնի կլինեն եկող շաբաթ:

Էռնեկյանը մի ընկերության նախագահ է, որը կառավարում է մոտ 50 օդանավակայաններ Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Պերուում, Էկվադորում, Իտալիայում և Հայաստանում: Նա հավաստիացրեց, որ Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները նախանշված ժամկետի սահմաններում ավարտին կհասցվեն մինչև 2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Ինչ վերաբերում է Բրազիլիայի օդանավակայանների աշխատանքին, Էռնեկյանը հավաստեց, որ «Ինֆրամերիկա» կոնսորցիումը այն սկսել է այս տարի և ճիշտ է ընկալում կառավարության շտապողականությունն այս հարցում, քանի որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը համաշխարհային նշանակության իրադարձություն է:

Բացատրության մեջ նա նշեց, որ հաճախակի հանդիպող երևույթ է իշխանությունների կողմից  օդանավակայանի մրցույթի հայտարարման համար հատկացվող ժամանակի պահանջը, որպեսզի կառավարման մարմինները կատարեն իրենց դերը, իսկ սա էլ իր հերթին լրացուցիչ լարվածություն է ստեղծում: Գործարարի հավաստմամբ` իրավիճակն ըմբռնելով` իրենք աշխատանքը ժամանակին կհասցնեն ավարտին, և, իր կարծիքով, խնդիրներ չեն ծագի:

Էռնեկյանը նաև նշեց, որ Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Բրազիլիայի և Նատալի օդանավակայաններում կավարտվեն արդիականացման աշխատանքները, որոնք կուղեկցվեն ֆոնդային կապիտալի ներդրումով:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅՏԱՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

 

Հայկական ծագում ունեցող 80-ամյա գործարար Էդուարդո Էռնեկյանն ասաց, որ ընկերությունը մտադիր է մասնակցել նաև Հունաստանի և Թուրքիայի հայտամրցույթներին:

«Կորպորասիոն Ամերիկա»-ի գլոբալ եկամուտը տարեկան կազմում է մոտ 2.000 մլն դոլար: Ընկերության գործունեությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, ինչպիսիք են` ֆինանսներ, գյուղատնտեսություն, նանոտեխնոլոգիաներ, էներգետիկա և խաղողագործություն:

«Ունիտեք բլու»-ի նանոտեխնոլոգիայի բաժնի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիս ամսին: Այն կիսահաղորդիչների գործարան է Արգենտինայում, որի համար պահանջվել է 300 մլն դոլարի ներդրում, և մինչև 2016թ. կներդրվի ևս 900 մլն:

Վկայակոչելով «Ունիտեք բլու»-ն` Էռնեկյանը նշեց, որ փնտրում են համապատասխան գործընկեր, որպեսզի համանման ներդրում կատարեն նաև Բրազիլիայում:

Աղբյուրը`  «Ռեյտեր» լրատվական գործակալություն:

Martes, mayo 28th, 2013

Էռնեկյան և Վիոլա ընտանիքներին պատկանող «Բոդեգա դել Ֆին դել Մունդո» գինեգործարանը նշեց իր 10 տարին

BodegaDelFinDelMundo

Մայիսի 10-ին «Բոդեգա դել Ֆին դել Մունդո» -ն Նեուկեն մարզի  Սան Պատրիսիո դել Չանյար քաղաքում` իր խաղողի այգիների տարածքում, նշեց իր ծննդյան 10-ամյակը:

Գինեգործարանը հիմնադրվել է 1996թ., երբ գործարար Խուլիո Վիոլան Սան Պատրիսիո դել Չանյարում ձեռք բերեց 3.200 հեկտար տարածք: 2009թ. Էռնեկյան ընտանիքը համագործակցեց այս նախագծին Արգենտինայում` իր գինու բիզնեսի ձեռնարկումներում կատարելով առաջին վճռական ու վստահ քայլերը:

Երկու ընտանիքների համագործակցությունն արտացոլող այս նախագիծը հնարավորություն ընձեռեց նվաճելու նոր շուկաներ, հասույթ ստանալու և պատագոնիական գինիների բարձրորակ տեսականի մատակարարելու սպառողին աշխարհի բոլոր անկյուններում: Բացի այդ` սա մեկնարկային քայլ էր, որը, ազգային սահմանները հատելով, պիտի ծավալվեր` հասնելով նաև Հայաստան, դառնալով «Արմավիրի խաղողի այգիներ»:

«Բոդեգա դել Ֆին դել Մունդո» -ի 870 հեկտար կազմող խաղողի այգու ընդհանուր արտադրությունը 8 մլն լիտր է: Խմորման համար այն հագեցված է 250 բաքերով` հսկվող ջերմաստիճանով, պահպանման համար` 100 բետոնե ավազաններով, ֆրանսիական և ամերիկյան կաղնեփայտից պատրաստված 2500 տակառներով և 6 հազար լիտր տարողությամբ 6 ֆրանսիական կաղնեփայտե տակառներով` հսկվող ջերմաստիճանով:

«Բոդեգա դել Ֆին դել Մունդո» -ն իր գինիները վաճառում է ամբողջ Արգենտինայում և աշխարհի 33 ուղղություններով: Ի շնորհիվ արտադրանքի որակի այն ստացել է ավելի քան 200 մրցանակներ աշխարհի ամենակարևոր միջազգային մրցույթներում:

Նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ 2010 թվականին Բուենոս Այրեսում բացվեց «Էքսպերիենսիա դել Ֆին դել Մունդո» հանրությանը մատչելի բաց տարածքով գինետունը, որտեղ տեղի են ունենում խոհարարական, ինչպես նաև գինու հետ առնչվող ամենատարբեր միջոցառումներ:

Miércoles, mayo 22nd, 2013

«Ունիտեք Բլու» -ն «Արգենտինայի գործարար խորհուրդ` հանուն կայուն զարգացման» (CEADS) կազմակերպության անդամ է դարձել

logo-Unitec-Blue

«Ունիտեք Բլու»-ն Արգենտինայում կիսահաղորդիչների հետազոտության և ինտեգրացված սխեմաների մշակման ոլորտում արտադրության գերազանց որակով աչքի ընկնող մի հաստատություն է, որի նպատակը կայուն զարգացման ապահովումն է, իսկ կառավարման սկզբունքը` շահառուների ներդրումների օպտիմալացումը:

Ընկերությունը այս հայեցակարգով մայիսի սկզբին դարձել է «CEADS» -ի ակտիվ անդամ, կազմակերպություն, որը կոչված է պահպանելու կայուն զարգացման սկզբունքները:

«Արգենտինայի գործարար խորհուրդ` հանուն կայուն զարգացման» (CEADS) կազմակերպությունը «Աշխարհի բիզնես-խորհուրդ` հանուն կայուն զարգացման» (WBCSD) կազմակերպության տեղական մասնաճյուղն է, որը ղեկավարվում է ավելի քան 230 ընկերությունների գործադիր տնօրենների կողմից` կապված միմիայն բիզնեսի կայուն զարգացման հետ:

«CEADS» -ի նպատակներն են.

  1. Լինել գործարար առաջնորդ` ի խնդիր կայուն զարգացման,
  2. Մասնակցել հանրային քաղաքականության կառավարմանը` ստեղծելու համապատասխան բնապահպանական պայմաններ` ի նպաստ արդյունավետ ներդրումների զարգացման,
  3. Մշակել և օժանդակել գործարար նախաձեռնություններին` խոսքի և գործի շոշափելի հիմնավորումներով,
  4. Հիմնավոր լուծումներով ներկայացնել բիզնես-ներդրումները, անդամների միջև ապահովել հմտությունների և փորձի փոխանակման գործընթաց,
  5. Նպաստել կայուն ապագայի կերտմանը զարգացող և անցումային փուլում գտնվող երկրներում:

Այսպիսով, «Ունիտեք Բլու»-ն փաստում է իր նվիրվածությունը կայուն զարգացման սկզբունքներին` աստիճանաբար ներգրավվելով շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված լավագույն փորձի յուրացման գործընթացին` սոցիալական պատասխանատվության հիմունքով և, դրանով իսկ, ինտեգրման կայունության ապահովման նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք`http://www.ceads.org.ar

Viernes, abril 26th, 2013

Էդուարդո Էռնեկյանի խոսքով` երկրի ֆինանսական ակտիվները ցածր են, իսկ որակյալ աշխատանքի մատակարարումը` լայնածավալ

«Ունիտեք Բլու» ընկերությունը պատկանում է Էդուարդո Էռնեկյանին: Հունիս ամսին շահագործման կհանձնվի կիսահաղորդիչների արտադրության սմարթ քարտերի գործարանը, որի համար կատարվել է 1200 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Corporacion America«Կորպորասիոն Ամերիկա»-ի նախագահը Բրազիլիայի «Վալոր» ֆինանսական թերթին տված հարցազրույցում նշեց, որ նախատեսվում է չիպի ամենաթանկարժեք մասը կազմող` մաքուր սիլիցիումից պատրաստված չափազանց բարակ սկավառակի արտադրությունը:

Նա հարցազրույցի ժամանակ ասաց, որ նախկինում երբևէ չի մտածել այդպիսի կարևոր ներդրման մասին, որը քաղաքականության մեջ փոփոխություն կարող է առաջ բերել:

Հունիսի 4–ին բացման առթիվ Չասկոմուսում գտնվող գործարան կայցելի նախագահ Քրիստինա Կիրչները:

Գործարարը բացատրեց, որ արտադրանքը կունենա հարկային սուբսիդիաներ, սակայն զերծ կլինի էներգետիկ ոլորտի սուբսիդիաներից:

Ռեկորդային ժամանակահատվածում` ընդամենը 11 ամիսների ընթացքում, Չասկոմուսում գտնվող նախկին տեքստիլի գործարանը փոխակերպվեց նորի:

Գործարանը տարեկան 2 միլիարդ չիպ արտադրելու հնարավորություն կունենա: Ըստ գործարարի զարմիկ, խմբի տեխնոլոգիական ոլորտի պատասխանատու Մատիաս Գաինսա Էռնեկյանի` բիզնեսը ֆինանսավորվում է բացառապես սեփական կապիտալով:

Ներդրման պարտքի մարումը կարող է տևել 5 –ից 25 տարի: Դժվար է խոսել կապիտալիզացիայի մասին այն ներդրման դեպքում, որը հաստատուն հոսքի կարիք ունի: Նրա հավաստումով` 10 տարվա ընթացքում գործարանում չի լինի չթարմացված որևէ մեքենա:

Էռնեկյանը հավելեց, որ այս ներդրումը կատարելու որոշումն ընդունել է անցյալ տարի, որովհետև սա իդեալական պահ է Արգենտինայի ներդրումները ընդլայնելու համար:

Գործարանը կունենա 1200 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Առաջին փուլում ներդրվել է 250 մլն ԱՄՆ դոլար, որի 50%-ը հատկացվել է Գերմանիայից և ԱՄՆ–ից ներմուծված ապրանքների գնմանը: Վերջինս շատ կարևոր է Արգենտինայի տնտեսության համար` նկատի առնելով, որ այն կազմում է ընթացիկ տարվա ակնկալվող ընդհանուր ներմուծման 1,7% -ը:

Lunes, abril 15th, 2013

Էդուարդո Էռնեկյանը` Էզեյզայի «B» տերմինալի բացմանը

Այսօր «Աերոպուերտոս Արգենտինա 2000»-ը 570 մլն պեսոյի ներդրմամբ շահագործման հանձնեց տարածաշրջանի կարևոր ենթակառուցվածքային աշխատանքներից մեկը:

Միջոցառմանը ներկա էր երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները, ներքին գործերի և տրանսպորտի նախարար Ֆլորենսիո Ռանդազոն, զբոսաշրջության նախարար Էնրիկե Մեյերը, «Աերոլինեաս Արգենտինաս» -ի սեփականատեր Մարիանո Ռեկալդը: Ներկա էին նաև  Էզեյզայի քաղաքապետ Ալեխանդրո Գրանադոսը, «ORSNA»-ի (ազգային օդանավակայանների կարգավորող համակարգ) և «ANAC»-ի (ազգային քաղաքացիական ավիացիայի վարչություն) նախագահներ Գուստավո Լիպովիչը և Ալեխանդրո Գլանադոսը, «Կորպորասիոն Ամերիկա»-ի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը, «Աերոպուերտոս Արգենտինա 2000»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ռաֆայել Բիելսան և Ֆերնանդո Պելաեսը:

Նախագահն իր խոսքում կարևորեց 2012թ. ուղևորների փոխադրման ծավալի աճը, որը հասել է 24 մլնի: Զբոսաշրջության ոլորտի այդպիսի աճ ժամանակակից շինարարական միջոցներով կարող էր ապահովել միայն Արգենտինայի նման առաջընթաց ունեցող երկիրը, քանի որ զբոսաշրջիկների մեծ ներհոս է նկատվում Բրազիլիայից, Չիլիից և Ամերիկայի մյուս մասերից:

Ընդսմին, նա իր երախտագիտությունը հայտնեց «Աերոպուերտոս Արգենտինա 2000» -ին` աշխատանքային բարեխղճության և կատարած ներդրման համար: Նա ասաց, որ այս պարագայում իրենց խնդիրը չէ միջազգային մեծ օդանավակայաններին հասնելը: Կառուցվել են օդային կամուրջներ, և ապագայի համար դեռևս շատ նախագծեր կան:

Էդուարդո Էռնեկյանն իր հերթին նշեց, որ 2013թ. ընկերությունը նշում է իր 15-ամյա տարեդարձը: Այդ ընթացքում ներդրվել է 7300 մլն պեսո` 33 օդանավակայանների գործարկման համար, և այդ գործի պատասխանատուն ինքն է: Խոսքը վերաբերում է ուղևորների համար նախատեսված հարյուր հազար քմ տարածք զբաղեցնող տերմինալին: Նա նաև ընդգծեց, որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահից ի վեր, որպես կանոն, ընկերությունը 4.200 մլն պեսո է փոխանցել պետությանը:

Գործարարը նշեց նաև, որ 1998թ. նա 634 աշխատող է ունեցել, իսկ 2012թ. վերջին այդ թիվը հասել է 2108 –ի: Այլ կերպ ասած` ընկերությունը նախանձախնդիր է նոր աշխատատեղերի ստեղծմանը և աշխատողների իրավունքների ամրապնդմանը:

«B» նոր տերմինալի շինարարական աշխատանքների համար 17 ամիսների ընթացքում 1.000 աշխատող է պահանջվել: Այն ապահովված է վերջին տեխնոլոգիաներով և կրկնապատկում է Էզեյզայի միջազգային օդանավակայանի օպերատիվ հզորությունը և դիրքը Լատինական Ամերիկայի ամենաժամանակակից օդանավակայանների շարքում:

Այժմ «B» նոր տերմինալն ունի 42.300 քմ տարածքով հարթակ, 5 օդային կամուրջներ, 28.795 քմ տարածք ընդգրկող շինություններ, 720 քմ տարածքով առևտրի և սննդի ծառայության կետեր, 20 գրանցման դիրքեր, 34 միգրացիոն կետեր և ավտոկանգառի 376 լրացուցիչ դիրքեր:

Ուղևորների հարմարավետության համար տերմինալն ունի միջազգային նստեցման` 5.391 քմ տարածք, ժամանման սրահը 2.290 քմ է, VIP սրահները` 200 քմ:

Շենքին առանձնահատուկ դիմագիծ հաղորդող ապակե մակերեսը էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորություն է ընձեռում` միաժամանակ համայնապատկեր ապահովող տեսարան բացելով: Ֆունկցիոնալ և ժամանակակից նախագիծը ուղևորների հոսքը բաժանում է ըստ չորս մակարդակների, որը բեռնափոխադրումը դարձնում է հնարավորինս կազմակերպված, իսկ ժամանման սրահը լավագույն շրջանառություն է ապահովում օդանավակայանի ներսում:

Երրորդ հարկում գտնվում են 6 ժամանակակից VIP սրահները և երեք օդային կամուրջները, որոնք ուղևորների փոխանցման հարմարավետություն են ստեղծում:

Այս հանդիսավոր բացումը նշանավորում է ևս մի հեռանկարային փուլ, որը կապված է Արգենտինայում օդանավակայանի ուղևորափոխադրումների ծավալի մեծացման և շարժի ապահովման հետ: Այսպիսով, Էզեյզան ապահովված է անվտանգության վերջին հնարավորություններով, բազմաթիվ ենթակառուցվածքներով և ծառայություններով, ժամանակակից տեխնոլոգիաներով:

Երբ ծրագիրն ավարտվի, Էզեյզան տարեկան կունենա 13 մլն ուղևորների սպասարկելու և 90.000 գործողություն կատարելու հնարավորություն: Բացի այդ` կունենա 186.000 քմ տարածքով հարթակ, 21 օդային կամուրջներ, 4.800 ավտոկանգառներ և 200 գրանցման դիրքեր: Այն պիկ ժամին կարող է սպասարկել 4.000 ուղևորների և այդպիսով բավարարել այդ ոլորտում առկա և ապագայում սպասվող աճը:

Ծրագրի հիմնական հատկանիշներից մեկը նրա փուլայնությունն է: Այս առումով կարևոր է կազմակերպչական կողմը, որպեսզի օդանավակայանը շարունակի գործել` առանց ծառայության որակի փոփոխման: «B» տերմինալի աշխատանքները սկսվել են 2011թ. հուլիսի 10–ին` «C» տերմինալի բացման հաջորդ օրվանից: Վերջինս կրում է Մերսեդես Սոսայի անունը:

«B» նոր տերմինալ

570 մլն պեսոյի ներդրում 17 ամսում

1.000 աշխատողներ

42.300 քմ տարածքով հարթակ

5 նոր օդային կամուրջներ

28.795 քմ տարածք ընդգրկող շինություններ

Միջազգային նստեցման` 5.391 քմ տարածք

2.290 քմ տարածքով ժամանման սրահ

720 քմ տարածք զբաղեցնող առևտրի և սննդի ծառայություններ

34 միգրացիոն դիրքեր

20 նստեցման դիրքեր

Նոր ավտոկանգառի 376 դիրքեր

200 քմ տարածքով VIP սրահներ

«Մալվինաս Արգենտինաս» կոնֆերանսների սրահ

10 մլն պեսոյի ներդրում

700 քմ ծածկված տարածք

Վերջին տեխնոլոգիայի տեխնիկական սարքավորումներ

VIP սրահներ` բարձրախոսներով

Համաժամանակյա թարգմանության խցիկներ:

Jueves, marzo 21st, 2013

Եվս մի ճարտարապետական հեղինակային մրցանակ «Աերոպուերտո դե Կառասկո» -ի համար

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ է ՃԱՆԱՉՎԵԼ

«Աերոպուերտո դե Կառասկո» օդանավակայանի նոր տերմինալը, որը նախագծվել է հայտնի ճարտարապետ Ռաֆայել Վինյոլի կողմից, 2009 թվականից` իր բացման օրվանից սկսած` մի շարք միջազգային մրցանակների է արժանացել և դասվել աշխարհի լավագույն օդանավակայանների շարքը:

Այս անգամ ճարտարապետության ոլորտում մասնագիտացած ամերիկյան մի կայք www.architizer.com մի հրապարակման մեջ ներկայացրեց «Կառասկո»-ն և երկու այլ օդային տերմինալներ (Թուրքիայի «Բոդրում»-ը և Սան Ֆրանցիսկոյի «Տերմինալ II-ը»), որի արդյունքում «Կառասկո»-ն միջազգային օդանավակայանների մեջ լավագույնը ճանաչվեց:

ճարտարապետության և դիզայնի 200 մասնագետներից կազմված ժյուրիի կողմից 50 անվանակարգերի շարքում ներառվել են աշխարհի ամենահայտնի շինությունները` ամենատարբեր կառույցներ` առանձնատներ, թանգարաններ, դպրոցական կենտրոններ, գրասենյակներ և այլն: Ըստ որում հաղթողներն ընտրվել են ոչ միայն ժյուրիի փորձագետների կողմից, այլև հասարակության` պաշտոնական կայքում իրականացվող քվեարկության միջոցով:

Քվեարկության ժամկետը լրացավ մարտի 8-ին, իսկ մարտի 19-ին հայտնի դարձան բոլոր անվանակարգերի մրցանակակիրները:

«Աերոպուերտո դե Կառասկո»-ն ավելին է, քան օդային տերմինալը. այն փոխադրման մի տարածք է, ուր ներդաշնակորեն զուգակցված են մատուցվող ծառայություններն ու ավանգարդը, ինժեներական միտքը, ճարտարապետական լուծումներն ու նոր տեխնոլոգիաները: Հաղթողի կոչումը մեծ պատիվ է, որն օրավուր նորանոր բարելավումների խթան է դառնում մեզ համար:

Հաղթողների ցանկ մուտք գործելու համար` http://awards.architizer.com/winners/#cat-25

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

  • ՆՈՐ ՏԵՐՄԻՆԱԼ – Շահագործման է հանձնվել 2009թ. դեկտեմբերի 29 –ին:
  • Ներդրվել է 165 մլն ԱՄՆ դոլար
  • Ուղևորների տարեկան սպասարկման ծավալը` մինչև 4 մլն
  • Տերմինալի մակերեսը` 45.000 քմ
  • Տանիքի ընդհանուր մակերեսը` 4 հեկտար (40.000 քմ)
  • Պլատֆորմի մակերեսը` 110.000 քմ
  • Ապակեպատման ընդհանուր մակերեսը` 8.000 քմ
  • Կայանատեղին և ճանապարհների մակերեսը` 40.000 քմ
  • 8 նստեցման մուտք` դիստանցիոն և ֆիքսված
  • 4 օդային կամուրջներ
  • 44 գրանցման դիրքեր
  • 24 միգրացիոն կետեր
  • 1.200 ավտոկայանատեղ
  • Շինարարության տևողությունը` 3 տարի` 2007թ. հունվարից մինչև 2009թ. դեկտեմբերը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ուրուգվայի հայտնի ճարտարապետ Ռաֆայել Վինյոլի կողմից արված «Աերոպուերտո դե Կառասկո» օդային տերմինալի նրբաճաշակ և ավանգարդ լուծումներով հատկանշվող նախագիծը թե վերևից, թե ներքևից կատարված դիտումների արդյունքում բուռն հիացմունքի է արժանացել:

Շենքը զբաղեցնում է ավելի քան 45.000 քմ տարածք: Այն տանիքի եռակի կորություն ունեցող կառույց է, որի բարձրությունը շենքի երկայնքով մոտ 400 մ է, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 4 հեկտար (40.000 քմ): Այս կոր նախագծի ներշնչանքի աղբյուրը Ռոչա ավազաթումբն է, որը Ուրուգվայի դրախտային անկյուններից մեկն է` նախընտրելի հանգստավայր` բնության հետ անմիջական շփման հնարավորությամբ:

Կառույցի հիմնական նպատակներից մեկը ուղևորների և այցելուների հարմարավետության ապահովումն է եղել: Այդ իսկ պատճառով տերմինալն ունի երկու տարբեր և անկախ նիվելներ` մեկնումի և ժամանման, որոնց հոսքերը ժամանակային առումով չեն հատվում:

Օդանավակայանը միջազգային չվերթեր կատարելու հնարավորություն է տալիս` իր հասանելիությամբ նշանակալի տեղ զբաղեցնելով աշխարհում: Նոր տերմինալը տարեկան 4 մլն ուղևոր կարող է սպասարկել ամենատարբեր օդանավերով` սկսած «CRJ 900» փոքր օդանավից, մինչև  «Airbus 380» -ը:

Մեծ օդանավակայանների բարձրության ընդունված չափանիշներին համապատասխան կառուցված լինելով` նոր տերմինալն ունի նստեցման 8 մուտք, 4 օդային կամուրջներ, որոնք ըստ արժանվույն ապահովում են ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը: Տվյալների կենտրոնացված կառավարումը, թռիչքի կառավարման տվյալների համակարգումը, պլազմային ամբողջական էկրանը, և «CUTE»-ը (տերմինալի սարքավորումների ընդհանուր օգտագործումը` Common Use Terminal Equipment) օպտիմալացնում են գրանցման դիրքերի աշխատանքը: Սրանք գործառական արդյունավետության և տեխնոլոգիաների կատարելագործման նմուշներ են:

Ուղեբեռի կառավարման համակարգը կատարվում է ավտոմատ ժապավենի միջոցով, խիստ վերահսկվող X ռենգեն մեքենաներով և, ի լրումն սրա, անվտանգության ապահովմանն ուղղված հանգամանալի մոնիտորինգի կիրառմամբ: Սրանք երաշխիքներ են, որոնք ապահովում են «Աերոպուերտո դե Կառասկո»-ի համապատասխանությունը միջազգային ամենաբարձր չափանիշներին: Գործադրված ջանքերը ծառայում են բոլոր օգտվողների ապահովությանը և հարմարավետությանը:

Ուրուգվայում ընդունված սովորույթի մասին Ռաֆայել Վինյոլն ահա թե ինչ է ասել. «Ուրուգվայում մեկնողների ընկերները և ընտանիքի անդամները դեռևս ուղեկցում են նրանց օդանավակայան` ճանապարհից առաջ հրաժեշտ տալու, կամ գալիս օդանավակայան` դիմավորելու», ուստիև երրորդ հարկում գտնվող «Միրադա» պատշգամբը հատուկ նախագծված է նրանց շփումը հարմարավետ ու հաճելի դարձնելու համար:

Հարմարավետությունն ու լուսավորությունն ապահովվում են նաև օդանավակայանի ընդարձակ ու գեղեցիկ ապակեպատ պատշգամբի շնորհիվ, որտեղից թափանցող արևի շողերը ողողում են կանաչազարդ տարածքը` ստեղծելով հաճելի սպասման ու հանգստի գերազանց մթնոլորտ, բնական միջավայր:

Կառույցն առանձնահատուկ է նաև այլ տեսանկյունից. այն իր տեսակի մեջ նաև մշակույթի զարգացման և զվարճության, հաճելի ժամանցի կենտրոն է, այն ավելին է, քան օդանավակայանը` որպես տարանցիկ վայր. սա մի տեղ է, որտեղ ցանկանում են մնալ:  Տպավորիչ է նաև 8.000 քմ ապակե ծածկույթով մեծ պատը` դեպի հարթակ բացվող տեսարանով, որը առաջին շարքում նստող ուղևորներին հնարավորություն է տալիս վայելել վայրէջքի և թռիչքի հմայքը:

«Աերոպուերտո դե Կառասկո»-ն ավելին է, քան պարզապես օդային տերմինալը: Նրա այցելուները առևտրային մեծ ընտրություն ունեն. մեքենաների վարձույթ, արտարժույթի փոխանակման կետ, ավանդական ուտեստների` արագ սպասարկմամբ ռեստորաններ, նաև տեղական հագուստ, դեկորատիվ արվեստի նմուշներ և գեղեցիկ իրեր: Ընդ որում կան նաև ողջ տարածաշրջանի մակարդակով նշանակալի, 2.400 քմ ընդհանուր մակերեսով, հատուկ դիզայներական լուծումներով և բացառիկ իրերով աչքի ընկնող շքեղ «Free shop» խանութ սրահներ:

VIP Club օդանավակայաններ

Լատինաամերիկյան լավագույն VIP գոտիները գտնվում են «Աերոպուերտո դե Կառասկո»-ում: Այս տարածքները կահավորված են ավանգարդի ոճով և ստեղծվել են` ապահովելու յուրաքանչյուր ուղևորի հարմարավետությունը ուղևորության սկզբում և վերջում: Օդանավակայանի «VIP Club» սրահի այցելուները իրենց բոլոր կարիքները բավարարելու համար կարող են օգտվել առաջին կարգի համապատասխան ծառայություններից, որոնք են` արագ անցում,  սպասարկում գրանցման VIP սրահում, ուղեբեռի փոխանակում, մեքենայի հանձնում, ծածկով ավտոկայանատեղի ապահովում, քեյթրինգ, հանգստի սրահից, բիզնես կենտրոնից օգտվելու հնարավորություն, հատուկ մեքենաներով սպասարկվող տաքսի-ծառայություն, այդ թվում նաև այլ բացառիկ բարիքներից օգտվելու հնարավորություն:

Jueves, febrero 21st, 2013

«Կորպորասիոն Ամերիկա»-ն 200 մլն ԱՄՆ դոլարով գնեց «ՎԳԸ»-ի 81% -ը

«Southern Cross» ներդրումային հիմնադրամին պատկանող «ՎԳԸ»-ի (Վառելանյութի գլխավոր ընկերություն) բաժնետոմսերի 81%-ը 200 մլն ԱՄՆ դոլարով գնվեց «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից:

Վառելանյութի գլխավոր ընկերությունը («ՎԳԸ») հետազոտման և հիդրոկարբոնատների արտադրության 16 մասնաճյուղեր ունի, որոնցից տասներկուսը գտնվում են Արգենտինայում` Սանտա Կրուս, Նեուկեն, Ռիո Նեգրո, Սալտա, Ֆորմոսա քաղաքներում, իսկ մնացածը` Վենեսուելայում:

Գնորդ ընկերությունը` «Ունիտեք Էներջի»-ն, իր հերթին կառավարում է    «Կորպորասիոն Ամերիկա»-ի վառելանյութի բիզնեսը, որը հիմնադրվել է 2007թ.` հիմնականում Լատինական Ամերիկայում համապատասխան բնույթի հետազոտություններ կատարելու և հիդրոկարբոնատներ արտադրելու նպատակով: Վերջին հինգ տարիների ընթացքում բիզնեսի այս ոլորտում ունեցած մասնակցության արդյունքում ընկերությունն այսօր կարևոր տեղ է զբաղեցնում ինչպես հետազոտման, այնպես էլ հիդրոկարբոնատների արտադրության ոլորտներում: Ընկերությունը կառավարում է արգենտինյան հինգ գործող ավազաններից երեքը` նպատակ ունենալով բիզնեսի զարգացման համար նոր հեռանկարներ ապահովել:

Հարկ է նշել, որ անցյալ տարի «Կորպորասիոն Ամերիկա»-ն և «YPF» ընկերությունը ստորագրել են մի համաձայնագիր, որով «Կորպորասիոն Ամերիկա»-ն պարտավորվում է վառելանյութի բիզնեսում ներդնել ընդհանուր առմամբ  500 մլն ԱՄՆ դոլար` հաստատելով իր կարևոր տեղը այս շուկայում:

Miércoles, febrero 6th, 2013

«Կորպորասիոն Ամերիկա»–ն մրցանակ ստացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար

Հունվարի 30-ին Դուբայում տեղի ունեցավ օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով ցուցահանդես մրցանակաբաշխությունը: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» անվանակարգի մեկ ամսյա քվեարկության արդյունքների «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում:

Ավելի քան 20 նոմինացիաների քվեարկության արդյունքում «Կորպորասիոն  Ամերիկա»–ին շնորհվեց «Զարգացող լավագույն օդանավակայան» մրցանակը:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, մրցանակն շնորհվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր

Մարսելո Վենդեյին և «Աերոպուերտոս Արգենտինա 2000» -ի ենթակառուցվածքային գործունեության տնօրեն Մարսելո Մինոլիտին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող «Արաբիան Ռիչ» կազմակերպության կողմից առաջադրվել էր «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբաշխությանը» /«EMAA» «Emerging Airports Award»/:

2011թ. սեպտեմբերի 16 –ին Հայաստանում պաշտոնապես բացվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր համալիրը: Օդանավակայանը, որը ռազմավարական դիրք է գրավում Եվրոպայի և Արևելքի միջև, տարածաշրջանի համար կարևոր հանգույց է դարձել, որտեղ տարեկան սպասարկվում է 3 մլն ուղևոր:

Տերմինալները ունեն հակասեյսմիկ տեխնոլոգիա, լուսային և ջերմային արդիական համակարգեր, անվտանգության կիրառման տեխնոլոգիա և ուղևորների բարձրամակարդակ սպասարկման ծառայություն: Այս ամենն իրականացվել է միջազգային օդանավակայանների չափանիշներին համապատասխան:

Miércoles, enero 30th, 2013

Էդուարդո Էռնեկյանը Համաշխարհային տնտեսական ֆորումում հավաստիացրեց, որ Լատինական Ամերիկան կարիք ունի ենթակառուցվածքային այնպիսի ներդրման, ինչպիսին է «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքը

«Կորպորասիոն Ամերիկա» -ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը ներկա էր Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումին, որին մասնակցում են աշխարհի խոշոր գործարարները:

Էռնեկյանը նշեց, որ Լատինական Ամերիկան պետք է դիմակայի ենթակառուցվածքների ընդլայնման և արդիականացման հետ կապված մեծ մարտահրավերի` դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և կայուն տնտեսական աճ ապահովելու նկատառումով: Այս առումով նա նշեց, որ Եվրոպայում ներքին արտահանումը կազմում է 80%, Ասիայում` 50%, իսկ Լատինական Ամերիկայում` միայն 20%: Այսպիսով, եթե Լատինական Ամերիկայում ենթակառուցվածքների աճ ապահովվի, տարածաշրջանի առևտրի ծավալը կարող է կրկնապատկվել:

Կարևորելով ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը Լատինական Ամերիկայում` նա ընդգծեց «Բիոսեանիկո Ակոնկագուա» նախագծի նշանակությունը: Այդ մասնավոր նախաձեռնությունը Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցների և ունկնդիրների կողմից գնահատվեց որպես ապագային միտված կարևոր կապ, որը Չիլին և Արգենտինան կմիացնի  52 կմ երկարությամբ մի թունելով`ելք ապահովելով դեպի Անդյան Կորդիլերներ, ստեղծելով բացառիկ համակարգով մի միջանցք Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև:

Արգենտինացի գործարարն ընդգծեց հսկայածավալ ձեռնարկության առանձնահատկությունները` գլոբալ մակրոտնտեսական պարամետրերի հաշվառումով` մեկ անգամ ևս հիշատակելով Լատինական Ամերիկայում առևտրի և ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները: Էռնեկյանն ասաց, որ «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքը տրանսպորտային համակարգի կառուցմանը միտված մասնավոր նախաձեռնություն է, որը կբարելավի Հարավային Ամերիկայի և Ասիայի միջև ֆիզիկական և տնտեսական ինտեգրումը:

Ինչ վերաբերում է «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի ֆինանսավորմանը, Էռնեկյանը նշեց, որ նախագիծը մշակված է այնպես, որպեսզի նվազեցվեն ներդրումային ծրագրի օգտագործման իրական տարբերությունների վտանգները, միաժամանակ ապահովվի համապատասխանությունը երկարաժամկետ պահանջարկի աճին: Այնուհետև նա ընդգծեց հասարակության համար հիշյալ ծրագրի կարևորությունը: Նրա ներդրած յուրաքանչյուր դոլարն օգնում է ՀՆԱ –ը (համախառը ներքին արդյունք) բարձրացնել 1,7 –ից 2 դոլարով, մինչդեռ ՀՆԱ–ը բարձրանում է 1%-ով: Այս առումով «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի շնորհիվ առաջիկա 60 տարիների ընթացքում հնարավոր կլինի ապահովել անհրաժեշտ աշխատատեղերի կեսը:

Viernes, enero 18th, 2013

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը «Ինժեներ-կոնստրուկտոր» ամսագրում

«Ինժեներ-կոնստրուկտոր» ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանում 2011 – 2012թթ. ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուշագրավ կառույցի իրականացման համար շնորհված Ինժեներ Խոսե Լուիս Դելպինի մրցանակը ստանալու մասին:

IE-PREMIO-DELPINI-EVN

Lunes, noviembre 5th, 2012

Էդուարդո էռնեկյանը նշեց, որ իրենց համար շատ հարմար է օդանավակայանների հետ կապված գործունեությամբ զբաղվելը

«Կորպորասիոն Ամերիկա»-ն ի թիվս այլ ընկերությունների իր մասնակցությունը բերեց Պորտուգալիայի (ԱՆԱ) օդանավակայանների կոնցեսիոն մրցույթին: Դրան հաջորդեց Էդուարդո Էռնեկյանի բացառիկ հարցազրույցը «SIC» հեռուստաալիքի «Գործարար շաբաթ» հաղորդման շրջանակում, որը Պորտուգալիայի հեռուստատեսության ամենադիտվող տնտեսական ծրագրերից մեկն է:

Էդուարդո Էռնեկյանն ընդգծեց ընկերության նշանակալի փորձը օդանավակայանների կոնցեսիոն կառավարման ոլորտում` միաժամանակ նշելով Արգենտինայում իրենց ընկերության կողմից շուրջ 15 տարի ծավալվող գործունեությունը և 51 օդանավակայանների կառավարումն ամբողջ աշխարհով մեկ:

Էռնեկյանը բացատրեց, որ նշանակալի փորձը պորտուգալացիների առաջարկն ընդունելու վստահություն է ներշնչում իրենց. Պորտուգալիան ևս պատրաստվում է սեփականաշնորհել օդանավակայանների համակարգը, իսկ իրենք օդանավակայանների խմբի կառավարման մեջ փորձառություն ունեն ուղևորների մեծ հոսք ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Արգենտինան և Պերուն:

«Այդ ոլորտի գործունեության մեջ մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում, ոչ միայն կառավարում, այլև նախագծում և կառուցում են օդանավակայաններ: Վերջին 10 տարիների ընթացքում հեշտությամբ 8 -10 օդանավակայան ենք կառուցել և, կարծում եմ, այն եզակի ընկերություններից ենք, որոնք այդքան օդանավակայանային տերմինալներ են կառուցել աշխարհում:

Պորտուգալիան, իմ կարծիքով, մի զարդ է Եվրոպայում` տուրիզմի մի երկիր, որը, լեզվական առումով բավականին նմանություն ունի Արգենտինայի հետ` Պիրենեյան թերակղզու միջոցով ունեցած հարաբերության հիմունքով: Անկեղծորեն հավատում ենք, որ այդ երկրի տուրիզմի բիզնեսի ոլորտում բուռն զարգացում կարելի է ակնկալել: Տուրիզմը Եվրոպայի այս ճգնաժամային փուլից հետո, որոշակի փոփոխությունների հարմարվելով, թռիչքային զարգացում կապրի»:

Նա նաև անդրադարձավ Չիլին և Արգենտինան կապող «Բիոսեանիկո Ակոնկագուա» թունելին: Այդ աշխատանքը, գործարարի կարծիքով, հատուկ և բացառիկ դեր ունի իր ռազմավարական նշանակությամբ` առևտրի զարգացման և Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների միացման առավելության շնորհիվ:

Martes, octubre 30th, 2012

Մալվինյան պատերազմում զոհվածների ընտանիքները Էռնեկյանին երախտագիտություն հայտնեցին

Բուենոս Այրես, 30 հոկտեմբերի, 2012թ.: Այսօր Մալվինյան պատերազմում զոհվածների ընտանիքների կոմիտեն Էդուարդո Էռնեկյանին երախտագիտություն հայտնեց` Մալվինյան կղզիներում Դարվինի անվան գերեզմանատան հուշակոթողի կառուցումը հովանավորելու համար:

Գեներալ Սան Մարտինի անվան հրապարակում հուզիչ արարողություն տեղի ունեցավ: Էռնեկյանը նշեց, որ ցանկանում է հարգանքի տուրք մատուցել իրենց կղզիների պաշտպանության համար զոհվածներին և հատկապես նրանց ընտանիքներին, ովքեր այս երեսուն տարիները նվիրել են ոչ միայն հիշելով` այլև ամուր պահելով հավերժության կրակը, և դրա հետ միասին` նաև իրենց ներգրավելով այդ գործին: Նա նաև շնորհակալություն հայտնեց այն ընտանիքներին, որ ծնունդ են տվել այդպիսի երիտասարդ քաջերի:

Մրցանակը հանձնելիս կոմիտեի նախագահ Դելմիրա դե Կաոն իր հերթին երախտագիտություն հայտնեց գործարարին` ասելով, որ այդ ամենն արվել է նրա մեծահոգության և արիության շնորհիվ, և նրա գործը հավետ կմնա ոչ միայն իրենց, այլև  արգենտինացի հաջորդ սերունդների հիշողության մեջ:

Նա ի գիտություն ներկաների հուզմունքով հավելեց,  որ իրենք չեն գնացել գործարարի օգնությունը խնդրելու, այլ նա է իրենց փնտրել` իմանալով, որ մնացել են առանց աջակցության, և արդեն երկար տարիներ է, ինչ պայքարում են` հուշատախտակի տեղադրման համար:

2009թ. Էռնեկյանը հովանավորեց Մալվինյան կղզիների հուշակոթողի ստեղծումը: Գրեթե 2 ժամվա ճանապարհ է բաժանում այն  արգենտինական նավահանգստից: Սա նշանակալի իրադարձություն է Մալվինյան կղզիների կոնֆլիկտի ժամանակ զոհվածների ընտանիքների համար, ովքեր ամեն տարի այցելում և հարգանքի տուրք  են մատուցում: Բացի այդ` գործարարը մշտական կապ է պահպանում կոմիտեի հետ` ի նպատակ կառույցի պահպանման:

Jueves, octubre 25th, 2012

Ռաուլ Վալենբերգի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց Բուենոս Այրես նահանգի Լա Պլատա քաղաքում

23 հոկտեմբերի, 2012թ., Լա Պլատա. Վալենբերգի կիսանդրու բացման արարողությունը տեղի ունեցավ Լա Պլատա քաղաքի «Արգենտինո» թատրոնի առաջ:

Էդուարդո Էռնեկյանի, Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի հիմնադիր և նախագահ Բարուխ Թենեմբաումի և Լա Պլատայի քաղաքապետ դոկտոր Օսկար Պաբլո Բրուերայի մասնակցությամբ կատարվեց շվեդ հերոսի կիսանդրու բացումը, ով հազարավոր հույների և հրեաների կյանքեր է փրկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Էռնեկյանն իր ելույթում հույս հայտնեց, որ այս հուշակոթողը վառ կպահի նորագույն պատմության մեծ հերոսներից մեկի հիշատակը` դառնալով օգնության կարիք ունեցողներին պարզված ձեռքի հավերժական խորհրդանիշ:

Քաղաքապետը նշեց, որ ներկայացված բրոնզե հոյակապ աշխատանքը շատ հուզիչ է, այն հարգանքի տուրք է համերաշխությանն ու խաղաղությոանը նախանձախնդիր մի մարդու հիշատակին:

Նրա ծննդյան հարյուրամյակի հոբելյանական տարում կատարվող արարողությանն իրենց մասնակցությունը բերեցին նաև Շվեդիայի դեսպան Չարլոտ Ռանգբերգը և Իսրայելի դեսպան Դորիտ Շավիիտը:

Արգենտինացի քանդակագործ Խերոնիմո Վիլալբայի կողմից կատարված 75 սմ բարձրությամբ բրոնզե կիսանդրին նվիրվել էր հիմնադրամին:

Արարողությունը տեղի ունեցավ այսօր` ժամը 16:30-ին, 51-րդ և 10-րդ փողոցների խաչմերուկում:

Jueves, octubre 11th, 2012

Էռնեկյանը կստանա «Ընկերության առաջնորդ» մրցանակը

Բուենոս Այրես, 5 հոկտեմբերի, 2012թ., ուրբաթ:

Չորեքշաբթի օրը` հոկտեմբերի 10-ին, Ընկերության առաջնորդների ասոցիացիայի կողմից (ԸԱԱ) «Կորպորասիոն Ամերիկա»-ի նախագահ Էդուարդո Էռնեկյանին կհանձնվի «Ընկերության առաջնորդ» մրցանակը:

Միջոցառումը տեղի կունենա ժ. 19:00-ին «Սոֆիտել» հյուրանոցում, որը գտնվում է Առոշո 841 հասցեում:

ԸԱԱ-ն ձեռնարկատեր Էռնեկյանի հետ միասին կպարգևատրի նաև Պաոլո Ռոկային («Տեչնիթ» խումբ), Կարլոս Ռոթենբերգին («Մուլտիտեատրո»), Կարլոս Գարսիային («Գարբարինո» ՓԲԸ) և Էֆրային Սուչետին («Դիասեր» ՓԲԸ):

«Ընկերության առաջնորդ» մրցանակը 1998թ. սկսած Ընկերության առաջնորդների ասոցիացիան (ԸԱԱ) հանձնում  է այն անձանց, ովքեր մասնագիտական ոլորտում աչքի են ընկնում համարժեք բարեխղճությամբ:

Martes, septiembre 11th, 2012

«Կորպորասիոն Ամերիկա» -ն մրցանակ ստացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար

2011 – 2012թթ. ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուշագրավ կառույցի իրականացման համար «Կորպորասիոն Ամերիկա» –ին շնորհվեց Ինժեներ Խոսե Լուիս Դելպինի մրցանակը:  Քաղաքային, աշխարհագրական, մշակութային, կլիմայական, ինչպես նաև երկրաբանական առանձնահատկությունների տեսանկյունից նախագիծն իսկական մարտահրավեր էր արգենտինական թիմի համար, և դա գնահատվեց մեր երկրի շինարարական կարևորագույն փորձագետների կողմից:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ինժեներ-կոնստրուկտորների 22 –րդ սեմինարի շրջանակներում, որը տևեց մինչև սեպտեմբերի 7 –ը «Բորգես» մշակութային կենտրոնում: Մրցանակը շնորհվեց «Կորպորասիոն Ամերիկա» և «Ֆոնտան Բալեստրա և Ասոսիադոս» ընկերություններին, որոնք կյանքի են կոչել Հայաստանի օդանավակայանի ծրագիրը:

Ինժեներ Խոսե Լուիս Դելպինի մրցանակի նպատակը Արգենտինայում կոնստրուկտորական նախագծերի կատարելագործումն է, ծրագրի հայեցակարգային արժանիքների կարևորումը, ինչպես նաև գեղագիտական և գործառական տեսանկյունից տեսական և տեխնիկական նորարարությունների խթանումը: Մրցանակին արժանանալու համար շինարարական ծրագիրը հիմնականում պետք է մշակված լինի երկրում կամ երկրից դուրս:

Շնորհանդեսի ժյուրիի կազմում էին ինժեներ Ռաուլ Հուսնին ինժեներ-կոնստրուկտորների միությունից, ինժեներ Նեստոր Գուիտելմանը Արգենտինայի ինժեներների կենտրոնից և ճարտարապետ Խոսե Կարլոս Ֆերվենսան` ճարտարապետների կենտրոնական ընկերության ներկայացուցիչը:

«ԻԿՄ» –ը (Ինժեներ-կոնստրուկտորների միությունը) հիմնադրվել է 1975թ.:

Այն արգենտինական միություն է, որը համախմբում է ինժեներ-կոնստրուկտոր մասնագետներին: Դրա հիմնական նպատակը ճարտարագիտության զարգացումն է, մասնագիտական արժանապատվության կարևորումը, ինչպես նաև մասնագիտական գործունեության ընթացքում անդամների միջև բարոյական բարձր չափանիշների պահպանումը:

2011թ. սեպտեմբերի 16- ին «Կորպորասիոն Ամերիկա» –ի կողմից Հայաստանում պաշտոնապես բացվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր համալիրը: Օդանավակայանը, որը ռազմավարական դիրք է գրավում Եվրոպայի և Արևելքի միջև, տարածաշրջանի համար կարևոր հանգույց է դարձել: Խումբը 34.000 քմ տարածքի համար 160  մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել, որպեսզի տարեկան կարողանա սպասարկել 3.5 միլիոն ուղևորի:

Կառուցվել են մեկնման և ժամանման նոր սրահները, առևտրային տարածքները և VIP սրահները, որոնց ընդհանուր տարածքը ավելի քան 19.000 քմ է: Օդանավակայանն ունի հակասեսմիկ տեխնոլոգիա, լուսային և ջերմային արդիական համակարգեր, անվտանգության կիրառման տեխնոլոգիա և ուղևորների բարձրամակարդակ սպասարկման ծառայություն: Այս ամենը իրականացվել է միջազգային օդանավակայանների չափանիշներին համապատասխան:

Lunes, septiembre 10th, 2012

Էդուարդո Էռնեկյանը ԱՄՊ տեղեկագրում

Օսլոյում Առևտրի միջազգային պալատի պաշտոնական տեղեկագրում հատուկ գրանցում կատարվեց “Բիզնես հանուն խաղաղության” մրցանակի շնորհման առթիվ, որին արժանացավ “Կորպորասիոն Ամերիկա” –ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը:
Լուսանկարներ`
Մրցանակակիրները. ձախից աջ` Իբրահիմ Աբուլեյշ (Եգիպտոս), Լատիֆուր Ռահման (Բանգլադեշ), Ռեջինալդ Ա. Մենգի (Տանզանիա), Վլադաս Լասաս (Լիտվա), Էդուարդո Էռնեկյան (Արգենտինա) և Դավիթ Վ. Մակլենան (ԱՄՆ):

Martes, agosto 14th, 2012

Էդուարդո Էուռնեկյանը ՄԱԿ-ի Գլխավոր Գրասենյակում

Օգոստոսի 9-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Գյխավոր Քարտուղարի Տեղակալ` Յան Էլիասոնը, հանդիպում ունեցավ Էդուարդո Էուռնեկյանի և Ռաուլ Ուալենբերգ Հիմնադրամի Հիմնադիր և Նախագահ` Բարուխ Տենեմբաումի հետ:

(Ձախից աջ`Բարուխ Տենեմբաում, Յան Էլիասոն, Էդուարդո Էուռնեկյանը)

Martes, agosto 14th, 2012

Էդուարդո Էռնեկյանը ՄԱԿ-ի Գլխավոր Գրասենյակում

Օգոստոսի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ` Յան Էլիասոնը, հանդիպում ունեցավ Էդուարդո Էռնեկյանի և Ռաուլ Վալենբերգ հիմնադրամի հիմնադիր և նախագահ` Բարուխ Թենեմբաումի հետ:

(Ձախից աջ`Բարուխ Թենեմբաում, Յան Էլիասոն, Էդուարդո Էռնեկյանը)

Jueves, junio 21st, 2012

ՄԵՆՔ` ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ

Պատերազմից 30 տարի անց

(Էդուարդո Էրնեկյան, «Պերֆիլ» օրաթերթ,  16/06/2012)

2002 թվականի առաջին ամիսներին, մեր առաջին հանդիպման ժամանակ այն պահին Արգենտինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Քրիստոֆեր Ռոբինն ինձ հայտնեց այն մտահոգությունը, որ արտահայտվել էր Մալվինյան կղզիների պատերազմում զոհված արգենտինացիների ազգականների հանձնախմբի կողմից, գլխավորությամբ պարոնայք Հեկտոր Սիսներոսի, Սեզար Գոնսալես Տրեխոյի Լեանդրո Դե Լա Կլինայի և Տիկին Դելմիրա դե Կաոյի: Հարցը վերաբերվում է հիշատակի որևէ տեղի հատկացմանը, որտեղ արգենտինացիները կարողանային գլուխ խոնարհել զոհվածների հիշատակի առաջ: Այս մտահոգությունը ծագել էր 1991 թվականին նշված անձանց կոողմից կղզիներ կատարած այցի ժամանակ:

Ի սկզբանե ներգրավված լինելով բարձրացված հարցի մեջ, ես սկսեցի  հետամուտ լինել դիվանագիտական ​​գործընթացին այլընտրանքներ փրնտրելուն: Արժե հատկապես նշել, որ դեսպան Քրիստոֆերի միջամտությունն ու օժանդակությունը  վճռորոշ դեր խաղացին: Նրա պատրաստակամությունն ու  նպատակահղվածությունը, Արգենտինայի Արտաքին Գործոց Նախարարության ձեռնարկած քայլերի հետ միասին, հնարավոր դարձրեցին 1999 թվականի Հուլիս 14 –ին հուշակոթողի տեղադրումը Դարվինի գերեզմանատանը, որ հետագայում պատմական վայր և պատերազմում ընկածների գերեզման հայտարարվեց:

Ճշմարտությունն այն է, որ չնայած պատերազմում ընկածների ազգականների հանձնախումբն ուներ արդեն հուշարձանի գծագիրն ու առաջատար գաղափարներ, սակայն չունեին կամ չէին հասցրել հավաքել հարկ եղած միջոցներն այն իրականացնելու համար:

Այդ ժամանակ էր, որ ես անմիջականորեն միջամտեցի և 2003 թվականի Մարտին սսկսեցինք հուշակոթողի կառուցումը` 24 թիթեղներից բաղկացած, որոնց վրա գրված են 649 անուններ: Մոդելը տեղավորվեց Էզեյզա /Ezeiza/ միջազգային օդանավակայանում, որտեղ և կատարվեցին աշխատանքները, որպեսզի սգվորները կարողանան  ականատես լինել ամբողջ գործընթացին: Այդ նույն տարվա Նոյեմբերին աշխատանքն արդեն ավարտվել էր և համաձայնագիր ստորագրվեց այն  փոխադրելու և տեղադրելու վերաբեյալ:

Եվ վերջապես, 2004 թվականի փետրվարի 15-ին, նախատեսված վայրում տեղադրվեց հուշարձանը, որի վրա գրված է.  « Արգենտինայի ժողովրդի կողմից 1982 թվականին զոհված արգենտինացի զինվորների հիշատակին”:

Չնայած բոլոր տարաձայնություններին, բարոյական մեծ գիտակցությամբ երկու երկրներն էլ հանդես եկան միասնականորեն` ցոււցադրելով մարդկային անժխտելի արժանիքներ:

Ես վերջերս հնարավորություն ունեցա վերադառնալ կղզիներ հարգելու համար եր ընկած զինվորների հիշատակը: Զգացմունքը, որ մարդ ապրում է այնտեղ, շատ դժվար է արտահայտել … թերևս հնարավոր է բնութագրել Խորխե Լուիս Բրխեսի խոսքերով.  ”Մենք մեր հիշողություններն ենք` ցնորային պատկերների մի թանգարան…»:

Sábado, junio 16th, 2012

Էդուարդո Էռնեկյանը պարգևատրվել է Լատինական Ամերիկայի Առևտրի Պալատների կողմից

Բուենոս Այրես, 4 –ը Հունիսի 2012թ. – Արևմտյան կիսագնդի Արդյունաբերության ու առևտրի պալատների 33-րդ կոնգրեսի փակման ճաշկերույթի ժամանակ Էդուարդո Էռնեկյանին է հանձնվել Լատինական Ամերիկայի առևտրի պալատների «Կամակոլ» մրցանակը:
Արգենտինահայ գործարարն այս մրցանակին արժանացել է որպես իր գերազանց գործարար նախաձեռնություններով 2011 թվականին աչքի ընկած անձնավորություն: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսի 1-ին, Քորալ Գաբլզում, ԱՄՆ, Ֆլորիդա: «Անկեղծ համեստությամբ ասեմ, որ այս մրցանակը ես չեմ ընդունում որպես իմ անձնական արժանիքների ճանաչում, այլ հազարավոր այլ գործարարների, ովքեր, ստեղծարար ոգով տոգորված, ջանում են ավելի լավ հասարակություն ստեղծել, առանց ընկնելու վարչարարության և կառավարության, գործարարի ու աշխատավորի միջև տարաձայնությունների մեջ», նշեց  Էռնեկյանը մրցանակը ստանալուց հետո: Էդուարդո Էռնեկյանը վերջերս Օսլոյում, Նորվեգիա, արժանացել է նաև   «Գործարարությունը` հանուն խաղաղության» մրցանակին, որ հաստատված է Նոբելյան Մրցանակի արժանացածների կողմից: Այս մրցանակը տրվել է Լատինական Ամերիկայի գործարար շրջանակներում ծավալած ակնառու  գործունեության համար:
Բացի Էդուարդո Էռնեկյանից, պարգևատրվել են նաև Ֆրանսիսկո Սանչեսը` Հյուսիսամերիկյան առևտրի բաժնի միջազգային առևտրի քարտուղար, ինչպես նաև Մայամիի «Լաս Ամերիկաս» պարբերականից Հելեն Ագիռե Ֆեռեն` որպես հասարակական գործիչ , հասարակական կապի ոլորտում իր կատարած կարևոր աշխատանքի համար:

Martes, junio 12th, 2012

ՄԵՆՔ` ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ

Պատերազմից 30 տարի անց

(Էդուարդո Էռնեկյան, «Պերֆիլ» օրաթերթ,  16/06/2012)

2002 թվականի առաջին ամիսներին, մեր առաջին հանդիպման ժամանակ այն պահին Արգենտինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Քրիստոֆեր Ռոբինն ինձ հայտնեց այն մտահոգությունը, որ արտահայտվել էր Մալվինյան կղզիների պատերազմում զոհված արգենտինացիների ազգականների հանձնախմբի կողմից, գլխավորությամբ պարոնայք Հեկտոր Սիսներոսի, Սեզար Գոնսալես Տրեխոյի Լեանդրո Դե Լա Կլինայի և տիկին Դելմիրա դե Կաոյի: Հարցը վերաբերվում է հիշատակի որևէ տեղի հատկացմանը, որտեղ արգենտինացիները կարողանային գլուխ խոնարհել զոհվածների հիշատակի առաջ: Այս մտահոգությունը ծագել էր 1991 թվականին նշված անձանց կողմից կղզիներ կատարած այցի ժամանակ:

Ի սկզբանե ներգրավված լինելով բարձրացված հարցի մեջ, ես սկսեցի  հետամուտ լինել դիվանագիտական ​​գործընթացին այլընտրանքներ փնտրելուն: Արժե հատկապես նշել, որ դեսպան Քրիստոֆերի միջամտությունն ու օժանդակությունը  վճռորոշ դեր խաղացին: Նրա պատրաստակամությունն ու  նպատակահղվածությունը, Արգենտինայի Արտաքին Գործոց Նախարարության ձեռնարկած քայլերի հետ միասին, հնարավոր դարձրեցին 1999 թվականի Հուլիս 14 –ին հուշակոթողի տեղադրումը Դարվինի գերեզմանատանը, որ հետագայում պատմական վայր և պատերազմում ընկածների գերեզման հայտարարվեց:

Ճշմարտությունն այն է, որ չնայած պատերազմում ընկածների ազգականների հանձնախումբն ուներ արդեն հուշարձանի գծագիրն ու առաջատար գաղափարներ, սակայն չունեին կամ չէին հասցրել հավաքել հարկ եղած միջոցներն այն իրականացնելու համար:

Այդ ժամանակ էր, որ ես անմիջականորեն միջամտեցի և 2003 թվականի Մարտին սկսեցինք հուշակոթողի կառուցումը` 24 թիթեղներից բաղկացած, որոնց վրա գրված են 649 անուններ: Մոդելը տեղավորվեց Էզեյզա /Ezeiza/ միջազգային օդանավակայանում, որտեղ և կատարվեցին աշխատանքները, որպեսզի սգվորները կարողանան  ականատես լինել ամբողջ գործընթացին: Այդ նույն տարվա Նոյեմբերին աշխատանքն արդեն ավարտվել էր և համաձայնագիր ստորագրվեց  այն  փոխադրելու և տեղադրելու վերաբերյալ:

Եվ վերջապես, 2004 թվականի փետրվարի 15-ին, նախատեսված վայրում տեղադրվեց հուշարձանը, որի վրա գրված է.  «Արգենտինայի ժողովրդի կողմից 1982 թվականին զոհված արգենտինացի զինվորների հիշատակին»:

Չնայած բոլոր տարաձայնություններին, բարոյական մեծ գիտակցությամբ երկու երկրներն էլ հանդես եկան միասնականորեն` ցուցադրելով մարդկային անժխտելի արժանիքներ:

Ես վերջերս հնարավորություն ունեցա վերադառնալ կղզիներ հարգելու համար մեր ընկած զինվորների հիշատակը: Զգացմունքը, որ մարդ ապրում է այնտեղ, շատ դժվար է արտահայտել … թերևս հնարավոր է բնութագրել Խորխե Լուիս Բրխեսի խոսքերով.  «Մենք մեր հիշողություններն ենք` ցնորային պատկերների մի թանգարան…»:

Miércoles, junio 6th, 2012

Էդուարդո Էրնեկյանը պարգևատրվել է Լատինական Ամերիկայի Առևտրի Պալատների կողմից

Բուենոս Այրես, 4 –ը Հունիսի 2012թ. – Արևմտյան կիսագնդի Արդյունաբերության ու Առևտրի Պալատների 33-րդ կոնգրեսի փակման ճաշկերույթի ժամանակ Էդուարդո Էրեկյանին է հանձնվել Լատինական Ամերիկայի Առևտրի Պալատների «Կամակոլ» մրցանակը:  
Արգենտինահայ գործարարն այս մրցանակին արժանացել է որպես իր գերազանց գործարար նախաձեռնություններով 2011 թվականին աչքի ընկած անձնավորություն: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել անցյալ տարվա Հունիսի 1-ին, Քորալ Գաբլզում, ԱՄՆ, Ֆլորիդա: «Անկեղծ համեստությամբ ասեմ, որ այս մրցանակը ես չեմ ընդունում որպես իմ անձնական արժանիքների ճանաչում, այլ հազարավոր այլ գործարարների, ովքեր, ստեղծարար ոգով տոգորված, ջանում են ավելի լավ հասարակություն ստեղծել, առանց ընկնելու վարչարարության և Կառավարության, գործարարի ու աշխատավորի միջև տարաձայնությունների մեջ», նշեց  Էրնեկյանը մրցանակը ստանալուց հետո: Էդուարդո Էրնեկյանը վերջերս Օսլոյում, Նորվեգիա, արժանացել է նաև  է «Գործարարությունը` հանուն խաղաղության » մրցանակին, որ հաստատված է Նոբելյան Մրցանակի արժանացածների կողմից: Այս մրցանակը տրվել է Լատինական Ամերիկայի գործարար շրջանակներում ծավալած ակնառու  գործունեության համար:
Բացի Էդուարդո Էրնեկյանից, պարգևատրվել են նաև Ֆրանսիսկո Սանչեսը` Հյուսիսամերիկյան Առևտրի բաժնի Միջազգային Առևտրի քարտուղար, ինչպես նաև Մայամիի «Լաս Ամերիկաս» պարբերականից Հելեն Ագիռե Ֆեռեն` որպես հասարակական գործիչ , հասարակական կապի ոլորտում իր կատարած կարևոր աշխատանքի համար:

Lunes, mayo 28th, 2012

Էդուարդո Էրնեկյանի հարցազրույցը արգենտինյան «Պերֆիլ» օրաթերթին

Արգենտինայի ամենաազդեցիկ գործարարներից մեկը, որին Նոբելյան մրցանակակիրների կողմից հանձնվել է Խաղաղության Մրցանակը, որից առաջ էլ համարժեք մրցանակ էր հանձնվել ՄԱԿ-ի կողմից, կարծում է, որ Կառավարրությունը պարտավոր է բացատրել, թե որոնք են նրա ծրագրերն ապագայի համար, որպեսզի կարողանա դիմակայել վստահության կորստին` կապված ապրանքների ներմուծման  արգելափակման հետ: Տիար Էրնեկյանը կարծում է, որ Արգենտինան պետք է հաստատուն լինի և վեերջնական որոշում կայացնի աշխարհում գլխավոր դեր ստանձնելու համար:
Մագդալենա Ռուիս Գինյասո

Բուենոս Այրեսի վրա իջնում է անձրևոտ երեկոն և Էդուարդո Էրնեկյանի առանձնասենյակում, (որ մի ժամանակ դերձանների ատադրամաս էր և որտեղ շնորհալի տիկինները դազգահների վրա կտավ էին գործում, մինչ Տիար Էրնեկյանի մտքում սաղմնավորվում էր մի բան, որ հետո կոչվեց «Cablevisión») աչքի է ընկնում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների կողմից նրան հանձնված Գործարարությունը` Հանուն Խաղաղության հատուկ մրցանակը:
— Նոբելյան մրցանակակիրները հավաքվել են միասնաբար որոշելու տարվա այն գործարարներին, ովքեր ներդնում ունեն խաղաղության գործում: Մի քանի ամիս առաջ էլ ես ստացել եմ ՄԱԿ –ի մրցանակը` որպես Բարի Կամքի Դեսպան, եւ ինչպես տեսնում եք, – ժպտում է, – այս տարին ինձ համար երջանիկ տարի է, քանի որ հունիսի 1 – ին էլ  Լատինամերիկյան Առեւտրի Պալատի (Camacol) կողմից ինձ հանձնվեց հատուկ մրցանակը, որ տրվում է Լատինական Ամերիկայի ձեռնարկատերերին` տարվա ընթացքում կատրված կարևոր աշխատանքների համար: Ուրեմն 3 պարգևներ են: Այս տարի հաջողության տարի է:
- Դուք ասում եք, որ հաջողակ տարի է, սակայն հաջողությանն, անկասկած, պետք է հասնել: Կարծում եմ, որ շատ են այն լրագրողները, որոնք հիշում են մանվածքի արհեստանոցը` վերին հարկում և հեռուստաընկերության միակ աշխատասենյակը` վարի հարկում, դիմահարդարման սենյակն էլ պատահական մի գրասենյակում էր տեղադրված: Նման չէ կախարդական փայտիկի շարժումով ստեղծվածի: Մյուս կողմից էլ, ցանկացած ոք, որ ինքնաթիռ բարձրանա, չի կարող չնկատել, որ մեկնարկային կետը Արգենտինյան Օդանավակայաններ 2000 –ն է:
- Այո, դա աշխատանք է: Բայց նաև` հաջողություն: Իհարկե, այս ամենը գալիս է Արգենտինան և աշխարհը ընկալելու ձևից: Սակայն, ես նորից եմ պնդում, որ ունենք լավ գործընկերներ,  ամուր առողջություն և լավ ընկերներ, որ ուղեկցում են ինձ: Կյանքում անհրաժեշտ է բախտ`հաջողություն ունենալ:
- Սակայն սա դժվար երկիր է: Պայմանները բարդ են: Ի՞նչպես կվերլուծեիք իրադրություննն այժմ:
Էրնեկյանը հոգոց է հանում ու հետո ասում.
- Տեսեք, ես տեսնում եմ, որ սա մեծ հնարավորությունների երկիր է եղել ու շարունակում է մնալ այդպիսին: Այսինքն` պատկերացրեք մեկին, որ շատ պաշար ու միջոցներ ունի: Բացատրեմ. Հավանաբար չկա ավելի լավ օրինակ, քան Արգենտինայի ունեցած բացահայտ պաշարները. հանքանյութեր, քարյուղ,  դաշտերի հարստությունը: Իսկ դա չի անցնում տարիների ընթացքում, քանի որ խոսքը արտադրված պաշարների մասին չէ, որ որոշակի ժամկետ ունեն:  Տեսեք, թե ինչ ունի Արգենտինան: Պատագոնիան` նավթ և գազ: Այժմ ապացուցված է` գազերի ու մազութի պաշարներ, դաշտեր, որ տարեկան երկու բերք են տալիս: Սա շարունակում է մնալ Արգենտինայի հիմնական արժեքը և դեռ այդպես էլ կշարունակվի: Մի օր լրջորեն կորոշենք, որ Արգենտինան մաս կազմի ժամանակակից աշխարհի, ոչ թե վաղվա, այլ այսօրվա: Մի օր մենք` արգենտինացիներս, կորոշենք մասն կազմել այն սերնդի, որ ասում է. «Ցանկանում եմ նախաձեռնող լինել»  և ոչ թե զուտ դիտող և հարստություննեը հաջորդ սերնդին փոխանցող: Ոչ, ես պետք է մնամ, ես պետք է օգտվեմ այդ հարստություններից և, որպես արդյունք, մասն կկազմեմ այսօրվա աշխարհի:
-Որքա՞ն պետք է սպասենք դրան:
- Ե՞րբ կհասնենք այդ օրվան: Ոչ ոք չգիտի. Բախտի բան է:
Կասկած նկատելով մեր հայացքներում, բացատրում է.
- Հաջողությունը հանգամանքների այն բերումն է, ուր բաղադրիչների չափերն այնպիսի մեծության են հասնում, որ անհնար է որևէ փոփոխություն կատարել: Այստեղ ցանկացած բան կարող է տեղի ունենալ: Ես չեմ կարող փոխել տեղի ունենալիքը, երբ դուրս գամ այստեղից:  ալ այստեղ: Դուք հասկանո՞ւմ  եք: Երբ բացհայտորեն ցուցադրում ենք հանգամանքները կառավարելու ցանկության բացակայությունը, այն ինչ տեղի է ունենում` բախտի բան է: Երբեմն նույնիսկ մի փոքր հաջողություն: Նշենք, որ ինչ – որ պահի, Լատինաամերիկյան այլ երկրներ պարզորոշ գիտակցել են դա:
- Օրինա՞կ…
- Ես նկատի ունեմ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չիլին, Պերուն, Բրազիլիան և հենց Ուրուգվայը:
- Նրանք մեզանից ավելի շատ միս են արտահանում…
- Նրանք ակնհայտ սոցիալական գծերով և սոցիալական քաշ ունեցող մեծ քաղաքական տենոր ունեն և գտնում են, որ պետք է համապատասխանեցնեն և ներդաշնակեցնեն հասարակության մասնակցությամբ կառուցողական ցանկություններն ավելի լայն  համատեքստի հետ, այսինքն` համաշխարհայինի հետ: Կարծում եմ, որ մենք մոտ ենք դրան ու ցանկացած պահի կարող ենք հասնել դրան:
- Եթե խոսենք աշխարհի մասին, ապա այն ինչ կատարվում է, մեր  պատմության մեջ արմատական փոփոխություն է կատարվել, ինպիսին է, թերևս հետպատերազմյան 1918 թվականի հետ համեմատելի իրավիճակում գտնվող Եվրոպայի ազդեցությունը:
- Սա երկու տեսակ աճի գործընթաց է:     2-րդ Համաշխարհային Պատերազմի ավարտից հետո Եվրոպան խաղաղության ժամանակաշրջան ապրեց, սահմանների, իր պատմության մեջ աննախադեպ փոփոխություններով: Հիշենք, որ ԽՍՀՄ –ը, որ սոցիալիստական վարչակարգ էր, հասել էր Գերմանիայի կենտրոն: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան և Հունաստանը դարձել են Արևմտյան Եվրոպայի տնտեսական գործունեության մասն են կազմել, որն էլ իր հերթին նկատելիորեն աճեց: Իհարկե, որ մեկը չի կարող երաշխավոել, որ աճը կլինի գծային: Բոլոր երկրները սովոր են կարծել, որ մեկ շնչին հասնող 5000 կամ 10000 եկամուտից հեշտությամբ կարելի է անցնել 40 հազարի և կարելի է շարունակել մինչև 80 կամ 100 հազար: Սակայն այդպես չէ: տեխնոլոգիան նույնպես սահման ունի: Ոչ թե տեխնոլոգիան ինքնին, այլ այն ինչ կարող է t տեխնոլոգիան ինքնին, այլ այն, ինչի կարող է հանգեցնել: Կարող է օտարել հասարակությանը: Ինչպես ասացի, մենք սովոր ենք գծային մտածողությանը (եկամուտների ինքնաբերաբար աճին), և կրկնում եմ, որ այդպես չի լինում:  Որոշակի ժամանակաշրջաններում  կամ որոշ պահերի, հասարակությունը գիտի, որ ամեն բան լավ է ճնշում է գործադրում սոցիալ – տնտեսական կամ այլ տիպի բարեփոխումների համար, սակայն, ցավոք սրտի, եթե այդ բարեփոխումները պետությունների ուժեղ արդյունավետության մաս չեն կազմում, հասարակությունը պետք է հրաժարվի դրանցից, որպեսզի շարունակի ներդաշնակ ապրել: Այլ ճանապարհ չկա:
- Իսկ օրինակ ` Չինաստանի դե՞պքը:
- Ինձ չի անհանգստացնում Չինաստանի առաջընթացը: Ես տեսնում եմ 1500 մլն բնակչով մի երկիր, որ բարելավում է կենսամակարդակը: Եվ կարծում եմ, որ միանգամայն տրամաբանական է, որ ոչ միայն Չինաստանի, այլև Հնդկաստանի, Պակիստանի և Ինդոնեզիայի (այսինքն` Հարավային Ասիայի երկրների) քաղաքացիները ձգտում են ավելի լավ կենսամակարդակի: Ինձ համար, որպես մարդ արարածի, ոչ մի հաճույք չի պատճառում, որ լինեն աղքատության մեջ` օրը դոլարի 50 ցենտով ապրող անձինք: Այնպես որ, ինձ բանական է թվում, որ այդ ժողովուրդները լավ կենսամակարդակ ունենան: Որքան լավ կլիներ, եթե նախ վերջ տրվեր տարածաշրջանային հակամարտություններին, հետո 300 – 400 տարի տևող ազգամիջյան պատմական առճակատումներին: Այժմ այլևս գործնականում գոյություն չունեն այն մեծ հավակնությունները: Ոչ անգլիացիներն են խնդրում, որ ինչ որ բան իրենց թողնեն և ոչ էլ Ճապոնացիներն են ցանկանում առաջ ընթանալ` որևէ մեկին ճզմելու գնով: Ամերիկացիներն էլ, որ ունեն կառավարման այլ համակարգ և քաղաքական հարցերում կառավարման այլ ձևեր, տարածքային առավելությունները չեն հայցում: Մյուս կողմից, կան երկու գործոններ, որոնք ևս պետք է հաշվի առնել. Առաջին, որ ցանկացած հակամարտության համար վճարվում է մարդկային կյանքերով և  երկրորդ` հաղորդակցության համակարգը մերժում է հասարակության ռազմատենչ մասի միտումները: Երկուսն էլ խիստ դրական գործոններ են, որոնք ցույց են տալիս, որ. մարդկային կյանքն արժեք ունի և, բացի այդ, մարդիկ դեմ են հակամարտություններին ու  չեն ուզում վճարել մարդկային կյանքերով և պահանջում ենք հաշվի առնել մեր ձայնն ու մեր խնդիրները և հակամարտության ծագման դեպքում միմյանց տեղյակ կպահենք համացանցի միջոցով:  Պատկերացնենք միայն, որ անցյալում լուրերը հասնում էին շաբաթների կամ ամիսների ընթացքում:
- Դուք, Պարոն Էռնեկյանի, անսպառ եռանդի տեր մարդ եք (և այս կառույցը դրա ապացույցն է), ասցեք, ինչպե՞ս եք գնահատում առաջընթացն Անգոլայում:
Դե, առաջընթացն Անգոլայում խիստ ուշագրավ է ինձ համար: Հարկ է նշել բոլոր մանրամասերը: Արևելյան կամ արաբական բոլոր երկրներում Արգենտինան բավական կարևոր ներկայություն ունի:  հետ կարեւոր է Արգենտինայի ներկայությամբ. Մեր դեսպաններն այնտեղ «իշխանիկներ» չեն, որ ապրում են երկրի դրոշակը դռան վրա ամրացրած մեծ տան մեջ: Պատմականորեն են պատրաստվել դրա համար, ու մեր դեսպանների ներկայությունը պետք է ունենա նաև գործարար բովանդակություն և պարտադիր պետք է ընդգրկի արգենտինյան արտադրության ապրանքների տեղաբաշխումը տեղի շուկաներում: Ոչ մի վատ բան չեմ տեսնում մեկն էլ լինի Անգոլան կամ որևէ այլ երկիր: հավանաբար այս փորձը պետք է կրկնել նաև շատ այլ ժողովուրդների մեջ:
- Եվ, դարձյալ մեր երկրին անդրադառնալով, ինչպե՞ս եք վերլուծում այն սահմանափակումները, որ ունենք, օրինակ, ապրանքների ներկրման ոլորտում:
- Ես բազմիցս ասել եմ, որ անձամբ ինձ չի անհանգստացնում Պետության կողմից վարված քաղաքականության տեսակը: Պետությունն իր ընդունած որոշումները տեսնում է ավելի հեռակա կտրվածքով Ինձ մտահոգում է  որոշակիության և միջին և հեռահար ծրագրի բացատրության պակասը: Որպես գործարար ես ցանկանում եմ  ակտիվ լինել այս գործընթացում, քանի որ սա մեր երկիրն է, այդպես չէ՞: Նրա գործերը պետք է լավ գնան: Սա ժողովրդավարական կառավարություն է, ժողովրդի կողմից ընտրված, ուրեմն ամեն ինչ պետք է լավ լինի:  Իսկ ի՞նչ պետք է անել, որ գործերը լավ գնան: Ինչ վերաբերվում է ինձ, ես կխնդրեի, որ ինձ բացատրեն ծրագրի մանրամասները, որպեսզի ես միանամ նրանց: Գիտակցաբար միացած եմ, սակայն ինձ հարկավոր է ամբողջ խորությամբ ճանաչել ծրագիրը, որպեսզի օգնեմ դրա իրականացմանը: Ինձանից ներդրումնե՞ր են խնդրում: Ես ներդրումներ կկատարեմ: Ես ներդրումներ կատարում եմ, սակայն շատ դեպքերում, կարծում եմ, որ բավարար չեն: Պետք է ավելի լայնորեն մանրամասնել, որպեսզի ուղղակի կամ անուղղակի կերպով չառաջանա անվստահություն, որ առկա է տվյալ պահին:
- Քիչ առաջ խոսեցինք ժողովուրդների իշխանության մասին: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում անհատի իշխանությունը: Ի՞նչ է իշխանությունը Ձեզ համար, որ  բազմաթիվ ճակատամարտեր է տվել:
- Անհատի իշխանությունը… – կիսաձայն մտորում է,-  այսօր ունենք անհատին, ունենք մեծ բաժնետիրական ընկերրությունը և երկրները: Հնարավոր է, որ վերջին տարիներին ժողովուրդներն ավելի են գիտակցում, թե ինչ է նշանակում իշխանություն գործադրել (բոլոր առումներով) բաժնետիրական ընկերությունների և անհատների նկատմամբ: Պատմության որոշակի ժամանակահատվածում (ոչ շատ հեռավոր) անհատները մեծ արժեք ունեին, եթե իրական  իշխանություն էին կիրառում: Հաստատուն հիմք ունեին ու կիրառում էին իշխանությունը: Տնտեսական հզորությունը նաև քաղաքական ուժ է: Սա տարիների ընթացքում արդեն կորցնում է իր իմաստը և ժամանակակից իրադրությունը մեզ ցույց է տալիս, որ քաղաքացին, այո՛, ունի իշխանություն, սակայն որևէ կազմակերպության շրջանակներում: Եթե այդ կազմակերպությունը տնտեսական է, ուրեմն` նաև կարևոր է: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ տեսականորեն այն կարող է լինել համախմբություն կամ կորպորացիա: Հիշեք, որ կորպորացիաներն ակնառու մասն ունեն որևէ գործունեության ամբողջական արդյունքում, սակայն ովքեր ի վերջո կարգավորում են ամենը` պետություններն են: Այսօր կորպորացիաներն են պետության գործիքներն են և ոչ թե հակառակը:  Մի ժամաանակ ամեն ինչ տարբեր էր, սակայն այժմ Պետություններն օգտագործում են կորպորացիաները որպես իրենց քաղաքական շահերի համար անհրաժեշտ գործիքներ:
- Շատ լավ, Պարոն Էրնեկյան, Դուք ավելի ընդարձակեցիք հարցը: Սակայն Ձեզ համար, օրինակ, երբ երեխա էիք, հետո` երիտասարդ (տեսնում ենք, որ նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհը շատ տարբեր էր,  ծնողների կողմից սիրվախ երեխա եք եղել), որտեղի՞ց պայքարելու այնքան ուժ այստեղ հասնելու համար:
-  Դա մեծ չափով շնորհիվ այն դաստիրակության, որ ստացել եմ իմ գաղթական հորից:  Գաղթական հայրս գալիս է մի… – մտորում է, – Կարող եմ խոսել իմ ծնողների մասին, հայ ծնողների, որ եկել են շատ անհյուրընկալ հակամարտող երկրներից, որ տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել ու եկել են մի երկիր, որ այնքան ազատ էր ու… ազատամիտ… ինչպիսին Արգենտինան է: Նրանց համար, ակնհայտորեն, դա մի օրհնություն էր, սակայն ես երբեք չեմ զգացել հորս օտարերկրացի լինելը: Ինձանից ավելի արգենտինացի էր: Աստված մի արասցե որևէ մեկը վատ խոսեր Արգենտինայի մասին: Ազատությունը, որ հայրս ստացել էր այս երկրում, նրան թույլ էր տվել այստեղ մեծացնել իր զավակներին: Միայն այստեղ ապրած առաջընթացի համար արդեն պարտական էր միայն ու միայն Արգենտինային: Ինչպես արդեն ասացի` շատ հայրենասեր ենք եղել: Ինչ ասեմ, այն ժամանակվա դաստիարակությունը, համենայն դեպս այն դաստիարակությունը, որ ես եմ ստացել, բավական կոփող դաստիարակություն էր: Որպես մանր  ձեռնակատեր իմ հոր դժվարությունների մասին խոսում էին սեղանի շուրջ: Այն ժամանակներում մարդիկ ճաշում  և ընթրում էին տանը: Հիմիկվա պես չէր, երբ ընտանիքը միայն ուշ երեկոյան է հավաքվում: Խոսքս 30-ական թվականների մասին է: Այն ժամանակներում կեսօրին ճաշում էինք տանը: Բոլորը տուն էին վերադառնում, ճաշում և հետո վերադառնում իրենց գործին: Ընտանեկան զրույցներն էլ ինքնանպատակ չէին: Հիմնականում խոսվում էր այնմասին, թե ինչպես են գնում ընտանիքի գլխավորի գործերը: Այսինքն` ինչպես էին ընթանում հորս գործերն աշխատանքի վայրում: Այսպիսով բոլորս իմանում էինք երբ էին գործերը լավ, երբ` վատ: Եթե անգամ ընթացքում սահուն, աննկատ կարգավորվում էր, միևնույն է, թողնում էր իր սերմնահատիկը… Կոչենք դա շարունակականության, հետաքրքրության, ճակատագրի, կյանքի  սերմնահատիկ, կարևորն այն է, որ դա մեր իրականությունն էր, որում ապրում էինք:
-Քանի՞ եղբայր եք:
-Երեք: Այս շարունակականության սերմնահատիկը, որի մասին խոսեցի, այնքան էլ ծիլեր չտվեց: Երեքիցս երկուսը նվիրվեցին բժշկությանը: Միակը, որ շարունակեց ձեռնարկատիրոջ գործունեությունը` ես էմ:
-Շարունակելով անհատական ջանքերի թեման, հետաքրքիր է դիտել այսօրվա երիտասարդների վարքը: Ձեր կարծիքով երիտասարդները (որ քաղաքական նորաձևություն են դարձել) այսօր կյանքի կառուցողական ընկալում ունե՞ն արդյոք, թե՞ ընդունում են արդեն նշված բախտի, հաջողության հրաշքը:
- Եթե դուք չեք հավատում բախտին, հավատացեք երիտասարդներին: Երիտասարդները սխալվում են: Անսխալականները մենք ենք` մեծերս և այնուամենայնիվ նրանք կհաղթեն, որովհետև կանեն ինչ որ իրենք ցանկանան: Ու հենց դա էլ բախտն է:
- Եվ վերջում, Պարոն Էրնեկյան, երբ Դուք խոսում էիք Ձեր ընտանիքի մասին, ես հանկարծ պատկերացրեցի մի տարօրինակ իրավիճակ. Եթե Դուք հիմա հանդիպեիք Ձեր հոր հետ, ի՞նչ կասեիք նրան:
- Տեսեք, եթե ես հիմա հանդիպեի հորս, գուցե ժամանակ չէի ունենա որևէ բան ասելու, քանի որ նա անմիջապես կբողոքեր, ասելով որ ես ինչ որ բան սխալ եմ արել:

Viernes, mayo 18th, 2012

Նախաձեռնությունը որպես կյանքի փիլիսոփայություն

Էդուարդո Էուրնեկիանը` Լատինական Ամերիկայի ամենաճանաչված ձեռնարկատերերից մեկը, վերլուծում է Արգենտինայի ապագայի աճի առավելությունները:

Լրագրող.

- Կորպորատիվ Ամերիկան ղեկավարում է կոնսորցիան, որը զբաղվում է Corredor Bioceánico Central (Երկու Օվկիանոսների Կենտրոնական Ճանապարհ) – ի զարգացմամբ: Մեծ նշանակություն ունեցող մի ծրագիր, որն իր ծավալով մրցում է Պանամա Նեղուցի հետ:

- Որպես Կորպորատիվ Ամերիկայի Գլխավոր Կառավարիչ, ի±նչը Ձեզ դրդեց հանձն առնել նման նախաձեռնում:

Էդուարդո Էուրնեկիան .

- Կարևոր է դիտարկել սահմանների բաց լինելը և վերջինիս դերը նվաճումների օպտիմալացման մեջ, որը մարդկանց հաղորդակցվելու հնարավորություն կտա: Corredor Bioceánico Central նախագծի դեպքում նկատի ունեցանք Խաղաղ Օվկիանոսի ռազմավարական կարևորությունը համաշխարհային տնտեսության շրջանակներում:

Այս նախագիծը, որը պահանջում է 3 հազար միլիոն ԱՄՆ դոլլարի նախնական ներդրում, միացնում է Լուխան դե Կուժո գյուղը` Արգենտինայում Լոս Անդես գյուղի հետ` Չիլիում 52 կմ երկարություն ունեցող երկաթուղու միջոցով, որը կձգվի Անդես լեռնաշղթայով ծովի մակակարդակից 2300 մ բարձր:

Նախագիծը ավարտին հասցնելով` Corredor (Ճանապարհ) – ը թույլ կտա MERCOSUR – ին (Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի կողմից ստեղծած շուկա) մուտք ունենալու Ասիայի և Օվկիանիայի շուկաներ, ինչպես Չինաստան և Ավստրալիա, այնպես  Մեքսիկայի արևմտյան ափ և Միացյալ Նահանգներ:

Այս մուտքի իրականացումը ավելի քիչ ծախս և համարձակություն է իրենից ներկայացնում քան որ առաջացնում է Andes-ի թշնամի կլիման: Ներկայումս Չիլին և Արգենտինան տարեկան փոխանակում են 7,5 միլիոն տոննա ապրանք Cristo Redentor երկրային ճանապարհի միջոցով, որը խիստ եղանակի պայմաններում փակվում է տարեկան 2 ամիսով: Այդ նպատակով Corredor (ճանապարհ) – ը վճռորոշ ազդեցություն կունենա նահանգի սոցիալական և տնտեսական զարգացման վրա:

Ճանապարհը, նահանգի մակարդակով, շահավետ կլինի մի տարածքի համար, որը ներկայացնում է մայրցամաքի գործունեության 70%-ը, միջազգային մակարդակով կլինի ուղիղ, ապահով և քիչ էներգիա սպառող ճանապարհ, որը կմեծացնի պահանջարկը և, որպես արդյունք, կնպաստի շուկաների զարգացմանը:

Հետզհետե, երկրորդ երկաթուղու գործելուն պես, փոխադրման տարողունակությունը տարեկան կհասնի առավելագույնը 70 միլիոն տոննայի:

Լրագրող.

- Բիովառելանյութի արտադրանքի բնագավառում գրանցվում է  մի անշարժ աճ` կախված այն բանից, որ ընկերությունները կենտրոնացած էին արտահանման վրա: 2010 թ.-ի համար Արգենտինան կունենար 600 000 մետր խորանարդ բիովառելանյութի և 250 000 մետր խորանարդ էթանոլի պահանջ: Ո±րն է Կորպորատիվ Ամերիկայի դերը այս բնագավառում:

Էդուարդո Էուրնեկիան .

- Կատարել ենք 120 միլիոն ԱՄՆ դոլլարի ներդրում վերջին գեներացիայի բիովառելանյութի գործարան կառուցելու համար, որը տնօրինվում է Unitec Bio ընկերության կողմից` տարեկան 240 000 տոննա բիովառելանյութ արտադրելու նպատակով: Ներկայումս բիովառելանյութը ուղարկվում է արտաքին շուկա:

Արդյունքները արդեն ակնհայտ են, որովհետև այս մատակարարումը փոխում է էներգիայի մատրիցիան` նվազեցնելով ջերմատան գազերի բացթողումները: Կասկած չկա այն բանում, որ մաքուր էներգիայի համար անհրաժեշտ է ներդրում կատարել այնքան որքան հնարավոր է, որը ո´չ միայն իրենից ներկայացնում է կոմերցիոն հնարավորություն, այլ նաև ստեղծում է համեմատական առավելություն ապագայի համար: Չնայած` գիտակցում ենք, որ նորացվող էներգիան մեծ ռիսկ է առաջացնում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է  սպասել շահավետ արդյունքին` այսպիսով օժանդակելով հետագա սերունդներին:

Լրագրող.

-Արգենտինան համարվում է աշխարհի կարմիր գինու մայրաքաղաքներից մեկը: Ներկայումս Մենդոսա նահանգը դարձել է հարավային Ամերիկայի ամենագրավիչ տուրիստական կենտրոններից մեկը ինչպես գինու փորձագետների, այնպես էլ ներդրողների համար: Ինչևէ, կարծես թե դուք մեկ քայլ առաջ եք տարել գինու արդյունաբերությունը` Արգենտինայի ամենահարավային նահանգներից մեկում` Նեուկենում, հիմնելով գինու մի նոր կենտրոն` հայտնի որպես Bodega del Fin del Mundo: Ինչու±մն է կայանում այս նախագծի կարևորությունը:

Էդուարդո Էուրնեկիան .

- Գինու արդյունաբերություն մուտք գործելը իմ անձնական որոշումն էր, որը կայացրեցի Խուլիո Վիոլային հանդիպելուց հետո, որն արդեն հիմնել էր գինու արդյունաբերության առաջին նախագիծը Նեուկեն նահանգում: Խուլիոն արդեն կապ էր հաստատել աշխարհում ամենաճանաչված գինու փորձագետներից մեկի` Միշել Ռոլլանդի հետ:

Բնականաբար, նրա ներկայությունը Bodega del Fin del Mundo – ում վճռական գործոն էր և, հպարտանում ենք, որ կարող ենք ունենալ նման հարգարժան մասնագետի աջակցությունը: Նեուկենում նվաճած այդ արտակարգ հաջողությունը ներշնչման աղբյուր էր, որը մեզ կոգեշնչի զարգացնելու նմանատիպ արդյունաբերություններ աշխարհի մյուս նահանգներում:

Jueves, mayo 3rd, 2012

Ռաուլ Վալլեմբերգի հիմնադրամ

Արգենտինայում Ռաուլ Վալեմբերգի հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանն իր շնորհակալությունը հայտնեց Միացիալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` հիմնադրամի` ծրագրերի լուսաբանմանը և կրթության զարգացմանն ուղղված, համերաշխությանը և քաղաքացիական արիությանը նպաստող աշխատանքն աշխարհում կարևորելու համար:

Martes, abril 24th, 2012

Էդուարդո Էռնեկյանին կշնորհվի “Բիզնես հանուն խաղաղության 2012” մրցանակը

Eduardo Eurnekian

Արգենտինացի հայտնի գործարարն ընտրվեց մի հանձնաժողովի կողմից, որը կազմված է խաղաղության և էկոնոմիկայի գծով նոբելյան մրցանակակիրներից:

Օսլո, 23 ապրիլ, 2012թ. – “Բիզնես հանուն խաղաղության” հիմնադրամը Էդուարդո Էռնեկյանին յոթ մրցանակակիրների շարքում արժանացրեց “Բիզնես հանուն խաղաղության 2012” մրցանակի: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարարների ընտրությամբ:

Մայիսի 7 –ին Օսլոյի Կառավարության պալատում պարոն Էռնեկյանը մրցանակ կստանա հիշատակված հանձնաժողովի հետևյալ անդամների կողմից. 2006թ. խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամմադ Յունուս, 2004թ. խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհայի և տնտեսական ոլորտում 2001թ. Ալֆրեդ Նոբելի անվան “Սվերիգես Ռիկսբանկ” –ի մրցանակակիր պրոֆեսոր Ա. Մայքլ Սփենս:

Արգենտինայի առևտրի պալատը (ԱԱՊ) առաջարկեց պարոն Էռնեկյանի թեկնածությունը` որպես գործարար հանրության համար ոգեշնչման օրինակ ոչ միայն Արգենտինայում, այլև ամբողջ աշխարհում: ԱԱՊ-ն նշեց, որ գործարարը իր գործունեության մեջ դրսևորել է ակտիվություն, ուժ և նվիրվածություն:

“Բիզնես հանուն խաղաղության” հիմնադրամը ամեն տարի Առևտրի միջազգային պալատի հետ միասին ամբողջ աշխարհից ընտրում է գործարարների մի բացառիկ խումբ, որի անդամները, բացի իրենց բիզնեսում ունեցած հաջողություններից, իրենց համայնքներում շատ հարցերի արժեքավոր լուծումներ են առաջարկում:

Արգենտինայի գործարարի հետ միասին այս տարի ընտրվել են նաև Իբրահիմ Աբուլեյշը Եգիպտոսից, Անիլ Ագարվալը Հնդկաստանից, Վլադաս Լասասը Լիտվայից, Դեյվիդ Վ. Մակ-Լենանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրին Տանզանիայից և Լաթիֆուր Ռահմանը Բանգլադեշից:

Հանձնաժողովի ընտրության չափանիշներից է նաև գործարար մրցանակակիրների` հանրային պատասխանատվության և բիզնես էթիկայի խրախուսմանն ուղղված օրինակելի գործունեության նկատառումը:
Էդուարդո Էռնեկյան

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4 –ին: Նա “Կորպորասիոն Ամերիկա” –ի նախագահն է և Արգենտինայի առևտրի պալատի առաջին փոխնախագահը:

Նա իր գործունեությունը սկսել է թեթև արդյունաբերությունից, այնուհետև ստեղծել մուլտիմեդիա ցանց, որն առաջինն է եղել Արգենտինայում:

1998թ. “Կորպորասիոն Ամերիկա” –ն ամրապնդեց իր գործունեությունը համաշխարհային ընդլայնմամբ` ներդրումներ կատարելով տարբեր ոլորտներում, այդ թվում` ծառայությունների, արդյունաբերության և ենթակառուցվածքների:
Ամբողջ աշխարհում ղեկավարում է 51 օդանավակայանային տերմինալներ, որից 35 Արգենտինայում են:
“Ունիտեք Ագրո” –ն ունի 400,000 ակր ֆերմերային հողեր և կառուցելու է 273 կմ ոռոգման ցանց:
“Կաբանյա Դոն Փանոս” –ը և “Արգ Նատուրալ Բիֆ” –ը ոլորտի գենետիկ զարգացումների և կլոնավորման (Բրանգուս ցեղատեսակ) համար 2007 –ին Ազգային մեծ ցուցահանդեսում առաջատար են ճանաչվել:
“Ունիտեք Բիո” –ն ունի երկու բիոդիզելի գործարան, որոնց տարեկան արտադրությունը 1 մլն տոննա է: Այն հարավում վարում է նաև նավթի ու գազի ոլորտի հետազոտման և զարգացման կոնցեսիոն պայմանագիրը:
Էռնեկյանը “Բոդեգա դել Ֆին դել Մունդո” –ի բաժնետերերից մեկն է, որը վերջերս ձեռք բերեց NQN գինեգործարանը:
Այժմ նա աշխատում է մի խոշոր նախաձեռնության վրա, որի անունն է “Բիոսեանիկո Ակոնկագուա” միջանցք:

Lunes, abril 16th, 2012

“Կորպորասիոն Ամերիկա” –ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը 100 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի` Ուրուգվայում քամու էներգիայի երկու դաշտ կառուցելու համար

“Ֆինգանո” ՓԲԸ –ն և “Վենգանո” ՓԲԸ –ն, որոնք “Կորպորասիոն Ամերիկա” –ի, “Սան Խոսե” ընկերության և “Կոնտրերաս Էրմանոս” –ի մասն են կազմում, պարգևատրվեցին Ուրուգվայի` էլեկտրաէներգիայի արտադրության և  մատակարարման ազգային վարչության կողմից` Ուրուգվայի Մալդոնադո նահանգում տեղակայվելիք քամու էներգիայի երկու դաշտերի ծրագրի զարգացման, շենքի կառուցման, կառավարման, և սպասարկման գործընթացի համար, որոնց միջոցով կիրականացվի էլեկտրաէներգիայի առքի պայմանագրի կիրարկումը առաջիկա քսան տարիների ընթացքում:

Ընկերությունները 210 միլիոն դոլար կներդնեն` 40 ՄՎտ և 50 ՄՎտ քամու էներգիայի դաշտի տեղադրման համար, որը կզբաղեցնի 2000 հեկտար տարածություն: “Կորպորասիոն Ամերիկա” –ն ընդհանուր առմամբ կներդնի 100 միլիոն դոլար:

Ընդհանուր աշխատանքը կտևի մեկ տարի, քանի որ այն ներառում է ամեն ինչ` սկսած նորոգման, դաշտի մուտքի ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև տեղաբաշխման և քամու գեներատորի հիմքի կառուցման, տրանսպորտային, քամու գեներատորների մոնտաժման աշխատանքներից մինչև լարերի ստորերկրյա տեղակայումը, տրանսֆորմատորի կայանի տեղադրումը և միացման աշխատանքները:

Martes, abril 3rd, 2012

Էդուարդո Էռնեկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշակերտներին նվիրեց 3.500 համակարգիչներ

Երկուշաբթի` ապրիլի երկուսին, Էդուարդո Էռնեկյանի կողմից ստեղծված “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամը սկսեց հանձնել 3.500 համակարգիչներ Ստեփանակերտի, Շուշիի և Քարինտակի դպրոցների առաջինից չորրորդ դասարանի աշակերտներին:

Նվիրատվությունը կայացավ Արգենտինահայ բարերարի կողմից նախատեսված ծրագրի շրջանակներում: 2011թ. սկզբին Էռնեկյանը ԼՂՀ կառավարության հետ համաձայնագիր ստորագրեց` մեկական համակարգիչ հանձնելու ԼՂՀ առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին (ՄՀՅԵ), ինչպես նաև նրանց այն ուսուցիչներին, ովքեր երեխաներին կուղղորդեն տեխնիկայի օգտագործման հարցում:

ԼՂՀ կառավարությունը հանձն է առել այդ երեք քաղաքների դպրոցներում ապահովել ինտերնետային գերարագ կապ, որը ծրագրի գլխավոր պայմաններից է: ԼՂՀ կառավարության կողմից մյուս շրջաններին ևս ինտերնետային կապի տրամադրման գործընթացի ավարտից հետո հիմնադրամը կշարունակի կրթական նպատակներով ստեղծված XO համակարգիչների (ՄՀՅԵ դյուրակիր համակարգիչ) հանձնումը Արցախի մյուս շրջանների դպրոցների աշակերտներին, որի արդյունքում ԼՂՀ տարրական դասարանների յուրաքանչյուր աշակերտ առաջին անգամ կունենա իր անձնական համակարգիչը:

Այս նախաձեռնության հիմքում, որը կոչվում է “ՆՈՒՌ” (նոր ուսումնական ռազմավարություն), պարոն Էռնեկյանի ցանկությունն է, որ ԼՂՀ յուրաքանչյուր երեխա որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունենա:

“Միջազգային համայնքը Լեռնային Ղարաբաղը պատկերացնում է պատերազմի և տարածաշրջանային հակամարտությունների շրջանակում: Մարդիկ չեն նկատում այստեղ ծնվող և ապրող երեխաներին: Այդ երեխաները համընդհանուր կրթություն և ինֆորմացիա ստանալու իրավունք ունեն: Մտադրություն ունեմ “ՆՈՒՌ” –ի միջոցով լրացնել բացը և Լեռնային Ղարաբաղի երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն, որն այսօր առաջարկում է աշխարհը” –նշել է Էռնեկյանը:

“ՆՈՒՌ” –ը ցանկանում է բարելավել կրթական ոլորտը` ընդգրկելով տեխնոլոգիան դասարաններում, դպրոցներում և ընտանիքներում:

Miércoles, febrero 15th, 2012

Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում արժանացավ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ճանաչմանը

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի շրջանակներում  (ՄԱԶԾ) հարգանքի տուրք մատուցվեց արգենտինահայ հայտնի գործարար պարոն Էդուարդո Էռնեկյանին, ով մեծ ներդրում ունի Հայաստանի կայուն զարգացման գործում: Նրա լայնամաշտաբ,  բազմակողմանի գործունեությունն ուղղված է երկրում աղքատության կրճատմանը, տարածաշրջանային անհավասարությունների վերացմանը,  գյուղատնտեսության զարգացման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը և ծառայությունների որակի բարելավմանը:

Իր ջանքերի, հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրվածության, ինչպես նաև Հայաստանում զարգացման մարտահրավերները հաղթահարելուն ուղղված գործունեության համար նրան վկայական շնորհվեց` որպես մարդու իրավունքների կայուն զարգացման պաշտպանի կոչման հավաստիք:

Ողջունելով պատվավոր հյուրին` Հայաստանի` Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ասաց. “Ինձ համար մեծագույն պատիվ է ՄԱԿ –ի գրասենյակում հյուրընկալելու Ձեզ նման նշանավոր անձի, ով ճանաչված է Հայաստանում, սփյուռքում և այլուր: Պարոն Էռնեկյանը մի նոր մշակույթ բերեց երկիր, որը հայկական սփյուռքի ավանդույթն ու իմաստությունը խորհրդանշող հավաքական փորձ է: Նրա հիմնական ներդրումները հայրենիքում իսկապես ուղղված են Հայաստանի քաղաքացիների բարօրությանը, ինչպես նաև երկրում ժամանակակից տնտեսության և ֆունկցիոնալ ժողովրդավարության զարգացմանը: ՄԱԶԾ –ն ճանաչում և բարձր է գնահատում պարոն Էռնեկյանի ջանքերը երկրում, շեշտում օրակարգի առաջխաղացումը, որը Հայաստանը ապրելու համար ավելի լավ վայր է դարձնում”:

Իր հերթին պարոն Էռնեկյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ –ին այդօրինակ ճանաչման համար, ինչպես նաև ՄԱԶԾ –ի հետ հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնեց` ի շահ հայրենիքի և հայ ժողովրդի:

Martes, enero 31st, 2012

Էդուարդո Էռնեկյանը Մագալյանես տարածաշրջանին նվիրեց հայկական խորհրդանիշներ

Արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը Մագալյանես տարածաշրջանում մասնակցեց հայկական մշակութային խորհրդանիշների նվիրատվությանը: Ուշագրավ է, որ նա Վիլյամս նավահանգստի զբոսանավերի ակումբի պատվավոր անդամ է եղել:

Էռնեկյանը հայկական խաչքար նվիրեց Չիլիի նավատորմի Վիլյամս նավահանգստի ռազմական նավատորմի բազային` նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի կապերը Արգենտինայի և Չիլիի հետ: Նա այս նվերը  մատուցեց որպես առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, ինչպես նաև “Կորպորասիոն Ամերիկա” –ի նախագահ (ընկերություն, որը ղեկավարում է “Բիոսեանիկո Ակոնկագուա” միջանցքի նախագիծը և նրա երկաթուղային ցածր թունելի շինարարությունը, որը կմիացնի Լոս Անդես և Մենդոսա քաղաքները): Խաչքարը Հայաստանի` աշխարհում Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկրի կրոնական ավանդույթի և մշակույթի կարևորագույն խորհրդանիշներից է: Հայոց համար նշանակալի այդ քարե խորհրդանիշը նա ցանկացավ նվիրել Չիլիի նավատորմին և Հորն հրվանդանին` որպես գերազանց հարաբերությունների խոսուն վկայություն, որպես քույր ազգերի միջև խորհրդանշական ողջույն – հիշատակ` ուղղված  Հայաստանից Չիլիին:

Արարողությանը ներկա էին Վլադիմիր Կարմիրշալյանը` Հայաստանի դեսպանը Չիլիում, Էդուարդո Ռոդրիգես Գուարաչին` Հայաստանի պատվավոր հյուպատոսը Չիլիում, և ծովակալ Հոմբերտո Ռամիրես Նավարոն` նավատորմի  գլխավոր քարտուղարը, որն էլ այդ քայլի առթիվ իր երախտագիտությունը հայտնեց գործարարին:

Նվիրատվության գաղափարը Էդուարդո Էռնեկյանինն էր` որպես երախտագիտության նշան Չիլիի նավատորմին` Զորի Բալայանին ցույց տված  համակողմանի աջակցության համար: Հայ լրագրող, վիպասան, ծովագնաց Զորի Բալայանն անցյալ տարի ճանապարհորդություն կատարեց աշխարհի շուրջ` այցելելով սփյուռքի իր հայրենակիցներին: Այդ ընթացքում ազգային նավատորմի օգնության շնորհիվ նա կարողացավ անցնել Հորն հրվանդանով:

Էդուարդո Էռնեկյանի խորհրդանշական նվերի հանձնմանը հաջորդեց ևս մի իրադարձություն. հայ գործարարին շնորհվեցին “Հորն հրվանդան ընկերներ” ակումբի և “Վիլյամ Միքալվի նավահանգստի զբոսանավ” ակումբի պատվավոր անդամի կոչումները: Այնուհետև նա այցելեց “Մարտին Գուսինդե” –ի անվան թանգարան: Շրջագայությունն ավարտվեց Հորն հրվանդանի փարոսի մոտ, որտեղ էլ դրվեց ծովագնաց Զորի Բալայանի կողմից նվիրված հուշատախտակը` Չիլիի նավատորմին ուղղված  շնորհակալական ուղերձով` “Արմենիա” առագաստանավով շուրջերկրյա ճամփորդության օրերին անձնակազմին ցուցաբերված աջակցության համար:

“Մեկնում եմ այստեղից` ինձ հետ տանելով այն սերը, որը ստացա այստեղ` աշխարհի հեռավոր անկյունում` Չիլիի տարածքում` եղբայրական այն երկրում,  որի ժողովուրդը մեծ հարգանքի և խորին երախտիքի կրողն է: Համոզված եմ, որ մենք դեռ շարունակելու ենք իրագործել համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն մեր ժողովուրդների առաջընթացին և զարգացմանը” ,- հայտարարեց Էռնեկյանը Մագալյանեսում իր այցի ավարտին:

cheapest cialis
buy real viagra blog
buy discount viagra
cheap pill viagra
generic viagra fast shipping
viagra buy online
cheap site viagra
buy kamagra online
buy cialis now
buy cheap cialis
pfizer viagra price
buy levitra now
buy generic cialis online
buy viagra usa
cialis vs viagra
viagra for sale
buy now cialis
buy generic viagra online
free viagra
buy viagra las vegas
buy sale viagra
discount viagra pills
viagra over the counter
buy viagra with discount
buy viagra mesa
buy viagra online cheap
viagra overnight fedex
buy viagra pill